Պաիսիոս Աթոսացի «Մտքերը` հոգեվիճակի ցուցիչներ»

1

Պաիսիոս Աթոսացու «Հոգևոր պայքար» գրքից

— Գերոնդա՛, ինչո՞ւ են երկու մարդիկ տարբեր կերպ նայում միևնույն բանին:

-Մի՞թե բոլոր աչքերը հավասարապես լավ են տեսնում: Հստակ, մաքուր տեսնելու համար պետք է ունենալ հոգու շատ առողջ աչքեր: Ի վերջո, եթե հոգու աչքերն առողջ են, ուրեմն մարդը ներքուստ մաքուր է:

— Գերոնդա՛, իսկ ինչի՞ց է, որ երբեմն նույն իրադարձությունը մեկը համարում է որպես օրհնություն, իսկ մյուսը` դժբախտություն:

-Ամեն մեկը կատարվածը մեկնաբանում է իր սեփական մտքերին համապատասխան: Ցանկացած իրադարձություն, երևույթ հնարավոր է դիտարկել ինչպես լավ, այնպես էլ վատ տեսանկյունից:

Մի անգամ ես լսեցի այսպիսի մի միջադեպի մասին: Մի տեղ մի վանք կար: Այդ վանքի շուրջը սկսեցին շինություններ կառուցել, և այն աստիճանաբար բոլոր կողմերից հայտնվեց բնակելի տների կենտրոնում: Վանքի շուրջն ապրող բնակիչները ևս գալիս էին երկրպագության: Մի անգամ, մի նորեկ վանական ծառայությունն ավարտելուց հետո մոռացավ փակել իր խուցի դուռը, և մի կին դուռը բաց տեսնելով` ներս մտավ: Երբ վանականն այս մասին իմացավ, շատ անհանգստացավ. «Ա՜յ քեզ դժբախտություն: Իմ խուցը պղծվեց: Վե՛րջ, ես կորած եմ»: Մի քիչ մտածելուց հետո, նա սպիրտը լցրեց հատակին և կրակ տվեց, որպեսզի հատակը ախտահանվի: Քիչ մնաց` վանքը այրվեր: Ճիշտ է, նա խուցի հատակը վառեց, բայց չկարողացավ այրել իր միտքը: Մինչդեռ հենց միտքը պիտի այրեր, որովհետև չարը թաքնված է մտքի մեջ: Իսկ, եթե վանականը բարի մտադրությամբ մտածեր, որ կինն իր խուցն է մտել, որպեսզի օրհնություն ստանա տուն տանելու համար, ապա տեղի կունենար հոգևոր փոփոխություն, և նա փառք կտար Աստծուն:

Մարդու հոգևոր աշխարհի վիճակը երևում է նրա ունեցած մտքերի որակից: Մարդիկ իրերի և իրադարձությունների մասին դատում են համաձայն իրենց ունեցած մտքերի: Հոգևոր չլինելով` նրանք սխալ եզրահանգումներ են անում և անարդարարացի կերպով են վերաբերվում ուրիշներին: Օրինակ` նա, ով չցանկանալով երևալ, ողորմություն է անում գիշերով, փողոցում անցորդի հանդիպելիս` երբեք վատ բան չի մտածի: Իսկ նա, ով իր գիշերներն այրում է մեղքի մեջ, տեսնելով ուշացած անցորդի` կմտածի. «Ա՜յ քեզ գազան, տեսնես ամբողջ գիշեր որտե՞ղ է անցկացրել», որովհետև նա դատում է սեփական փորձից ելնելով:

Կամ, օրինակ, մի մարդ, ով ունի բարի մտքեր, գիշերը վերևի հարկում թակոց լսելով` ուրախանանում է. «Աղոթում են»: Իսկ նա, ով բարի մտքեր չունի, չարությամբ կմտածի. «Ամբողջ գիշեր պարում են»:

Մեկը երաժշտության ձայնը լսելիս` ասում է. «Եկեղեցական ինչպիսի՜ գեղեցիկ երգեցողություն», իսկ մյուսը զայրանում է. «Սա ի՞նչ բան է, երգել չգիտեն»:

Հիշո՞ւմ եք, թե ավազակներն ինչ վերաբերմունք ցույց տվեցին Քրիստոսին, երբ Նրա հետ խաչվում էին: Երկուսն էլ տեսան Քրիստոսի խաչվելը, երկուսն էլ զգացին` ինչպես դղրդաց գետինը, երկուսն էլ նույն կարգավիճակում էին: Եվ ի՞նչ մտածեց մեկը, իսկ մյո՞ւսը: Մեկը հայհոյեց Քրիստոսին` ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր ինքդ քեզ և մեզ»: Աջակողմյան ավազակն այսպես խոսեց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»:

Մեկը հավերժական տանջանքի ենթարկվեց, մյուսը` փրկվեց:

Աղբյուր` Паисий Святогорец- Духовная борьба

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Հայր Պաիսիոս Աթոսացի «Ժամանակակից մարդու մասին` ցավով և սիրով» 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s