Երբ դու մարդկային սիրո կարիք ես զգում` ինքդ քեզ հարց տուր. արդյո՞ք այնտեղ, որտեղ գտնվում ես, և այն մարդիկ, ում հետ շփվում ես, այն է, ինչ Աստված նախատեսել է քեզ համար:
Այն ամենը, ինչ դու անում ես` ֆիլմ ես նայում, գիրք ես գրում, զեկույց ես պատրաստում, ուտում ես, քնում ես, դու պետք է լինես Աստծո ներկայության ներքո: Եթե դու անսահման միայնություն ես զգում և հոգիդ լցված է հաղորդակցվելու կարոտով, անհրաժեշտ է չափազանց աչալուրջ լինել: Հարցրու ինքդ քեզ` արդյո՞ք քո այժմյան վիճակը Աստծո կամքով է:
Որովհետև այնտեղ, որտեղ Աստված քեզ ուզում է տեսնել, սրտին տալիս է վստահություն և խաղաղություն, եթե անգամ դու գնում ես ցավի միջով…
Ամեն անգամ, երբ ինչ-որ բան ես անում հանուն քո պահանջների բավարարման՝ ինքնահաստատման և սիրո դեպքում, դու գիտակցում ես, որ Աստծո հետ ունեցած կապը կորցնում ես:
Ամեն անգամ, երբ այնպես ես վարվում, որ մեծանան այդ պահանջմունքները, դու գիտացում ես, որ Աստված քո կողքին չէ:
Քո կարիքները երբեք էլ չեն բավարարվելու: Հենց դու ընդառաջ գնաս` դրանք էլ ավելի են մեծանալու:
Բայց, երբ սկսես ինչ-որ բան անել հանուն Աստծո փառքի, քո սրտում կլինի Աստծո ներկայություն, և դու կհասնես խաղաղության:
Աղբյուրը` Генри Нувен «Внутренний голос любви»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Հենրի Նուվեն» էջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: «Գնա այնտեղ, որտեղ…» – Նարօտ Դավթյան
Уведомление: Գնա այնտեղ որտեղ… — Ղազարյան Էդգար