Ողջո՛ւյն: Ես գրում եմ քեզ, հե՛նց քեզ, սիրելի՛ս:
Գիրն այս կարդա խաղաղ, հանգիստ, ուրախությամբ լցվելով: Ահա, թե քեզ ինչ կասեմ: Դու հիանալի մարդ ես: Դու լավ հոգի ունես: Միշտ հիշի՛ր այս մասին: Դու ունես գեղեցիկ, բարի, սիրով լցված աչքեր:
Դու հիասքանչ ժպիտ ունես, վարակիչ ծիծաղ, հաճելի ձայն, ամենակարևորը՝ դու միշտ կարողանում ես սեր զգալ, կամացուկ ուրախություն ապրել և այդ ամենը ճառագելով՝ վերադարձնել աշխարհին: Իսկ գիտե՞ս՝ ինչու: Որովհետև դու սիրուն հոգի ունես: Խնդրում եմ խոստացի՛ր, որ դու կանես հնարավոր ամեն բան, որպեսզի իրապես միշտ երջանիկ լինես:
Դա շատ ավելի հեշտ է, քան կարող է թվալ: Իսկ հիմա…փակի՛ր աչքերդ: Այն ամենը, ինչ քեզ անհանգստացնում է, քո բոլոր մտահոգիչ մտքերը…հավանաբար հիմար խորհուրդ պիտի տամ, բայց կասեմ՝ ուղղակի մոռացի՛ր դրանք, լա՞վ: Նման փորձ դու արդեն ունեցել ես, ճի՞շտ է: Պարզապես… բա՛ց թող, թո՛ղ որ գնան:
Քո ամբողջ ուշադրությունն ուղղակի կենտրոնացրո՛ւ սիրո և երախտագիտության վրա: Այստե՛ղ և հիմա՛: Դա դժվար չէ: Ուղղակի այս վայրկյանը լցրո՛ւ ուրախությամբ: Դա այնքա՜ն հեշտ է:
Ամեն ինչ լավ կլինի, անգամ չմտածես կասկածել: Իսկ հիմա ժպտա՜: Նայի՛ր քո հոգու մեջ:
Շնորհակալությո՛ւն, որ դու սա կարդացիր:
Շնորհակալությո՛ւն, որ դու կաս:
Շարունակի՛ր լավ մարդ մնալ:
Աղբյուրը` Ольга Руди
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Հրաշալի պարզ
НравитсяНравится
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ