Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ»

Animation.gif

Տե՛ր Աստված…

Սովորեցրո՛ւ ինձ լաց լինել օտարների հետ:

Սովորեցրո՛ւ լաց լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից:

Թող ջուրը հոսի` չհեղեղելով ինձ:

Սովորեցրո՛ւ ինձ ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի:

Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով, որ գնա:

Սովորեցրո՛ւ ինձ բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են:

Ինձ հարկավո՜ր չեն անսահման հնարավորություններ:

Տո՛ւր ինձ պարզն ու մարդկայինը` պատրանքներից արագորեն ազատվելու համար:

Հարկավո՜ր չէ հավերժական կյանք ունենալ: Թո՛ղ որ իմ ժամանակը սահմանափակ լինի, որպեսզի էլ ավելի արժեքավոր դառնա:

Ես խնդրում եմ անկատարելիություն, որպեսզի ինձ սիրեն,

Որպեսզի պատվանդանի վրա չբարձրացնեն:

Հարկավոր չէ երկնային մեծություն: Ինձ երկրային մա՛րդ դարձրու, ով կարողանում է տեղավորվել գրկի մեջ:

Պե՜տք չէ հիացմունք: Նվիրի՛ր պարզ սեր: Հիմա՛:

Շատ տարբեր բաներ պետք չեն: Տո՜ւր ինձ միևնույն բանը:

Որպեսզի հազարերորդ անգամ անցնելով ծանոթ ճանապարհով` ես վերջապես հասկանամ:

Սովորեցրո՛ւ ինձ սիրել պարզը, քանզի այն որքան դյուրին է,

Նույնքան և բարդ է, բայց պահանջում է ավելի քիչ ջանքեր:

Ես անհարմար պահեր եմ ուզում, որպեսզի հուզմունքով նայեմ սիրելիի աչքերին:

Քեզնից խնդրում եմ անօգնական իրավիճակներ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ պարզած ձեռքը:

Սովորեցրո՛ւ ինձ հանձնվել:

Սովորեցրո՛ւ ինձ սխալվել:

Սովորեցրո՛ւ ինձ կասկածել:

Խնդրո՜ւմ եմ, թող որ պարզեցնելու կարիք չլինի: Հստակեցրո՛ւ:

Տո՛ւր ուշադրություն լսելու, զգալու այն, ինչ տեղի է ունենում: Թող նուրբը ուժեղ դառնա:

Ես ծերություն եմ խնդրում, որպեսզի ոչինչ ինձնից դուրս չպատկերացնեմ:

Օգնի՛ր ինձ իմաստից քայլելով հասնել իմաստալիցին: Նվիրի՛ր դատարկություն, որից ծնվում է ամեն, ամե՜ն ինչ:

Ու՛ժ տուր դիմանալու սեփական խելամտությանը` դադարելով ողբերգություն փնտրել այնտեղ, որտեղ ուղղակի կարիք կա հանգիստ շունչ քաշել:

Տե՛ր, շնորհակալ եմ, որ դու կաս: Իսկ, եթե` ոչ, ապա շնորհակալ եմ գոնե քո գոյության գաղափարի, քեզ գտնելու հուշումի, քեզ փնտրելու հնարավորության համար:

Իսկ, եթե ես ընդամենը առոչինչ դատարկություն եմ, ով մոռացել է տիեզերքի միասնության մասին, ապա խնդրում եմ` այդ մասին հիշեցրու ինձ խնայելով:

Մի բան էլ. սովորեցրո՛ւ ինձ օտարների հետ լաց լինել, երբ ուզենամ:

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s