Օշո «Կյանքի դիալեկտիկայի օրենքը»

19225199_843089419177635_3453686952503721577_n

Ինչ դիրքորոշում էլ, որ մենք ունենանք, այն միշտ մեզ տանելու է մյուս բևեռ: Սա կյանքի դիալեկտիկական օրենք է:

Ակնկալիքը չի իրականանում, ցանկալին անհասանելի է մնում, ցանկություններն էլ չեն կատարվում: Որքան շատ ենք մենք ինչ-որ բան ցանկանում, այնքան հեշտ ենք այն կորցնում: Ընդ որում, կյանքի ոլորտը ոչ մի նշանակություն չունի` օրենքը նույն կերպ է գործում բոլոր դեպքերում: Երբ մենք չափազանց շատ ենք ինչ-որ բան ուզում, մեր ջանքերը անխուսափելիորեն հանգեցնում են կորուստների:

Երբ որևէ մեկը խնդրում է իրեն սիրել, նա չի ստանում սեր, որովհետև այդ խնդրանքն ինքնին նրան դարձնում է անհրապույր, վանող: Այն փաստը, որ ինքը խնդրում է, արդեն իսկ խոչընդոտ է: Եթե դուք սեր եք խնդրում, հույս չունենաք, ոչ մեկն էլ ձեզ չի սիրելու: Ձեզ կսիրեն միայն այն դեպքում, եթե դուք ոչինչ չխնդրեք: Այն փաստը, որ դուք չեք խնդրում, ձեզ դարձնում է գեղեցիկ, անկաշկանդ:

Դա նման է, երբ մենք բռունցք ենք անում` կորցնելով այն օդը, որը կար բաց ձեռքի մեջ: Բաց ափի մեջ օդ կա, բայց հենց ձեռքը սեղմելով բռունցք ենք դարձնում` մենք օդը կորցնում ենք: Դուք կմտածեք, թե սեղմելով ձեռքը` կկարողանաք օդը ձեր ափի մեջ պահել, բայց բավական է փորձեք օդը ձեզ պահել, դուք այն կկորցնեք: Բաց ափի մեջ օդ կա, և այն ամբողջությամբ ձեր տիրապետության տակ է: Իսկ, ձեռքը բռունցք դարձնելու դեպքում, դուք ամենը բաց եք թողնում, կորցնում եք` չթողնելով ոչինչ:

Եվ որքան ամուր սեղմեք բռունցքը, այնքան քիչ օդ կմնա: Հենց այսպես է աշխատում և միտքը` այստեղ է ողջ աբսուրդը. եթե դուք զգում եք, որ օդը քիչ է, դուք բռունցքը սեղմում եք ավելի ամուր: Տրամաբանությունը ձեզ հուշում է` սեղմի՛ր օդն ավելի ու ավելի: Արդյունքում` դու կորցնում ես օդը: Դու մտածում ես, որ այն կորցնում ես, որովհետև բավարար չափով չես սեղմում բռունցքը. այնպես չես սեղմել, ինչպես հարկն է: Քեզ թվում է` ինչ-որ տեղ դու սխալ ես թույլ տվել, ճիշտ չես սեղմել բռունցքը, հենց դրա համար էլ օդը դուրս է մղվել: Սեղմի՛ր ավելի լավ, ամո՛ւր պահիր: Բայց…սեղմած պահելով` դուք կորցնում եք: Միշտ է այդպես լինում:

Երբ ես ինչ-որ մեկին սիրում եմ, ուզում եմ ունենալ և սկսում եմ նրան պաշտպանել հարձակումներից: Բայց որքան շատ եմ ես ջանում պահել սերը, այնքան քիչ է ինձ մնում: Բանականությունն ասում է` պահի՛ր ամուր, և տարբեր միջոցներ է ձեռնարկում, բայց ինչ-որ տեղ` պարսպի ներսում արդեն ճեղք կա: Եվ սերը անհետանում է: Արդյունքում` որքան շատ եմ ես ձգտում սերը պահել, այնքան շատ եմ ես այն կորցնում:

Սերը կարող է ապրել միայն բաց ափի մեջ: Սերը կարող է ծաղկել միայն, երբ միտքը  որևէ արգելք չի ստեղծում:

Այսպես է ամեն ինչի դեպքում: Եթե դուք չափից ավելի եք սիրում կյանքը, դուք փակվում եք, դուք դառնում եք մեռել` կենդանության օրոք: Այն մարդը, ով կյանքի հանդեպ լիուլի լցված է կիրքով, նա մեռած մարդ է, նա ուղղակի դիակ է: Եվ որքան շատ է ինքը զգում, որ դիակ է, այնքան ուժեղ է նրա ձգտումը կյանքի հանդեպ. նրան ծանոթ չէ դիալեկտիկայի օրենքը: Կրքոտ ցանկությունն ինքնին թույն է: Մարդը, ով մոլեգին չի ձգվում դեպի կյանքը, ծարավ չէ կյանքին, հենց այդ մարդն է ապրում ողջ ավյունով` ամբողջությամբ: Հենց այդպիսի մարդու կյանքն է ծաղկում բոլոր հնարավոր հարթություններով ու կատարելությամբ:

Աղբյուր Ошо 

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Օշո «Կյանքի դիալեկտիկայի օրենքը»»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s