Երիտասարդ մեկը աշխատանք էր փնտրում: Որպեսզի հասկանա` ինքն ինչ է անելու, որոշում է լսել իր ներքին ձայնին: Նա մեդիատացիայով է զբաղվում այնքան ժամանակ, մինչև որ ներքին ձայնը վերջապես խոսում է: Ձայնն ասում է. «Դարձի՛ր ատաղձագործ»: Երիտասարդն աշխատանքի է ընդունվում ատաղձագործական արհեստանոցում, և հենց առաջին օրը կոտրում է գործիքը, որով աշխատելու էր: Երկրորդ օրը վնասում է ձեռքը: Իսկ երրորդ օրը նրա աչքը ինչ-որ բան է ընկնում, և երիտասարդը ստիպված է լինում հեռանալ:
Նույն երեկոյան նա մտածում է. «Սա պետք է` ինչ-որ բան նշանակի, քանի որ այն ամենը, ինչը պատահում է մեզ հետ, տրվում է, որպեսզի մենք սովորենք: Բնությունը մշտապես խոսում է մեզ հետ, հարկավոր է միայն լսել կարողանալ: Ես մեդիատացիա կանեմ, որպեսզի հասկանամ տեղի ունեցածի իմաստը»:
Երբ նա մտասուզման մեջ էր, նոր ներքին ձայնը խոսում և ասում է նրան. «Տեղի ունեցածը սովորեցնում է, որ դու պետք է ավելի համառ լինես»:
Հաջորդ օրը երիտասարդը վերադարձավ աշխատանքի և անմիջապես էլ փչացրեց ատաղձագործական մի ինչ-որ նուրբ գործիք: Մյուս օրը վնասեց խողովակը, և ջուրը սկսեց հոսել: Դրանից հետո նրան ազատեցին աշխատանքից:
Բայց նա չհուսահատվեց` ասելով ինքն իրեն. «Այս ամենը իմ օգուտի համար է, պատահածը իմ աճի համար անհրաժեշտ է: Ես նորից կփորձեմ լսել և հասկանալ»:
Եվ, երբ կրկին զբաղված էր մեդիտացիայով, նրա հետ սկսեց խոսել ներքին ձայնը. «Դու չպիտի դեմ գնաս բնությանը: Եթե աշխատանքը չի ստացվում, կարող ես ընդհանրապես չաշխատել. բնությունը, եթե քո սիրտը բաց է, հոգ կտանի քո մասին»:
Հաջորդ ամբողջ օրը երիտասարդը զբոսնեց անտառով մեկ` սպասումով, որ բնությունը կհոգա իր կարիքները: Եվ, երբ մեծ ծառի մոտ էր, անսպասելի մի մեծ ճյուղ կոտրվեց` ընկնելով երիտասարդի ոտքի վրա: Մի քանի րոպե նա շփում էր վնասված ոտքը, ապա աչքերը բարձրացրեց երկինք և ասաց. «Չեմ հասկանում: Ես լսել եմ իմ բոլոր ներքին ձայներին, բայց, չգիտես ինչու, ամեն ինչ սխալ է ընթանում»: Բայց երկինքը ոչ մի պատասխան էլ չտվեց: Այդ ժամանակ երիտասարդը խորը հոգոց հանեց և ինքն իրեն մտածեց. «Լա՛վ, բավակա՛ն է: Ինձ համար մեկ է` կյանքն ինչ դասեր է տալիս: Ես այսուհետ անելու եմ միայն այն, ինչը ինձ է դուր գալիս և այլևս չեմ լսելու ոչ մի ձայնի»:
Հենց այդ պահին նոր ներքին ձայնը շշնջաց. «Ա՜յ, հենց դա՛ է դասը»:
Աղբյուրը` Ошо «Революция»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Լուսանկարում` էվկալիպտի ծաղիկ (ասեք, որ սիրուն է…)