Վիլյամ Սարոյան «Որո՞ւն զարմացնեմ…»

47.jpg

Օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը:

Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին

Միտքս չկրցի հասկցնել…

Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:
-Բիթլիսցի գրող կա՞ այստեղ:
Սեղմեց ձեռքը.
-Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:
-Կհիշեմ:
-Այստեղ ընտանիք ունե՞ս…
-Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:
-Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:
-Կա:
Լռություն:
-Բիթլիս կհիշե՞ս:
Երբ դուրս եկանք, գանգատվեց.
-Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել… Ինչ անպիտան մարդ եմ:

Նրան ամեն ինչ զարմացնում է

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
-Անունդ ի՞նչ է:
-Ալմաստ:
-Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
-Զինե..
-Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
-Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

Որո՞ւն զարմացնեմ…

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:
-Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:
-Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:
Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով…
Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:
-Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես,-պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով…
-Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ: Կամչնամ:

Լեզվագիտական խնդիրներ

-Մի անգամ նստած տունը կաշխատեմ, կլսեմ, որ մայրս դրացի անգլուհու` միսիս Մերիի հետ կխոսի: Իրար ածուներեն բաներ մը ցույց կուտան, բաներ մը կխոսին. մայրս` հայերեն, անգլուհին` անգլերեն: Հետո կամաց-կամաց անոնց խոսակցությունը իջավ-իջավ ու մարեց. դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտավ.
-Բարկացած կերեւիս,-ըսի:
-Եւ իրավունք ունիմ բարկանալու,-ասաց մայրս,-ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսավոր երկիր, ամեն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանհինգ տարի է այստեղ կապրի, ինչու՞ հայերեն չի խոսեր…

Սկզբնաղբյուր` Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ  476-482 

Աղբյուր` mshakuyt.blogspot.am

Առաջին հնգամյակի վերջերին Երեւան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ՝ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:

Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:

-Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:

-Ինչո՞ւ,- զարմացա ես:

-Իմ հայրս միշտ ինձի կըսեր՝ երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:

Վիլյամ Սարոյանն այլեւս Երեւան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը: Այո, եթե այսօր Երեւանի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր եւ հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…

Աղբյուր`  Գուրգեն Մահարի «Երևանյան քանդակներ»

Երգ չորրորդ. Վիլյամ Սարոյանի հետ 

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վիլյամ Սարոյան» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Վիլյամ Սարոյան «Որո՞ւն զարմացնեմ…»

  1. Նունե Մովսիսյան:

    Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
    Վ.Սարոյան

    Нравится

  2. Նունե Մովսիսյան:

    «Կա երկու բան, որոնք ստիպում են ինձ Հայ զգալ՝ դա մեր քարերն են ու այս մարդու՝ Անդրանիկի դեմքը, հատկապես նրա աչքերը…» Վիլյամ Սարոյան

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s