Սեր մի՛ փնտրիր, եթե չես փորձելու ուրիշներին պարտադրել քեզ սիրել:
Պարզապես եղիր այն, ինչ դու փնտրում ես: Ինքդ քեզ տուր այն, ինչի կարիքը դու երկար ժամանակ ունեցել ես:
Եղի՛ր բարի, լայն բացիր սիրտդ՝ փոխարենը ստանալու առանց որևէ ակնկալիքի: Դու ցա՞վ ես զգում: Դու սպառվե՞լ ես: Դու հիմարի՞ ես նման: Ամեն դեպքում` բա՛ց եղիր: Բա՛ց եղիր: Քո սիրտը երբեմն պետք է «կոտրվի», այդ ժամ դու կարող ես տալ ավելի շատ սեր՝ այդկերպ վերականգնվելով:
Ճաքերից կարեկցանքն ավելանում է…
Դու դեռ կարող ես ասել «ոչ»: Դու դեռ կարող ես նկարել, վերանկարել և ջնջել սահմանները քո ճանապարհի: Դու դեռ կարող ես հեռանալ կամ մնալ, կամ էլ՝ երբեք չդառնալ, կամ հակառակը՝ մեկընդմիշտ վերադառնալ:
Բայց դու, առաջին հերթին, սիրում ես քեզ: Իսկ այդ սիրո միջոցով սիրում ես ամբողջ աշխարհը: Այլևս չկա նա, ով կգա քեզ փրկելու կամ լրացնելու: Չկա այևս նա, ով քո ցավը կտանի, որովհետև դու սերը չես կարող միայն ինքդ քեզ տալ: Այլևս իմաստ չունի պաշտպանել «կոտրված» սիրտը՝ հույս ունենալով, որ այն կկպնի: Իմաստ չունի մազոխիստի նման պաշտպանել սեփական սահմանները՝ փորձելով սեր գտնել սեփական սրտի սահմաններից դուրս: Ուրիշները միշտ կհիասթափեցնեն քեզ այնքան ժամանակ, քանի դեռ դու սա չես գիտակցել:
Սերը մարդկանց տեսնում է այնպես, ինչպես նրանք կան:
Արևը իր լույսը տալիս է միլիարդավոր տարիներ՝ վայելելով կյանքը և այն տալով բոլոր արարածներին: Սիրո երախտագետ ռազմիկը՝ արևը հարաբերվում է, առաջին հերթին, իր սեփական լույսի հետ:
Աղբյուր՝ Джефф Фостер. Любовь видит других такими, какие они есть
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆֆ Ֆոստեր»
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ջեֆ Ֆոստեր «Ամեն դեպքում` բա՛ց եղիր» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ