Բերտ Խելլինգեր «Ես անջրանցիկ եմ»

Bert_Hellinger

Միշտ հիացել եմ գերմանական փիլիսոփայական մտքով ու, քանի որ ուզում էի իմանալ նաև մերօրյա գերմանացի փիլիսոփաների մասին, սկսեցի համացանցում նրանց մասին տեղեկություններ փնտրել:

Առաջիններից մեկը, ում համացանցը հրամցրեց` Բերտ Խելլինգերն էր: Բերտ Խելլինգերը ժամանակակից գերմանացի փիլիսոփա է, հայտնի հոգեթերապևտ և նշանավոր աստվածաբան: Ցավոք, աշխարհում հայտնի այս մարդու մասին հայալեզու համացանցը լռում է: Նրանց, ում կհետաքրքրի 93- ամյա գերմանացի այս փիլիսոփան` կարող են ծանոթանալ hellinger.ru կայքին: Ի դեպ, համացանցը հարուստ է նաև նրա սեմինարների մասին պատմող տեսանյութերով:

Ես անջրանցիկ եմ

Իմ ներսում ինչ-որ շարժում կա: Եվ ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչ կարող է դա լինել. ես լիակատար մթության մեջ եմ և զգում եմ, թե ինչպես են իմ միջով ջրեր հոսում` գալիս են հեռվից և հոսելով հեռանում: Ես պարզապես անջրանցիկ եմ: Ես, ըստ էության, ոչ մի բանով ներգրավված չեմ այդ ամենի մեջ և ոչ էլ այդ ջրերի ակունքն եմ. ջրերն ուղղակի հոսում են իմ միջով:
Ինչպե՞ս հասկանալ նման դիրքորոշումը: Հարկավոր է հրաժարվել մտադրություններից: Ջուրը, որը հոսում է աղբյուրից, որևէ մտադրություն չունի, նպատակ ևս չունի: Բայց և այնպես, ջուրը հասնում է դաշտերին, բերրիություն բերում, իսկ հետո հոսում է դեպի ծովը: Այսպիսով, մտադրության բացակայությունն այդ աշխատանքի հիմքն է:
Մտադրությունից կարող է հրաժարվել միայն նա, ով հրաժարվել է բարու և չարի մասին ունեցած իր պատկերացումներից: Նա, ով չի պայքարում հանուն բարու և չի ելնում չարի դեմ. ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Նա հաշտ է ապրում այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում` կյանքի, մահվան, երջանկության, տառապանքի հետ: Նա համաձայն է խաղաղության հետ և համաձայն է պատերազմի հետ: Նա թափանցիկ է, խոնարհ է և չի աջակցում միայն բարուն:
Նման դիրքորոշումը հայտնի է վաղուց: Այն նկարագրել են Լաո-ցզին, Կոնֆուցիոսը և էլի շատ մեծ փիլիսոփաներ: Հատկանշական է, որ այս դիրքորոշումը տեղ չի գտել և ոչ մի կրոնում: Կրոնը հանգեցնում է պատերազմների:
Մտադրության բացակայությունը, որին ձգտում են համաշխարհային օրենքները, զուգակցվում է խորքային կարգուկանոնի հետ, որը հետևանք է Մեծ հոգու խորքից բխող շարժումների և ծառայում է խաղաղությանն ու սիրուն:

 

Աղբյուր`  Берт Хеллингер

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Բերտ Խելլինգեր «Ես անջրանցիկ եմ»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s