Հեգել «Ինչ որ մարդն անում է, նա այնպիսին է»

18953462_1476885735666495_6065221242676982743_o

Օգոստոսի 27-ին ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա Գեորգ Հեգելը: 

Հեգելի գլխավոր փիլիսոփայական երկը «Տրամաբանության գիտություն» է: Գրել է «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը», «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին», «Ոգու ֆենոմենոլոգիան»:

Հեգելը մարդուն դիտում էր «որպես իր սեփական աշխատանքի արդյունք», ասել է թե՝ մարդուն պետք է դիտարկել ոչ թե որպես թաքնված հնարավորությունների, այլ թե ինչպես է նա իրեն դրսևորում իրականում, ինչպիսին են նրա գործերն ու արարքները, ինչպիսին է նրա իրականությունն ու նրա բնույթը, առկա կեցությունն ու ապրելակերպը:

«Ինչ որ մարդն անում է, նա այնպիսին է»,- ասում է Հեգելը: Տեղին է հիշել ավետարանական ասույթը. «Ճանաչեցե՛ք նրանց իրենց սեփական պտուղներով»:

Եթե աշխատանքը դիտարկենք որպես մարդու էության կենսաձև, ապա զարգացած փոխանակային հարաբերությունների պայմաններում, ըստ Հեգելի, մարդու գործունեության յուրաքանչյուր արդյունք անխուսափելի բախման մեջ է իր ստեղծողի հետ: Ինքը` այդ  արդյունքը ստեղծողի գործունեությունը, դառնում է օտարված գործունեություն. նա մի կողմից հանդես է գալիս իբրև այդ արդյունքը ստեղծողի կենսական ուժերի դրսևորում, մյուս կողմից` իբրև դրանց օտարում հօգուտ նրա, ով դառնում է այդ արդյունքի սեփականատերը: Այլ կերպ ասած` մարդու գործունեությունը, մի կողմից, նրա էության դրսևորումն է, իսկ մյուս կողմից` այդ էությանը թշնամական գործունեություն:

Հետաքրքիր մեկ դիտարկում. Հեգելը գիտեր և ընդունում էր աշխատանքի միայն մեկ տեսակ, այն է` վերացական-հոգևոր աշխատանքը: Մարդու հոգևոր էության առարկայացման դեպքում ստեղծվում է շրջապատող աշխարհը, որի և՛ արարիչը, և՛ արգասիքը ինքը՝  մարդն է:  Օբյեկտիվ ոգին, ըստ Հեգելի, օբյեկտիվ օրինաչափություն է, որը վեր է կանգնած առանձին մարդկանցից և դրսևորվում է նրանց զանազան կապերի ու հարաբերությունների միջոցով:

Ըստ Հեգելի, մարդն ազատ է ոչ թե իր բնական, այլ հոգևոր բնույթով: Իսկ ազատությունը հնարավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ ազատությունը ձեռք է բերվում անհրաժեշտության ըմբռնման ճանապարհին: Հեգելը ազատությունը մեկնաբանում էր որպես հասկացության մեջ ըմբռնված անհրաժեշտություն. «Կույր է անհրաժեշտությունը միայն այնքանով, որքանով չի ըմբռնվում հասկացության մեջ…»:

Ազատությունը, ըստ Հեգելի, ոչ միայն մարդու ամենանվիրական իդեալն է, այլև նրա կյանքի բուն նպատակը: Մանկան առաջին ճիչով սկսվում է անհատի հոգու պայքարը ազատության համար` հասնելով երիտասարդի իդեալի և իրականության հակասականության գիտակցմանը:

Անկախությունը և ազատությունը ինքնուրույնություն են հաղորդում անհատի գործողություններին, և նա լիակատար պատասխանատվություն է կրում իր արարքների համար: Այդ ամենը մարդու անհատականությանը հաղորդում է որոշակի ամբողջականություն, զարգացման լրիվություն, դրա հետ մեկտեղ` նաև բանաստեղծականություն ու ոգեղենություն:

Քանի որ խոսք գնաց ազատության և անկախության մասին, ներկայացնենք նաև Հեգելի՝ պետության մասին ունեցած պատկերացումը: Պետությունը, ըստ նրա, ստեղծված է ամենևին ոչ այն բանի համար, որ պաշտպանի անհատի ազատությունն ու սեփականությունը: Պետությունը միջոց չէ, այլ`  նպատակ իր մեջ: «Պետության գոյությունը,- գրում է նա,- Աստծո երթն է աշխարհում»:

Աղբյուր՝  Հումանիզմի հիմնախնդիրը Հեգելի փիլիսոփակական ուսմունքում

Կարող եք ծանոթանալ նաև՝  Գեորգ  Հեգել, Հեգելն ու մենք

Հեգելի մանկավարժական հայացքները

Ինչպես նաև՝   Гегель. Феноменология духаГегель и педагогика

Գերմանական դասական փիլիսոփաներից  Հեգելի մասին՝  Բուն TV-ի պատրաստած տեսանյութի 7. 50-ից սկսած: Բանախոսը՝  Աշոտ Ոսկանյանը, իմ սիրելի դասախոսներից էր: Հիմա էլ եմ սիրով ու հավեսով լսում նրան:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s