Պատկերացրեք` ձեզ թույլ են տվել երջանիկ լինել և վայելել կյանքը: Ձեր կյանքը հակամարտության մեջ չէ ուրիշների կյանքի հետ:
Ենթադրենք` ապրում եք և առանց վախի արտահայտում եք ձեր երազները: Դուք գիտեք` ինչ եք ուզում, երբ եք ուզում և ինչ չեք ուզում: Դուք կարող եք ձեր ցանկությամբ փոխել ձեր կյանքը: Դուք չեք վախենում խնդրել այն, ինչ ձեզ հարկավոր է, կարողանում եք ասել «այո» կամ «ոչ»:
Պատկերացնենք` ձեզ համար միևնույնն է, թե ինչ կասեն ուրիշները: Դուք այլևս չեք ընկրկում ինչ-որ մեկի բամբասանքի պատճառով: Որևէ մեկի կարծիքին չեք պատասխանում: Ձեզ հարկավոր չէ ոչ ոքի վերահսկել, և ձեզ ոչ մեկը չի վերահսկում:
Ենթադրենք` ապրում եք և ոչ մեկին չեք դատապարտում: Բոլորին հեշտոււթյամբ ներում եք և հրաժարվում եք ուրևէ մեկի հասցեին ուղղված մեղադրանքներ հնչեցնել: Ձեզ հարկավոր չէ պայքարել, ինչ է թե դուք ճիշտ եք, իսկ ինչ-որ մեկը` սխալ: Դուք հարգում եք ձեզ և ուրիշներին, իսկ նրանք հարգում են ձեզ:
Պատկերացրեք` ապրում եք առանց սիրո վախի և սիրված չլինելու վախի: Չեք վախենում մերժված լինելուց, և անհրաժեշտ չեք համարում, որ ձեզ ընդունեն: Դուք առանց ամոթխածության և արդարանալու անհրաժեշտությունից ելնելով կարող եք ասել. «Ես քեզ սիրում եմ»: Կարող եք աշխարհով մեկ քայլել բաց սրտով և չվախենալ վիրավորանքներից:
Ենթադրենք` չեք վախենում ռիսկի գնալ և կյանքը ճանաչել: Չեք վախենում ինչ-որ բան կորցնել, ապրել այս աշխարհում և մեռնել:
Ենթադրենք` ձեզ սիրում եք այնպիսին, ինչպիսին որ կաք: Սիրեք ձեր մարմինը, ձեր զգացմունքները` ինչպիսին էլ որ լինեն: Գիտեցեք, որ դուք կատարյալ եք այն ձևի մեջ, ինչպիսին որ եք:
Ես ձեզ խնդրում եմ, որ դուք սա անեք, որովհետև այս ամենը միանգամայն հնարավոր է անել:
Աղբյուր` Дон Мигель Руис
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ