Կոմիտասի երգչախմբի` 1908 թվականի համերգը Երևանում

Здание театра Джанполадян в Ереване (снесено), в котором в 1908 году состоялся концерт хора Комитаса
Սեպտեմբերի 26-ին ծնվել է Կոմիտասը:

Ջանփոլադյան թատրոնի շենքը Երևանում (ներկայումս քանդված է), որտեղ 1908 թ.-ին կայացավ Կոմիտասի երգչախմբի համերգը: Բեռլինի կայսերական համալսարանում ուսումն ավարտելուց հետո Կոմիտասը 1899 թվականին վերադառնում է Էջմիածին: Գևորգյան ճեմարանում նա սկսում է վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ դասավանդելով երաժշտություն։ Կարճ ժամանակում Կոմիտասը կարողանում է արմատականորեն փոխել և արդիականացնել երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում: Այդ ժամանակ էր, որ Կոմիտասը հավաքագրեց ու սկսեց ղեկավարել Գևորգյան ճեմարանի սաներից բաղկացած բազմաձայն երգչախումբը:

Կոմիտասը կարողանում է ճեմարանի երգչախմբի կատարողական մակարդակը հասցնել այնպիսի բարձր վարպետության, որ 1900-ական թվականների սկզբից երգչախումբը սկսում է արդեն համերգներով հանդես գալ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: Կոմիտասի՝ փայլուն երաժշտի ու երգահանի համբավն ու ժողովրդականությունը գնալով տարածվում է ամենուր: Կազմակերպչական առումով այդ համերգների ընթացքը նորարական էր հայ իրականության համար: Համերգի սկզբնամասում Կոմիտասը նախ դասախոսություն էր կարդում հայկական ժողովրդական երաժշտության մասին, ապա երգչախումբը Կոմիտասի երաժշտավարությամբ կատարում էր մեծ երգահանի կողմից պատմական Հայաստանի տարբեր շրջաններում հավաքագրած ժողովրդական երգերը: Համերգին առանձին երգերի կատարումներով հանդես էր գալիս նաև ինքը՝ Կոմիտասը:

Համերգների այս շարքում Կոմիտասն իր երգչախմբով ելույթ ունեցավ նաև Երևանում: Մեծ երգահանի կյանքի ժամանակագրությունը վկայում է, որ այդ համերգը կայացել է 1908 թվականի փետրվարի 22-ին, և այն դարձավ Երևանի պատմության համար դարասկզբի ամենավառ մշակութային էջերից մեկը: Համերգը տրվեց Ջանփոլադյանի թատրոնի շենքում: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այդ շինությունը ներկայումս չի պահպանվել՝ խորհրդային տարիներին այն հայտնի էր որպես «Սպայի տուն»: Շենքում նախկինում գործել էր գավառական ուսումնարանը, քաղաքային ակումբը: Հետագայում շենքը ձեռք է բերում երևանաբնակ գործարար և բարերար Եսայի Ջանփոլադյանը և հիմնովին վերակառուցելով՝ դարձնում է այն հարմարավետ դահլիճով ու բեմով թատրոն: Ջանփոլադյանի թատրոնի բացումը կայացել էր 1907 թվականի փետրվարին՝ Կոմիտասի համերգից ուղիղ մեկ տարի առաջ:

Կոմիտասը Երևանում մեծ ընդունելության արժանացավ: Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն էր: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ:

Համերգից առաջ Կոմիտասը, ինչպես միշտ, հայ ազգային երաժշտությանը նվիրված բովանդակալից դասախոսություն է կարդացել: Երեք բաժնից բաղկացած համերգի ընթացքում Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է Կոմիտասի մշակած 30 ստեղծագործություն:

Համերգի ընթացքում Կոմիտասի երգչախմբի ամեն մի կատարում ընդունվում էր մեծ ոգևորությամբ, հիացմունքով ու բուռն ծափահարություններով, իսկ որոշ երգեր երգչախումբը դահլիճի պահանջով կատարել է երկու-երեք անգամ: Կոմիտասի երևանցի երկրպագուների մեծ բազմություն է հավաքված եղել նաև դրսում՝ դահլիճից դուրս: Համերգի վերջում Կոմիտասը հանդես է եկել իր հանրահայտ «Անտունի» երգի հուզիչ ու անկրկնելի կատարմամբ:

Աղբյուր`  Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը` © HINYEREVAN

Կոմիտասն ինչպիսին եղել է

«Իսկ ինչպե՞ս էր ընտրել Կոմիտասն իր 300 հոգանոց նվիրյալներին։ Այս մասին բավականին հիշողություններ են թողել նրա սաներից մի քանիսը։ Նրանք նախ հիացմունքով են խոսում իրենց ուսուցչի վարքագծի, պահվածքի, շարժուձևի մասին և զարմացած են նրա արտակարգ լսողության վրա, թե մեկ ֆա նոտայի արտասանության միջոցով նա ինչպես էր ճանաչում՝ ում որտեղացի լինելը։ Ահա թե ինչ է գրում Կեդրոնական վարժարանի սաներից մեկը՝ Վարդան Պետոյանը, որին բախտ է վիճակվել լինել՝ Կոմիտասի սաներից մեկը. «… Նա մի փոքրիկ հարված տվեց ձեռքին բռնած կամերտոնին և տանելով իր ականջին մոտիկ՝ ֆա ձայնը հանեց ու ամֆիթատրոնի առաջին նստարանի ծայրին նստող ուսանողից սկսեց փորձել մեր ձայները։ Երբեք չեմ մոռանա այդ ֆա-ն, որով Կոմիտասը հերթով և առանձին-առանձին բոլորիս արտասանել էր տալիս, բոլորս աշխատում էինք մեր լսողությունը ենթարկելու պահանջին… Առաջին ուսանողի ֆա-ն երկու անգամ լսեցի և «տրապիզոնցու լաճ ես» ասաց։ Իրոք, այդ ուսանողը Տրապիզոնից էր… Երկրորդ ուսանողն էր ֆա-ն հնչեցնում և նրա մի ֆա-ից հետո Կոմիտասը նրան «տղա՛, վանեցի՞ ես» ասաց ուրախանալով։ Մենք բոլորս զարմանքից հետզհետե շշմում էինք, ու երրորդ, չորրորդ և հետագա ֆա արտասանողներին որտեղացի լինելն ինքն էր ասում և ոչ ոքից չէր հարցնում։ … Կոմիտասը մեծանում, խորհրդավոր էր դառնում մեր աչքերի առջև իր՝ ձայների զարմանալի ճանաչողությամբ, ձայնի հետ օջախն ու ծննդավայրը ճանաչելով… Ես հազիվ առաջին ֆա-ն էի արտասանել, «ա՜, դու ծռերից ես, — ասավ, — ծուռ սասունցի»։
Կոմիտասի գերազանց լսողության մասին իր սաներից մեկ ուրիշը՝ դաշնակահարուհի և նկարչուհի Աղավնի Մեսրոպյանը, գրում է. «… Զարմանքներս մեծ եղավ, երբ տեսանք, որ առանց երբեք երգել տալու որոշեց անոնց ձայնի տեսակները… մեծ եղավ ներկաներու զարմանքը, երբ որևէ նոտայի մը կրկնութենեն վերջ, Կոմիտաս հասկըցավ անոնց՝ Տաճկահայաստանի որ գավառեն ըլալնին։ Ավելի մեծ եղավ զարմանքնիս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացիի հետ Կոմիտաս սկսավ ազատորեն խոսիլ անոր հատուկ գավառաբարբառով»։ «Այդ օրը Կոմիտաս մշեցի մըն էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի մը, վանեցի մը, սասունցի մը և կամ այլ գավառցի մը…», — գրում է Ա. Մեսրոպյանը»։

Աղբյուր`  Խաչիկ Դադիկյան «Կոմիտասն ինչպիսին եղել է» գիրք

Կարող եք ծանոթանալ նաև «Կոմիտաս» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s