Լինում են պահեր, երբ Աստված բախում է ձեր դուռը: Դա հենց սերն է՝ Աստված, ով բախում է ձեր դուռը:
Թակում է կնոջ միջոցով, տղամարդու միջոցով, երեխայի միջոցով, սիրո միջոցով, ծաղիկի միջոցով, մայրամուտի միջոցով կամ այգաբացի…
Աստված կարող է թակել միլիոնավոր տարբեր ձևերով: Բայց ամեն անգամ, երբ Աստված բախում է ձեր դուռը, դուք սկսում եք վախենալ: Քահանաները, քաղաքական գործիչները, ծնողները ստեղծել են այն, և ստեղծածն այդ վտանգի մեջ է: Այն սկսում է զգալ, որ մեռնում է:
Դուք ընկրկում եք: Դուք կաղապարում եք ձեզ: Դուք փակում եք աչքերը, փակում եք ականջները: Դուք չեք լսում բախոցը: Դուք կրկին թաքնվում եք ձեր փոսի մեջ: Դուք փակում եք դռները:
Սերը նման է մահվան. այն հենց մահ է: Եվ նա, ով ուզում է ճանաչել ճշմարիտ երանությունը, պետք է անցնի այդ մահվան միջով, քանզի հարություն հնարավոր է միայն մահվանից հետո:
Հիսուսը ճիշտ է, երբ ասում է, որ դուք ձեր խաչը պիտի կրեք ուսերին: Դուք պետք է մեռնեք: Նա ասում է. «Մինչև դուք չծնվեք կրկին, դուք չեք կարող տեսնել իմ թագավորությունը, դուք չեք կարող տեսնել այն, ինչ ես եմ ձեզ սովորեցնում»:
Եվ նա ասում է. «Սերը աստված է»: Նա ճիշտ է, որովհետև սերը դուռ է…
Աղբյուր՝ Ошо. Бог может стучаться миллионами разных способов
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» էջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ