mskh.am-ը` միավորող հարթակ

18403398_1384551431621726_7269734936446029220_n

Մայիսի 16-ին՝ ժամը 13:00 -ին հրավիրում ենք  «Գեղարվեստի Հարթակ»՝ քննարկման

Թեման․
mskh.am  կայքի նոր աշխատակարգով գործունեության երկու ամսվա արդյունքներ.դիտարկումներ, զարգացում։
Համեցեք ձեր առաջարկներով։

mskh.am` միավորող հարթակ

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ mskh.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայելին է:
Կայքն անդրադարձնում է կրթամալիրի անցուդարձն  ու առօրյան` այն հասանելի դարձնելով բոլոր նրանց, ում հետաքրքիր ենք մենք ու մեր մանկավարժությունը: Այս առումով, այո՛, մեր կայքն անփոխարինելի է, նրա մատուցած ծառայությունն էլ` անգնահատելի: Իսկ, այն ինչ թանկ է ու սիրելի, հարկ է, որ միշտ մնա այդպիսին: Որպեսզի վերը հնչածը սիրուն բառեր չթվան (քավ լիցի), փորձեմ ձևակերպել, թե ինչ է տվել ինձ mskh-ը և, կամ ինչով եմ ես պարտական մեր կայքին:

  • mskh-ն  ինձ տվել է ազատ խոսք ունենալու համարձակություն և ինքնավստահություն,
  • հին ու նոր գործընկերների մեջ մարդուն ճանաչելու բացառիկ և անփոխարինելի հնարավորություն,
  • հանդուրժողականություն և բարյացակամություն իմ հատկապես այն գործընկերների նկատմամբ, ում հայացքներն իմ տեսանկյունից վիճելի են։

mskh-ը, որպես սիրելի մեկը, միշտ էլ իմ ուշադրության առանցքում է եղել, և, երբ mskh-ի նոր աշխատակարգի հետ կապված նկատելի սկսեց նվազել կայք այցելողների թիվը, անհանգստությանս մասին բարձրաձայնեցի: Տիար Բլեյանն առաջարկեց ուսումնասիրություն կատարել և ձևակերպել դժգոհություններն ու անհանգստությունները: Էլեկտրոնային և բանավոր հարցադրումներից կազմված ուսումնասիրությունից պարզվեց հետևյալը`

Մեծ մասը գոհ են կայքի մերօրյա աշխատանքից, ամեն մեկը՝ մի պատճառով.

  • այդպես ավելի հեշտ է և հարմար. հիմա բլոգներից, ենթակայքերից նյութերի ընտրություն անելու, հրապարակելու պատասխանատվությունն իրենց փոխարեն ստանձնել է կայքի ադմինիստրատորը.
  • կայքի հետ աշխատանքը աշխատատար և ժամանակատար էր. հիմա ավելի հանգիստ է.
  • բողոքելու բան չունեն, որովհետև իրենց նյութերը տարվում են կայք.
  • միևնույնն է, որովհետև իրենք ուշադիր չեն հետևում կայքին։

Հնարավոր է, որ իմ դիտարկումները փոքր-ինչ արդեն հնացել են, այնուամենայնիվ, նպատակահարմար գտա դրանք ներկայացնել` ամբողջական պատկեր ստանալու համար:

Մշտադիտարկման արդյունքում` վերջին մեկ և կես ամսվա ընթացքում արած դիտարկումները պայմանականորեն բաժանել եմ երկու խմբի`

  • ֆիզիկական միջավայրում տեսանելի ընթացող` անվտանգ հոսքեր.
  • հոգեբանական հարթակում աննկատ ընթացող` վտանգավոր հոսքեր։
  1. Ֆիզիկական միջավայրում նկատելիորեն նվազել են mskh-ի մուտքերը:
    Գիտեմ` հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կասեն` իսկ ի՞նչ պարտադիր է կայքը 7 000 կամ 5 000 մուտք ունենա (թեև կայքն առանձին օրերի հասնում է նախկինում կայուն ցուցանիշ համարվող 5000-ին): Բանն այն է, որ մուտքերի թվի նվազման կայուն միտումը Google որոնողական տիրույթում կայքն առաջին էջերից կարող է դուրս մղել: Սա, ինչ խոսք, անցանկալի է և ժամանակի ընթացքում կարող է անդառնալի կերպով փոխել կրթահամալիրի մեդիա վարկանիշը:
  2. Կայքն առաջվա նման մոբիլ չէ:
    Նախկինում սովորողը գրում էր, և օրվա որ ժամն էլ լիներ` ուսուցիչը թողարկում էր: Հիմա սովորողը գրում է, ուղարկում է ուսուցչին, ուսուցիչը էլ ուղարկում կամ, եթե ուշ ժամ է, ոչ էլ ուղարկում է խմբագրին: Իսկ մյուս օրն այդ նյութը գուցե արդեն ժամանակավրեպ է: Ժամանակատար, ձգձգված, ոչ մոբիլ գործընթաց է ստացվում:
  3. Կայքը նախկինում բազմաշերտ էր:
    Այն հնարավորություն էր տալիս տարբեր ճաշակի մարդկանց հետաքրքրությունները բավարարել: Չէ՞ որ բնական է` այն, ինչը մեկին հետաքրքիր է, կարող է մյուսի համար ոչ էլ հետաքրքիր է: Իսկ այն, ինչ մյուսին է հետաքրքիր, շատ հնարավոր է, որ ուրիշներին չի էլ հետաքրքրում: (Իսկ չհետաքրքվողների դեպքում, ինչ խոսք, մնում է ձեռքերը թափ տալ, որովհետև ինչ էլ ասելու լինենք, մեկ է, հետաքրքիր չէ և վերջ):

Վերը թվարկված կետերը (բացի փակագծերում ասվածից) միանգամայն շտկելի գործընթացներ են, և դրանց համար շատ էլ անհանգստանալու կարիք չունենք: Վտանգավոր է մեկ այլ բան`հոգեբանական հարթակում աննկատ ընթացող հոսքերը: Դրանք մի քանիսն են`

  • ազատ մուտքի, ասել է թե` ազատ խոսքի անուղղակի արգելք.
  • անհավասարության, ասել է թե`անվստահության մթնոլորտ.
  • պատասխանատվության բացակայություն, ասել է թե` օտարում։
  1. Ազատ խոսքն ազատ է այնքանով, որքանով այն ազատ է օրվա բոլոր ժամերին, ցանկացած իրադրությունում, ցանկացած խոսակցության ընթացքում: Մեր կայքն ազատ խոսքի հանդեպ մշակույթ ձևավորած մեդիա է: Սա լրջագույն որակ է: Եթե պիտի, թեկուզ անուղղակի կերպով, այդ խոսքի վրա արգելք դրվի, կներեք, դա չեղավ ազատ խոսք և ոչ էլ ազատություն, նամանավանդ, որ մենք այդ խոսքի գինն ու կշիռը ունեցել ու հարգել ենք: Ինչ որ չեմ հիշում լուրջ մի դեպք, երբ նախկինում ազատ խոսքը կայքում վերածված լինի վիրավորանքի կամ գռեհկաբանության: Սա բացառիկ բան է, ու դրա համար մենք բոլորս պարտական ենք կայքին: Դժվարանում եմ պատկերացնել` եթե կայքն ի սկզբանե բաց չլիներ, ինչպիսին կլինեինք ես-մենք այսօր:
  2. Նախկինում կայքում ազատ մուտք ունեցողների վրա էր պատասխանատվությունը` թողարկել իր և սովորողների նյութերը, թե ոչ:  Ամեն թողարկող ինքն էր որոշում` ինչպես վարվել նյութերի հետ: Հիմա մենք միանգամայն այլ պատկեր ունենք: Հաճախակի հնչում են` «ինչո՞ւ անեմ, մեկ է, չեն նկատում, կայք չի տարվում»: Անկախ ցանկացած վերաբերմունքից և ամեն տեսակ պատճառաբանություններից` սա լավ չէ: Այն, ինչ անհավասարություն և անվստահություն է ծնում, արդեն լավը կամ բարի լինել չի կարող:
  3. Կայքի համար անհատապես պատասխանատվություն չկրելը անխուսափելիորեն տանելու է օտարացման և անտարբերության:

Առաջարկներ

Կայքի գլխավոր խմբագիրը` Արմինե Թոփչյանը, թող ունենա օգնականներ, ովքեր հանդես կգան որպես user-ներ: Նրանք կարող են լինել`

  • «Սեբաստացի» ռադիոյի պատասխանատուները
  • Դպրոցների, քոլեջի ղեկավարներ
  • ամսագրերի խմբագիրներ
  • ուսուցիչներ, ովքեր ասելիք ունեն, դիմում են մուտքի համար։

Սա մասամբ կթեթևացնի կայքի գլխավոր խմբագրի ծավալուն աշխատանքը` նրան հնարավորություն տալով՝

  • կենտրոնանալ լրատվության վրա, էլ ավելի մոբիլ արձագանքել կրթահամալիրային իրադարձություններին.
  • ուշադիր լինել կրթահամալիրի հատկապես այն աշխատողների բլոգներին, ովքեր արդյունավետ են աշխատում, բայց ինչ-ինչ պատճառներով խուսափում են կայքում երևալուց.
  • բեռնաթափել ենթակայքերի աշխատանքը. նյութերն ու ռադիոնյութերը ոչ թե ենթակայքեր կտարվեն, որ հետո բերվեն գլխավոր կայք, այլ անմիջապես կթողարկվեն mskh-ում։

Արդյունքում`

  • կայքը դառնալով էլ ավելի բազմազան` կաշխուժանա.
  • ենթակայքերի աշխատանքը կիսով չափ կբեռնաթափվի.
  • ավելի մեծ թվով սովորողներ և ուսուցիչներ հնարավորություն կստանան երևալ կայքում։

Սա կարող է հանգեցնել կայքի հնարավոր  «չարաշահման»: Կայքն ավելորդ «չարաշահումից» զերծ պահելու համար կարելի է ներքին պայմանավորվածություններ ունենալ թողարկվող նյութերի, քանակի և այլնի վերաբերյալ:

Կայքի զարգացմանն ուղղված առաջարկներ

Կարելի է mskh-ի տիրույթում ունենալ ֆորում-մեդիահարթակ, ուր կարելի կլինի կազմակերպել առցանց սեմինարներ և առցանց քննարկումներ: Քանի որ mskh-ն ավելին է, քան կայքը, ուրեմն ամեն ինչ պիտի անենք, որ այն երևա իր ամբողջ փայլով ու հմայքով` մեր մանկավարժությանը հատուկ տաք գույներով, նուրբ երանգներով և սեբաստացիներիս բնորոշ անմիջականությամբ: Հակառակ դեպքում այն կվերածվի լրատվական չոր ու ցամաք անհոգի կայքի: Դրա համար նախ պետք է, որ այն զերծ մնա լրատվական կայք լինելուց: Իսկ, եթե ուզում ենք, որ այն լինի պաշտոնական, ապա թող որ առանց փողկապի լինի: Հա՛, մի կարևոր բան էլ: Առանց փողկապի լինի և անպայման ունենա սոցցանցի շարժիչ, որպեսզի կարողանա մեզ բոլորիս միավորել ու համախմբել, որ կարողանա օրը տոն դարձնել, որ կարողանա մեզ հետ զրուցել և համբերատար լսել մեր ասածը…

Հետգրություն

Իսկ ինչո՞ւ mskh-ի օր չունենանք և նրա ծննդյան օրը չնշենք: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ համով ծննդյան տորթեր կթխվեն, և ի՜նչ հավես պատումներ կպատմվեն…

Նունե Մովսիսյան

Լուսանկարը` Աստղ Կիրակոսյանի

«Դպիր» մանկավարժական հանդես

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s