Փիլիսոփայական հումորի սիրահարների համար 😉
Պլատոնիզմ-Ես հիշեցի` մատներ ունեմ:
Նեոպլատոնիզմ-Ես մատներ ունեմ, բայց դա ես չհիշեցի…
Ստոյիցիզմ-Մատներն անխուսափելի են:
Հինդուիզմ-Ամեն մի մատ իր կարման ունի:
Բուդդիզմ-Մի տեսնես` մեր ինչի՞ն են պետք մատները:
Կոնֆուցիզմ-Մատներ են, ընդամենը` մատներ:
Դաոսիզմ-Մատներից ոչ մի տեղ չես փախչի:
Քրիստոնեություն-Մատները հինգն են, բայց, դե՛ ափը հո մեկն է…
Իսլամ-Իմինից բացի` ուրիշ մատներ չկան:
Սենսուալիզմ-Եթե հարվածից մատները ցավեն, ուրեմն գոյություն ունեն, իսկ եթե ոչ` ուրեմն չկան:
Իդեալիզմ-Մատները գոյություն ունեն, քանզի ես մտածում եմ, որ դրանք գոյություն ունեն:
Սուբյեկտիվ իդեալիզմ-Հենց ես դադարեմ մտածել մատների մասին` դրանք կանհետանան:
Ագնոստիցիզմ-Մատները, այո՛, գոյություն ունեն, բայց, դե՛, ապացուցել է պետք…
Մատերիալիզմ -Մատները գոյություն ունեն, դրա համար էլ ես դրանց մասին եմ մտածում:
Դիալեկտիկական մատերիալիզմ-Միասնությունը և պայքարը աջ և ձախ մատների մեջ է:
Ռացիոնալիզմ-Մատները կան, չեն կարող չլինել:
Սկեպտիցիզմ- Դե՛ գնա ու գլուխ հանիր այդ մատներից:
Դետերմինիզմ-Նայած թե ինչպիսի մատներ են…
Հեգելականություն-Մատները կան, բայց անհասկանալի է, թե ինչպես…
Նիցշեականություն-Կարիք չկա այդքան երկար նայել մատներին, մեկ էլ տեսար` դրանք մի օր քեզ նայեցին:
Մարքսիզմ-Ոնց որ երկու մատներ:
Իռացիոնալիզմ-Արդյո՞ք մատները կան:
Պոզիտիվիզմ-Մատները մատներ են, միայն թե…
Էքզիստենցիալիզմ-Ինչ-որ տեղ ես մատներ ունեի…
Աղբյուր` sobiratelzvezd.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Փորձենք հասկանալ` ինչ ասել է հումոր: Պարզվում է` հումորի հիմնական գործառույթը մտքի ծանրաբեռնվածությունից ազատագրումն է։ Հումորը և գիտակցված ծիծաղը ինքնաժխտման դրսևորումներ են, խաղային ինքնահերքում։ Այն բխում է հոգեբանական հավասարությունների հաշտեցման անհնարինությունից։ Հումորը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից` հոգեբանական, ինտելեկտուալ, մշակութաբանական, փիլիսոփայական, վարքաբանական և այլն:
Փիլիսոփայական մոտեցում
Ծիծաղի ուսումնասիրությանն անդրադարձել է Էմանուել Կանտը: Կանտը նշում է, որ ծիծաղի պատճառ կարող է ծառայել մտքի պատկերացումների խաղը: Ծիծաղը, ըստ նրա, աֆեկտ է, որն առաջանում է հանկարծակի՝ ոչնչի լարված սպասումից։ Ծիծաղող մարդը հրաժարվում է զգացողությունից, գնահատականներից, մոռանում է ինչ-որ բանի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Եթե օբյեկտը մեզանից ինչ-որ չափով բարձր է, մենք մտովի այն իջեցնում ենք ծիծաղով, որի արդյունքում իջնում ենք ինքներս: Ծիծաղը չի բավարարվում ձևի և միջոցի դերով, ծիծաղը ձգտում է դառնալ բովանդակություն` անջատելով և դուրս մղելով ցանկացած լրջություն:
Ըստ Կանտի` ծիծաղը, ինչպես և մահը, արդարացիորեն համարվում են մեծագույն հավասարիչ:
Ինձ առանձնապես հետաքրքրեց մշակութաբանական մոտեցումը: Ըստ այդ մոտեցման` ծիծաղը, ցնցելով մեր մարմինը, մեզ ազատում է ոչ միայն խոսքից, այլ նաև մտքերից ու զգացումներից՝ բերելով ժամանակավոր երանելի անգիտակից և անզգա վիճակի: Այդ «հոգու թափահարումը» կարճատև ու բժշկող հանգիստ է խոսքերից, որոնք մարդը գցել է իր ուսերին անթրոպոգենեզի և մշակութագենեզի գործընթացում։ Այս կերպ բնությունը ժամանակավոր «վրեժ է լուծում» մշակույթից և մտնում մրցակցության մեջ։
Այսպիսի զարմանալի և առեղծվածային բաներ:
Հաճախակի ժպտացեք և ծիծաղեք, սիրելի՛ մարդիկ:
Միշտ Ձեր` Նունե
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ