Միլիոնավոր մարդիկ որոշել են խուսափել զգացմունքայնությունից:
Նրանք դարձել են հաստակաշի միայն այն բանի համար, որպեսզի պաշտպանվեն, որպեսզի ոչ մեկը չկարողանա իրենց ցավ պատճառել: Սակայն այս դեպքում գինը չափազանց բարձր է: Ոչ ոք նրանց չի կարող ցավ պատճառել, բայց և ոչ ոք չի կարող… երջանկացնել:
Երբ դուք բաց եք, ցանկացած եղանակը սպասելի է. երբեմն՝ ամպամած, երբեմն՝ արևոտ: Իսկ, եթե դուք նստել եք՝ ձեզ փակելով քարանձավում, ամպամած չի լինի, բայց և…արևոտ եղանակ էլ չի լինի:
Լավ կլինի, որ ձեր ներսից դուրս գաք և պարեք արևի տակ, այո՛, երբեմն կարող է տխուր լինել, երբեմն՝ ամպամած, երբեմն էլ՝ քամոտ: Քարանձավից դուրս գալուց հետո շատ հնարավորություններ են բացվում, այդ թվում բաներ, որոնք կարող են ցավ պատճառել…բայց դա բազմաթիվ հնարավորություններից մեկն է:
Այս մասին շատ էլ մի՛ մտածեք, մեկ էլ տեսար` կրկին փակվեցիք: Հնարավորություններն անթիվ են. մտածե՛ք և այլ բաների մասին:
Դուք կկարողանաք երջանիկ լինել, լցվել էլ ավելի շատ սիրով:
Դուք կկարողանաք էլ ավելի բաց լինել, և մարդիկ է՛լ ավելի բաց կլինեն ձեզ հետ:
Դուք կկարողանաք ծիծաղել, ընդունակ կլինեք նաև տոնելու:
Գոյություն ունի հազար ու մի հնարավորություն: Ինչո՞ւ ընտրել միայն մեկը, ընդ որում հենց այն մեկը, որը ձեզ երջանկություն չի բերի:
Աղբյուրը` Ошо — 365 медитаций на каждый день
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ