Նիլ Դոնալդ Ուոլշ «Ինչ ցանկանալու լինես քեզ` տուր ուրիշին»

y05d7ohn6w3.gif

Ես հիշում եմ` որոշ ժամանակ առաջ ինչպես հաղթահարեցի մռայլ մտքերը, երբ իմ գործերն այնքան էլ լավ չէին գնում, ես փող չունեի, իմ ուտելիքը շատ քիչ էր ու ես չգիտեի, թե հաջորդ անգամ երբ կկարողանամ կարգին սնվել, չգիտեի` ինչպես վճարել բնակարանի վարձը:

Մի երեկո կանգառում ես հանդիպեցի երիտասարդ զույգի: Ես իջել էի ներքև ինչ-որ փաթեթ վերցնելու համար, երբ տեսա նրանց: Նրանք կծկվել էին նստարանին` ծածկոցի փոխարեն բաճկոններով փաթաթված:

Ես տեսա նրանց, և իմ սիրտը ճմլվեց: Ես հիշեցի, թե ինչպես էինք մենք փոքր ժամանակ տեղափոխվում տեղից տեղ` ամբողջ ժամանակը ճանապարհների վրա անցկացնելով: Ես մոտեցա և նրանց հրավիրեցի միասին նստել կրակի շուրջ, տաք շոկոլադ խմել, իսկ ցանկության դեպքում` պառկել ու քնել: Նրանք ինձ ներքևից վերև նայեցին լայն բացված աչքերով. այդպես երեխաները նայում են Սուրբ Ծնունդի առավոտյան:

Մենք բարձրացանք ինձ մոտ, և ես նրանց համար ուտելիք պատրաստեցի: Այդ երեկո մենք ընթրեցինք ավելի լավ, քան մեզնից յուրաքանչյուրը երկար ժամանակ երբևէ ընթրած կլիներ: Ուտելիքը, ավելի քան, բավարար էր: Սառնարանը լիքն էր: Ինձ հարկավոր էր միայն ձեռքս պարզել ու սառնարանից դուրս հանել այն, ինչը ես նախապես այնտեղ էի դրել: Ես ամենը տապակեցի: Այն, ինչ ստացվեց, ուղղակի հրաշալի էր: Լավ հիշում եմ` էլ ինչ մտածեցի. «Որտեղի՞ց այսքան ուտելիք»:

Մյուս օրը, առավոտյան ես նույնիսկ կարողացա նախաճաշ տալ երիտասարդներին և ճանապարհեցի նրանց: Կանգառում հրաժեշտ տալուց առաջ` ես նրանց մեկնեցի քսանդոլարանոց մի չեկ. «Մեկ էլ տեսար` ձեզ պետք եկավ»,- ասացի ես, ապա գրկեցի նրանց և ճանապարհ դրեցի: Ամբողջ օրն ինձ այլևս այդքան շատ չէր վախեցնում իմ կարգավիճակը, նույնիսկ ամբողջ շաբաթ էլ վախենալու չէր:

Այս դեպքը, որը դաջվել-մնացել է իմ հիշողության մեջ, խորքային փոփոխություններ առաջացրեց աշխարհընկալման և կյանքի մասին իմ պատկերացումներում:

Ինչ էլ ցանկանալու լինես քեզ համար` տուր ուրիշին:

Եթե դու ցանկանում ես երջանիկ լինել` երջանիկ դարձրու ուրիշին:

Եթե դու ցանկանում ես հաջողակ լինել` օգնիր ուրիշին հասնել հաջողության:

Եթե դու ցանկանում ես քո կյանքում ավելի շատ սեր ունենալ, ապա այնպես արա, որ ուրիշի մոտ այն շատ լինի:

Դա արա անկեղծորեն ոչ թե, որ փնտրում ես անձնական շահ, այլ, որ դու իսկապես ուզում ես, որ ուրիշ մեկի մոտ այդ ամենը լինի:

Եվ այն ամենը, ինչը դու տվել ես` կվերադառնա քեզ:

Աղբյուրը` Нил Доналд Уолш «Беседа с Богом»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Նիլ Դոնալդ Ուոլշ «Ինչ ցանկանալու լինես քեզ` տուր ուրիշին»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: «Հոգևոր ընթերցումներ»… — Անի Արղության

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s