Ֆրանց Կաֆկա

KafkaՀուլիսի 3-ին ծնվել է «Աբսուրդի գերին»՝  հրեական ծագումով ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան: Կաֆկան մոգական ռեալիզմի ներկայացուցիչ է, ստեղծագործությանը բնորոշ են մոդեռնիստական և միստիկական խորհրդանիշները: Հայտնի են նրա «Դատավարություն», «Դղյակը», «Կերպարանափոխություն», «Սերենների լռությունը» վեպերը:

Կաֆկա «Օրագրեր. 1910-1924»

Դեկտեմբերի 16: Ես այլևս չեմ թողնի օրագիրս: Ես պետք է դիմադրեմ ինչպես հարկն է, քանզի միայն այստեղ կարող եմ դա անել: Հաճույքով կուզենայի բացատրել երջանկության զգացումը, որ ունենում եմ ժամանակ առ ժամանակ, ինչպես այժմ: Իրոք, դա կարծես ինչ-որ փրփրուն գինի է, որն ինձ ամբողջությամբ ողողում է թեթև ու հաճելի ակնթարթներով և ներշնչում ընդունակություններ, որոնց բացակայությունը ես ամեն ակնթարթ, ինչպես և հիմա, համոզվում եմ հաստատապես:

Փետրվարի 16: Տեղս չեմ գտնում: Կարծես այս ամենը , ինչ ունեի, լքել է ինձ, և կարծես չէի ուրախանա, եթե գտնեի նորից:

Օգոստոսի 13: Ես քիչ-քիչ կգտնեմ ինձ, նա կամուսնանա՝ սա ապրող մարդկանց համար միակ ելքն է: Միասին մենք չենք կարող ժայռի միջով ճանապարհ հարթել երկուսիս համար, բավական է, որ մի ամբողջ տարի լաց եղանք և տանջվեցինք դրա վրա: Նա կհասկանա դա իմ վերջին նամակներից: Եթե ոչ, ուրեմն ես կամուսնանամ նրա հետ, անշուշտ, քանի որ շատ թույլ եմ, որպեսզի ընդդիմանամ մեր ընդհանուր երջանկության նրա պատկերացմանը, և եթե դա կախված է ինձնից, չեմ կարող չկատարել այն, ինչ նա հնարավոր է համարում…

Սեպտեմբերի 19: Ինձ համար միշտ էլ առեղծված է, որ  գրեթե ամեն ոք, ով ունակ է գրելու, կարող է ցավի մեջ առարկայացնել ցավը, մինչդեռ ես օրինակ՝ դժբախտության մեջ, գուցե դժբախտությունից ավելի պայծառացած ուղեղով, կարող եմ նստել և ինչ-որ մեկին գրավոր հաղորդել՝ ես դժբախտ եմ: Ավելին, նույնիսկ զանազան զարդարանքների միջոցով՝ կախված ընդունակությունից, որը կարծես գործ չունի դժբախտության հետ, կարող եմ հենց այնպես հորինել բարդ կամ ամբողջ նվագախմբով ուղեկցվող զուգորդություններ: Եվ դա բնավ էլ կեղծիք չէ և բոլորովին էլ չի հանգստացնում ցավը, դա պարզապես  ուժերի բարեհաջող առատություն է այն պահին, երբ ցավը մինչև վերջ հաստատապես սպառել էր ամբողջ ուժերը հոգուս, որին շահագործում էր: Խաղաղության ժամանակ չես գնում առաջ, իսկ պատերազմի ժամանակ արնաքամ ես լինում:

Հոկտեմբերի 30: Ի՞նչն է քեզ կապում այս նստած պնդացած, խոսող, սուրաչք մարմինների հետ ավելի, քան որևէ մի առարկայի, ասենք՝ գրչի կամ ձեռքիդ նամակի հետ: Մի՞թե այն, որ դու նրանց ցեղից ես: Բայց դու նրանց ցեղից չես, դրա համար էլ այդպիսի հարց տվեցիր: Սարսափելի է մարդկային մարմնի այս հստակ սահմանափակությունը: Զարմանալի, անըմբռնելի ուժը դիմագրավում է կործանումը, կառավարում է լուռ: Ինքնին ծնվում է անհեթեթ եզրակացությունը. «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վաղուց կմեռնեի»:

Մայիսի 19: Մարդու հետ նա իրեն ավելի լքված է զգում, քան մենակ: Երբ նա ինչ-որ մեկի հետ է, այս երկրորդը պինդ պահում է նրան իր ձեռքերի մեջ, և նա անօգնական կերպքով հանձնվում է: Երբ մենակ է, ճիշտ է, նրան մարդկությունն է պահում իր ձեռքերում, բայց պարզված անթիվ ձեռքերը փաթաթվում են մեկը մյուսին, և ոչ մեկն էլ չի պահում:

Ճշմարտությունը պետք է յուրաքանչյուր մարդուն՝ ապրելու համար, նա չի կարող այն ստանալ ուրիշ մեկից։ Յուրաքանչյուրը պետք է շարունակաբար ստեղծի այն, ինքն իրենից, այլապես ճշմարտությունը կմեռնի։ Կյանքը առանց ճշմարտության անհնար է։ Կյանքը հենց ճշմարտությունն է։ Ամեն ինչ, անգամ սուտը ծառայում է ճշմարտությանը։ Ստվերները չեն հանգցնում արեւը։

Թեև ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ

Եթե ես դատապարտված եմ, ապա ոչ միայն մահվան, այլեւ պայքարին մինչեւ մահը:  Ամեն ինչ, այդ թվում սուտը ծառայում է ճշմարտությանը: Ստվերները չեն կարող հանգցնել արեւը: Երջանկությունը բացառում է ծերությունը: Նա, ով ի վիճակի է տեսնել հրաշալին, չի ծերանում:   Անհրաժեշտություն չկա դուրս գալու տնից: Նստիր տանը, սեղանի մոտ եւ լսիր, անգամ մի լսիր, այլ սպասիր, եւ աշխարհը կբացվի քո առաջ, այն այլ կերպ չի կարող: Ամեն ինչ վայրկյանի մեջ է: Նրանով է որոշվում կյանքը: Գիրքը պետք է կացին լինի` մեր մեջ սառած ծովը ջարդելու համար: Մարդիկ հիմնականում այդքան էլ չար չեն: Մարդիկ ուղղակի վատ արարքներ են գործում եւ իրենց վրա մեղք վերցնում, որովհետեւ չեն գիտակցում իրենց արարքների հետեւանքները: Նրանք լուսնոտներ են, ոչ թե չարագործներ: Վանդակը գնում է թռչուն փնտրելու: Կյանքն անընդհատ շեղում է մեր ուշադրությունը, եւ մենք չենք էլ հասկանում, թե կոնկրետ ինչից է շեղում: Թեև ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ:

Աղբյուրը՝  hraparak.am

«Աբսուրդի գերի» արտահայտությունը պատկանում է Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկերոջն ու նրա կենսագրին՝  Մաքս Բրոդին: Ի դեպ, Կաֆկան մահից ոչ շատ առաջ կտակել էր ոչնչացնել իր բոլոր ձեռագրերը: Աշխատանքների բնօրինակները, որոնց մեջ նաև՝ դեռ չհրատարակվածները, նա փոխանցել է իր կտակակատար Մաքս Բրոդին: Վերջինիս ցուցմունք է տրված եղել գրողի մահից հետո, 1924թ.-ին, բոլոր ձեռագրերը վառել: Սակայն Բրոդը չի կատարել հանգուցյալ ընկերոջ կամքը: Բրոդի մահից հետո, 1968թ.-ին, ձեռագրերը ժառանգել է նրա քարտուղար Էսթեր Հոֆֆեն, իսկ հետո՝ վերջինիս աղջիկները, որոնք էլ դիմել են դատարան՝ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Կաֆկայի ձեռագրերի ժառանգության հարցի դատական վարույթն սկսվել է 2008թ.-ին: Այդ ընթացքում Հոֆֆեի ընտանիքն իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերի մի մասը վաճառել է և պահանջել է նաև ճանաչել գրողի ժառանգության մյուս հատվածի նկատմամբ իր իրավունքը: Հոֆֆեի դուստրերի ասելով՝ Բրոդը մինչև մահը հստակ արտահայտել է ցանկություն՝ դրանք որպես նվեր իրենց հանձնելու մասին: Սակայն դատարանը որոշել է, որ Կաֆկայի ժառանգությունը չի կարող դիտարկվել որպես նվեր և պետք է տրվի կամ ազգային գրադարանին, կամ էլ որևէ այլ պետական արխիվի: Իսրայելի դատարանը Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը, հակառակ դրանք ոչնչացնելու հեղինակի կտակում արտահայտած ցանկության, վճռել է հանձնել Երուսաղեմի ազգային գրադարանին, հաղորդում է BBC-ն:

Տեղեկությունը՝   Փաստինֆոյի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ֆրանց Կաֆկա»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s