Գոյություն ունի սեր, որը չի կարող մեռնել:
Գոյություն ունի լույս, որը չի կարող հանգչել, որովհետև այն ժամանակից դուրս է:
Գոյություն ունի մտերմություն` ուժեղ և ինքնաբուխ. այն գտնելու համար մենք ծախսում ենք մեր կյանքը` փնտրելով այնտեղ, որտեղ չկա:
Մի՛ փնտրեք ուրախություն, թող ուրախությունը ձեզ գտնի: Թող որ այն ձեզ անսպասելի սթափեցնի միայնակ պահերին, թող բարձրացնի ձեզ, երբ դուք կոտրված լինեք ու սպառված` ձեր ուրախությունը ժամանակի բավիղներում գտնելուց հուսահատված:
Սիրե՛ք այն տեղը, որտեղ դուք գտնվում եք, սիրե՛ք հողը, որի վրա դուք կանգնած եք, որովհետև այնտեղից է դեպի ձեզ հորդում ուրախությունը, այնտեղից է ձեր նոր կյանքը սկիզբ առնում և շարունակվում, եթե անգամ դուք այս պահին չեք կարող սպասել:
Բա՛ց մնացեք շնորհների հայտնության առաջ, որովհետև ուղիներն այդ անիմանալի են. այն չի կարող որպես գանձ հայտնվել ցանկացած փնտրողի ձեռքերում:
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆ Ֆոստեր»