Սերը, եթե այն չեն արգելում, առաջանում է ինքն իրեն:
Այն նման չէ ֆիլմերում եղածին, երբ հերոսները վազում են, ցատկում են ձիու վրա…դա կինո է:
Իսկական սերը քո բարեկեցության կարևորությունն է ինչ-որ մեկի համար: Դա շատ կարևոր հանգամանք է:
Եթե դու մեկի կողքին ես, ում հետաքրքիր չեն քո գործերը, թե ինչ ես արել դու ցերեկվա ընթացքում, ինչն է քո ուշադրությունը գրավել, ապա այդ ինչ-որ մեկը քեզ չի սիրում, եթե անգամ նա ասի գեղեցիկ բառեր և քեզ նվիրի թանկարժեք իրեր, եթե նույնիսկ երդվի, որ քեզ սիրում է:
Եվ հակառակը` եթե ինչ-որ մեկը հետաքրքրվում է քեզանով, նրա համար կարևոր են, թե ինչպես են քո գործերը ընթանում, նա ուզում է իմանալ, ինչն է քեզ դուր գալիս և ջանում է քեզ նվիրել այն, ինչ դու ես սպասում, ապա այդ ինչ-որ մեկը քեզ սիրում է, եթե նույնիսկ ասեն, որ ոչ մի սեր էլ չկա, երբեք չի եղել և երբեք էլ չի լինելու…
Աղբյուրը` Хорхе Букай
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Խորխե Բուկայ» էջին
Уведомление: Ժամանակակից արգենտինական գրականություն. Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Խորխե Բուկայ «Իսկական սեր» — Միլենա Մարկոսյան
Уведомление: Հեռավար առցանց ուսուցում մարտի 30 — ապրիլի 14 – Նունե Գրիգորյան
Уведомление: Խորխե Բուկայ «Իսկական սեր» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ