Մտքեր Օշոյից

21752244_1707762285909691_7846834398938097729_n

Գոյության հետ շփվելու համար մարդը պետք է մաքուր սիրտ ունենա: Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ: Երբ դատողությունն է իշխում, սիրտը մնում է անմաքուր: Այն ծածկում է սիրտը, ինչպես փոշին է ծածկում հայելին: Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքերը, այսինքն` փոշին: Յուրաքանչյուր միտք պարզապես փոշու հատիկ է: Դուք պետք է մաքրվեք բոլոր մտքերից, այդ ժամանակ մաքրության կհասնեք:
Մաքրությունը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ: Իհարկե, մաքուր սիրտը բարոյական է, սակայն բարոյականություն կարդացող մարդը մաքուր չէ: Նա դեռ ապրում է գլխում, նրա բարոյականությունը առաջվա նման իշխում է սրտին: Նա չգիտի մաքրություն, քանի որ անմեղ չէ, այդ պատճառով էլ հիշեք, որ բարոյականությունը մաքրության չի հանգեցնում: Սակայն արդարացի է հակառակը` մաքրությունը հանգեցնում է բարոյականության: Սակայն սկզբում գալիս է մաքրությունը, իսկ նրան հետևում է բարոյականությունը:

Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք նրանք հոգեպես այսքան աղքատ չեն եղել: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը: Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:

Ժամանակակից մարդը մեր ողջ պատմության մեջ առաջինն է, որի մոտ բացակայում է սրբության մասին ամեն պատկերացում, որը շատ աշխարհիկ կյանքով է ապրում: Նա հետաքրքրվում է փողով, իշխանությամբ, հեղինակությամբ: Դա հիմարություն է: Նա ապրում է մանրուքներով, չնչին մանրուքներով: Մարդը զուրկ է ինչ-որ մեծ բանի մասին պատկերացումից, քան ինքն է: Նա ժխտում է Աստծուն, հայտարարում, որ Աստված մահացել է: Մարդը ժխտում է մահից հետո կյանքը, ժխտում է ներքին կյանքը: Նա հավատում է միայն ժխտմանը, այդ պատճառով էլ նա ամենուրեք միայն ձանձրույթ է տեսնում: Դա բնական է, քանի որ, եթե դուք չեք փոխազդում ինչ-որ մեծ բանի հետ, քան դուք եք, ձեր կյանքը հոգնեցուցիչ, ձանձրալի է դառնում: Կյանքը պար է դառնում միայն այն ժամանակ, երբ կան արկածներ: Եվ այն էլ կարող է արկած դառնալ, երբ ինչ-որ ավելի բանի հասնելու հնարավորություն կա, քան Դուք եք:

Մենք ոչինչ չենք կորցրել: Աստված չի կորել, այդ պատճառով էլ նրան պետք չէ որոնել: Մենք պարզապես մոռացել ենք և ընդամենը պետք է հիշենք: Մենք ընդամենը պետք է խորանանք մեր բնույթի մեջ և տեսնենք, հասկանանք, գիտակցենք:

Երբ օգտագործում եք «Աստված» բառը, ուժեղացնում եք Ձեր անհատականության զգացումը: Աստված դառնում է սահմանափակ, որոշակի: Սակայն սերն անհատականություն չէ, այլ որակ, առկայություն, բույր, ընդ որում, ոչ միայն ծաղկի, այլ ինչ-որ անսահմանի, անհունի:

Մարդիկ դաժան են: Կյանքը նրանց դաժան է դարձնում, քանի որ այն մեզ պայքարի է պատրաստում: Քիչ-քիչ մարդիկ կորցնում են իրենց բնական նրբությունն ու նմանվում են քարի: Իսկ քարի նման մարդը մեռած է: Մենք ասում ենք, որ նա կենդանի է, սակայն նրա կյանքը զուրկ է իրականությունից: Իրական կյանքը բաղկացած է նրբությունից, փափկությունից, անկեղծությունից: Մի վախեցեք գոյությունից, չէ որ այն հոգ է տանում Ձեր մասին, սիրում է Ձեզ: Պետք չէ պայքարել Աստծո դեմ: Աստված արդեն պատրաստ է Ձեզ ավելին տալ, քան Դուք կարող եք պատկերացնել: Սակայն Աստված կարող է դա անել միայն այն դեպքում, եթե Դուք փափուկ եք ու նուրբ: Եթե Դուք կդառնաք սպունգի նման, ապա Աստված կարող է Ձեր մեջ մտնել:

Ճշմարտությունը չի կարելի հաղորդել, այն Ձեզ ոչ ոք չի կարող տալ: Դուք այն պետք է ինքներդ բացահայտեք: Այդ պատճառով էլ այն ամենը, ինչ Դուք ստացել եք ուրիշներից, լավագույն դեպքում հիանալի սուտ կլինի, հաճելի և քաղցր սուտ: Դուք կարող եք շրջապատել Ձեզ քաղցր դատարկությամբ, սակայն դա պարզապես վտանգավոր խաղ է, քանի որ Դուք կորցնում եք հնարավորությունը, ժամանակը և էներգիան, որոնք Ձեզ համար կարող էին մատչելի դարձնել ճշմարտության աշխարհը:

Թարգմանությունը` Հակոբ Բաղդասարյանի

Աղբյուր` armyoga.am

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s