Սուրոժսկի «Մարդը` գեղեցկության բացահայտում»

14980586_10211304700235640_1963342531260356765_n

Ինչո՞ւ է այնպես լինում, որ մենք չենք կարողանում հանդիպել միմյանց:

Հնարավոր է, որ մենք չենք փնտրում հանդիպում, հնարավոր է նաև` չենք ցանկանում այդ հանդիպումն ունենալ:

Մենք հաճախ չենք ձգտում հանդիպման և, հետևաբար, չգիտենք` ինչպես հայել և, կամ` ինչպես լսել:

Մենք ենք ընտրում` ում ենք մենք ուզում նայել, իսկ նա, ով մեզ չի հետաքրքրում, չենք էլ նայում:

Մենք ենք ընտրում` ում ենք մենք ուզում լսել և, կամ ում չենք էլ պատրաստվում լսել:

Եվ, կամ հակառակը` մենք հանդիպում ենք ցանկանում, բայց փոխանակ բացվելու և սպասելու այդ հանդիպմանը, փորձում ենք գրավել մարդուն, և մարդը փակվում է, որովհետև հանդիպումը միշտ էլ վախենալու է:

Հանդիպել` նշանակում է հանդիպել ընդմիշտ: Հանդիպում` նշանակում է հանդիպում այնպիսի խորքային մակարդակում, ուր երկու գոյեր միահյուսվում են ընդհանուր պատասխանատվությամբ. դա մոռանալու բան չէ, դրանից չես կարող փախչել:

Հանդիպելը սարսափելի է, և մենք փակվում ենք, որովհետև շատ հաճախ այդ հանդիպումը ցավոտ է լինում` ավարտվելով մարդկային հարաբերությունների փլուզմամբ:

Ահա, թե ինչու է մեզ պետք, որ սովորենք նայել այնպես, որ տեսնենք, ուղղակի՛ տեսնենք մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում, ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք ենք պատկերացնում կամ կցանկանայինք նրան տեսնել:

Մի՛ ձգտեք տեսնել միայն այն, ինչ ցանկանում եք տեսնել. Աստված մեր առջև մարդուն դրել է որպես հայտնություն` գեղեցկության բացահայտում…

Աղբյուրը`  Митрополит Антоний Сурожский

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև «Անտոնի Սուրոժսկի» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s