Եթե ձեր բառերի ներսում սիրտ կա` շեշտադրումներն ինքնաբերաբար կդրվեն:
Եթե ձեր ձեռքերն արտահայտելու բան ունեն` ինքնուրույն կարտահայտեն. ձեզ հարկավոր չէ ոչինչ անել: Եթե ձեր աչքերում ինչ-որ բան է հայտնվել` կփոխանցվի ինքն իրեն: Դա դուք չէ, որ պետք է անեք, հակառակ դեպքում ձեր արածը կդառնա հասարակ երեսպաշտություն:
Եթե կյանքը վտանգավոր է ու ռիսկային` նշանակում է քո և կյանքի միջև դրված են այս հիմար պայմանականությունները` բարեկեցություն, հարմարավետություն, պատիվ:
Թողե՛ք այս ամենը և սկսեք բացահայտել կյանքը: Գնացե՛ք կյանքի միջով և մի՛ անհանգստացեք` ճի՞շտ ճանապարհով եք քայլում, թե՞ սխալ, մի՛ անհանգստացեք` ուր է ձեզ տանում այդ ճանապարհը:
Ապրե՛ք` դիտարկելով ձեր կյանքը:
Երբ դուք ինչ-որ բան եք անում, ասենք` զբոսնում եք, նստում եք, ուտում եք, եթե անգամ ոչինչ չեք անում` ուղղակի շնչում եք կամ խոտերի վրա պառկած հանգստանում եք, երբեք մի՛ մոռացեք մի բան. դուք դիտորդ եք: Դուք այդ մասին կմոռանաք կրկին ու կրկին: Ձեզ ամեն անգամ կտիրի մի ինչ-որ միտք, ինչ-որ մի զգացմունք, հույզ, սենտիմենտալ ապրում. այս ամենը ձեզ կարող են շեղել դիտարկումներ անելուց: Հիշե՛ք, և արագ վերադարձեք ձեր դիտողականության կենտրոն:
Դիտողականությունը ոչինչ չանելը չէ: Ճիշտ այդպես դուք նայում եք մայրամուտին և երկնքի ամպերին, կամ էլ փողոցով անցնող մարդկանց, միևնույն ժամանակ հետևում եք ձեր մտքերի ընթացքին, անկախ այն բանից` կարևո՞ր են դրանք, թե՞ ոչ, առաջնայի՞ն են, թե՞ երկրորդական` դուք հետևում եք այն ամենին, ինչ տեղի է ունենում: Այս ամենը կարող է լարվածություն առաջացնել: Իսկ դուք ուղղակի դիտեք. քաշվեք մի կողմ` առանց ներգրավվելու և դիտեք:
Աղբյուրը` Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ