Հանդիպել սեփական դատարկությանը

876814f5105cf7d93e82907fe20be706.gif

Մեզանից շատերն այն աստիճան են դիմադրում սեփական դատարկությանը, որ ինքնամոռաց կառչում են ուրիշների հետ ունեցած ցանկացած տեսակի հարաբերություններից:

Մենք ասում ենք մեկ մեկու. «Օգնի՜ր ինձ դատարկությունս լցնել»: Եթե դա տեղի է ունենում, մենք այն կոչում ենք իսկական սեր, իսկ, եթե չի ստացվում`պահանջում ենք ամուսնալուծություն:

Այլ կերպ ասած` մենք ուրիշներին օգտագործում ենք սեփական դատարկությունը լցնելու համար, բայց սա միայն հիասթափություն է բերում: Ինչո՞ւ:

Որովհետև մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հանդիպել իր դատարկության հետ և ճանաչել նրա իրական արժեքը:

Եթե սեփական դատարկությունից փախչում ես` սպասելով, որ ուրիշները լցնեն այն, ապա իմացիր, որ ինքդ քեզ մշտապես դատապարտում ես ձախողման: Իսկ գիտե՞ս` ինչու:

Որովհետև դատարկությունը մեր իսկական էությունն է:

Աղբյուրը`  Стефен Волински — Дао Хаоса

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Հետգրություն

Նյութը թարգմանելու ընթացքում հիշեցի, որ նման մի բան եմ գրել: Բլոգը փորփրեցի ու ահա` գտա սա: Խնդրեմ.

Եթե ուզում ես հանդիպել քեզ

Եթե ուզում ես հանդիպել ինքդ քեզ հետ, դատարկվի՛ր մինչև վերջ ու կիմանաս՝ ով ես դու իրականում: 

Դա նման է քնից արթնանալուն պես հայելու մեջ նայելուն:

Դա նման է խաղաղված ջրի մեջ սեփական արտացոլանքը տեսնելուն:

Դա նման է …մերկության:

Կան մարդիկ, ովքեր մեզ օգնում են լցնել սեփական դատարկությունը: Այնինչ մարդիկ, հարկ եղած դեպքում, պիտի օգնեին նաև հանդիպել սեփական դատարկությանը:

Մարդիկ կան, ում ներկայությամբ դու հեռանում ես ինքդ քեզնից: Մարդիկ էլ կան, ում միջոցով, ինչպես հայելու մեջ, դու հանդիպում ես ինքդ քեզ: Այդ մարդիկ քիչ են, բայց կան, ապրում են քեզ մոտիկ, բայց …հեռվում:

Նրանք հայելի-մարդիկ են: Հենց այդ մարդիկ են, որ օգնում են քեզ տեսնել ներսդ: Նրանք նաև այնքան մեծահոգի են գտնվում, որ թույլ են տալիս հոսել իրենց միջով: Հոսել ու դուրս գալ այնպես, ինչպես եկեղեցուց ես հեռանում՝ պատարագված, խնկաբույր ու մաքրված…

Չէ՛ , ինչ ուզում եք ասեք, պետք է կարողանալ գնահատել սեփական դատարկությունը:

Դատարկությունը մաքրություն է` չգրված էջ, նոր եկած ձյուն, առանց ոտնահետքի կածան…

Զարմանալի է, եթե էդքան դատարկվել եմ ու համարյա թե տեսնում եմ իմ հատակը, բա ինչո՞ւ եմ վախենում թափվելուց…

Ն.Մ.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Հանդիպել սեփական դատարկությանը

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s