Քամիներ կփչեն, թե արև կբարձրանա, միևնույն է, ողջունիր ամենքին:
Եթե դուք կյանքը կառուցել եք գեթ մի անգամ անցնելով բաց սրտի լարերի վրայով` դժվար թե երբևէ փակվեք: Բայց սրան հարկավոր է որոշակի ժամանակ տրամադրել: Բանն այն է, որ բաց լինելը պետք է պահպանել, այլապես այն կարող է վերստին փակվել:
Բաց լինել նշանակում է լինել խոցելի: Երբ դուք բաց եք, զգում եք, որ կարող է ձեր աշխարհ ներխուժել ոչ պետքական մի ինչ-որ բան: Եվ դա ոչ թե պարզապես զգացողություն է, այլ իրական հնարավորություն: Հենց այդ պատճառով են մարդիկ փակվում: Եթե դուք դռները բաց եք թողել, որպեսզի բարեկամը ներս գա, ապա հավանականություն կա, որ կարող է մտնել նաև թշնամի:
Խելամիտ մարդիկ դռները փակ են պահում: Որպեսզի խուսափեն թշնամուց, նրանք դուռը չեն բացում նույնիսկ ընկերոջ առաջ: Բայց այդպես նրանց կյանքը դառնում է մեռած: Այդպես ապրելու դեպքում մեզ հետ ոչ մի բան չի կարող պատահել, որովհետև, մեծ հաշվով, մենք ոչինչ չունեք կորցնելու, իսկ այն, ինչը իրապես մեզ է պատկանում, չի կարող կորչել: Այն, ինչը կարող է կորչել, չարժե, որպեսզի պահպանվի: Հենց այս ընկալումը մարդու համար դառնում է ակնհայտ, նա սկսում է բաց ապրել:
Ես տեսնում եմ, որ անգամ սիրահարներն են պաշտպանվում միմյանցից: Եվ, ապա լաց են լինում, որ ոչինչ չի ստացվում: Նրանք փակել են բոլոր պատուհանները և շնչահեղձ են լինում: Ներս նոր լույս չի թափանցում, ապրելն էլ դառնում է գրեթե անհնար, բայց ինչ-որ կերպ նրանք շարունակում են: Բայց, այնուամենայնիվ, չեն բացվում, քանի որ թարմ օդը վտանգավոր է թվում:
Երբ դուք ձեզ բաց եք զգում, փորձեք այն վայելել: Բացառիկ անկեղծության պահերին տրվեք` ձեռք բերելով բաց լինելու փորձ: Հենց դուք ձեռք բերեք այդ իրական փորձը, կարող եք մի կողմ շպրտել մտավախությունները:
Դուք կտեսնեք, որ բաց լինելը գանձ է, որից դուք իզուր տեղը ձեզ զրկել էիք: Իսկ գանձն այդ այնպիսին է, որ ոչ մեկը չի կարող ձեզանից խլել:
Որքան ավելի շատ եք կիսում, այնքան ավելի է այն աճում:
Որքան շատ եք դուք բաց, այնքան ավելի դուք Դուք եք:
Աղբյուրը` Ошо — Жемчужины мудрости
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին