Երբեմն մարդիկ գալիս և գնում են` մեզ սովորեցնելով այն, ինչ պիտի սովորեցնեին, երբեմն էլ նրանք մնում են:
Նման դեպքերում նրանց հայտնվելը դառնում է շրջադարձային. փոխվում ես դու` փոխելով քեզ շրջապատող աշխարհը:
Մարդը, ով հայտնվել է քո կյանքում, դառնում է քո և՛ ընկերը, և՛ ուսուցիչը, հնարավոր է` և՛ սիրելին:
Նա դառնում է քո մի մասը, քո հոգու արտացոլանքը: Նայելով նրան` դու տեսնում ես, թե ինչպես են նրա մեջ խաղում քո անհատականության բոլոր գույները: Զարմանալի է, բայց նա դառնում է քո հայելին: Դու արտացոլվում ես այդ հայելու մեջ` տեսնելով այն ամենը, ինչ կա քո ներսում…
Նայի՛ր նրան: Սովորի՛ր նրանից:
Փորձի՛ր այդ մարդու մեջ տեսնել լավագույնն ու գեղեցիկը, այդ ժամանակ ձեր համատեղ դասը կստացվի և ձեր ընդհանուր ուղին կլցվի ներդաշնակությամբ և ուրախությամբ:
Դու երախտապարտ և երջանիկ կլինես` գտնվելով նման ուսուցչի կողքին, ով կարողանում է արտացոլել քո մեջ եղած լավագույնը, ով քո ճանապարհը լցնում է սիրով և ուրախությամբ:
Աղբյուր` Александра Мерщий
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ