Աշնանային միջօրե էր: Նանկինում, Ցիվանցեզե փողոցի տներիցմեկում, արմունկները սեղանին հենած` չինացի գունատ աղջիկընստած ձմերուկի կորիզ էր չրթում, որ վերցնում էր լաքապատսկուտեղից:
Սեղանի վրա դրված լամպը տամուկ լույս էր արձակում, որը ոչայնքան խավարն էր ցրում, որքան ընդգծում էր սենյակի խղճուկտեսքը: Անկյունում, պատռված պաստառներով պատված պատիմոտ, վրան անփութորեն բրդե ծածկոց նետված շաքարեղեգեմահճակալի վերևում, փոշոտ առագաստ էր կախված: Սեղանի մյուս կողմում կարծես մոռացված, հին աթոռ էր: Ամենաուշադիրաչքն անգամ այդ իրերից բացի չէր կարող գտնել որևէ այլ բան, որ կարող էր ծառայել իբրև սենյակի զարդարանք:
Բայց աղջիկը ստեպստեպ դադարում էր չրթել և իր վճիտ աչքերով ակնապիշ նայում էր դիմացի պատին, իրոք, ուղիղ նրահայացքի դիմաց կեռիկից համեստորեն կախված էր փոքրիկ բրոնզե խաչելությունը, որի վրա աղոտ գծագրվում էր լայն բացվածձեռքերով խաչված Քրիստոսը: Ամեն անգամ, երբ աղջիկը նայում էր Հիսուսին, իր երկար թերթերունքների տակ թաքչող թախծիարտահայությունը մի ակնթարթ անհետանում էր, և դրա փոխարեն նրա աչքերի մեջ բոցկլտում էր միամիտ հույսի շողը: Բայցաղջիկն անմիջապես փախցնում էր հայացքը, հոգոց հանում, հոգնած թոթվում սև մետաքսե զգեստի մեջ ամփոփված ուսերը ևնորից սկսում եռանդով ձմերիկի կորիզ չրթել:
Աղջիկը Սուն Ցզին-հուան էր, 15-ամյա պոռնկուհին, որը ծայրը ծայրին հասցնելու համար այս սենյակում գիշերային հյուրերէր ընդունում: Ցինվայի բազմաթիվ պոռնկուհիների մեջ Սունի նման արտաքին ունեցողներն, անշուշտ, շատ էին: Բայց խիստկասկածելի էր, որ նրանց մեջ գտնվեր Սունի նման հեզ ևս մեկը: Նա, ի տարբերություն` ուրիշ ծախու կանանց, ստա;ոս ուգռեհիկ չէր, նա ուրախ ժպիտով զվարճացնում էր հյուրերին, որոնք ամեն գիշեր այցելում էին նրա մռայլ սենյակը: Եվ եթենրանց վարձատրությունը հազարից մեկ պայմանավորվածից ավելին էր լինում, նա ուրախանում էր, որ կկարողանա հորը` իրմիակ հարազատին, հյուրասիրել նրա սիրած սակեի ևս մի բաժակով:
Ցզին-հուայի այսպիսի վարքագիծն, իհարկե, բացատրվում էր նրա նմավորությամբ, բայց կար նաև ուրիշ հանգամանք. Նամանկուց կաթոլիկական հավատք էր ընդունել, այդպես էր նրան դաստիարակել հանգուցյալ մայրը, և պատից կախվածխաչելությունը դրա վկայությունն էր:
Ի դեպ ասած, մի անգամ, հետաքրքրությունից դրդված, նրա մոտ գիշերեց երիտասարդ ճապոնացի մի զբոսաշրջիկ, որ եկել էրՇանհայի գարնանային ձիարշավը տեսնելու և միաժամանակ Հարավային Չինաստանի բնապատկերներով հիանալու համար:Եվրոպական կոստյումով, սիգարն ատամների արանքում, նա անփութորեն գրկեց իր գոգին նստած Ցզին հուայի փոքրիկմարմինը, և, պատահաբար նկատելով խաչելությունը, կոտրտված չինարենով անվստահ հարցրեց.
-Դու ի՞նչ է, քրիստոնեուհի՞ ես:
-Այո, ես մկրտվել եմ հինգ տարեկանում:
-Եվ այսպիսի արհեստո՞վ ես զբաղված:
Նրա ձայնի մեջ ծաղրանք կար, բայց Ցզին-հուան, իր սև սաթե մազերով ծածկված գլուխը դրեց նրա ձեռքին և ժպտաց, ինչպեսմիշտ, բարի ժպիտով, որից մերկանում էին նրա մանրիկ, համաչափ ատամիկները:
-Ախր, եթե ես չզբաղվեի այս արհեստով, և’ ես, և’ հայրս սովից կմեռնեինք:
-Իսկ քո հայրը ծե՞ր է:
-Այո… Նա հազիվհազ է ոտքի վրա մնում:
-Բայց… Մի՞թե դու չես հասկանում, որ այս արհեստով` դու երկնքի չես արժանանա:
-Ոչ:-Թռուցիկ նայելով խաչելությանը` Ցզին-հուան մտախոհ արտաբերեց.-Ես կարծում եմ, որ Քրիստոսը երկնքում ինքն էլ,հավանաբար, գիտե, թե ինչ կա իմ սրտում: Այլապես տերը կլիներ Յաոցսյակաոյի բաժանմունքի ոստիկաններից մեկը:
Երիտասարդ ճապոնացին ժպտաց: Նա ձեռքերը կոստյումի գրպանները տարավ, հանեց մի զույգ նեֆրիտե ականջօղեր ևամրացրեց աղջկա ականջաբլթակներին:
-Այս ականջօղերը ես գնել էի, որ Ճապոնիայում նվեր տամ, բայց քեզ եմ նվիրում` ի հիշատակ այս գիշերվա:
Իսկապես էլ, այդ գիշերվանից Ցզին-հուան լի էր մի տեսակ խաղաղ վստահությամբ:
Բայց մեկ ամիս անց այդ թշվառն, ավաղ, հիվանդացավ. նրա մարմնի վրա հայտնվեցին չարորակ սիֆիլիսային խոցեր: Իմանալովայդ մասին` նրա գործընկերուհին խորհուրդ տվեց օպիումով օղի խմել, վստահեցնելով, որ դրանից ցավը մեղմանում է: Հետո միուրիշ ընկերուհի` Մաո Ին-չունը, պատրաստակամորեն նրան նվիրեց «գունլանվանի» և «ցզյալումիի» մնացորդներ, որոնցիցինքն էլ էր օգտագործել: Բայց չնայած Ցզին-հաուն ապրում էր մեկուսի, հյուրեր չէր ընդունում, առաղջությունը ոչ մի կերպ չէրլավանում:
Եվ ահա մի անագամ Չեն շան-չան, այցելելով Ցզին-հուային, լիակատար համոզվածությամբ նրան (հաստատ սնահավատությանվրա հենված) բուժման մի եղանակ սովորեցրեց.
-Քանի որ քո հիվանդությունը քեզ է անցել հյուրերից, դու էլ այն պետք է մեկ ուրիշ վերադարձնես: Եվ այդ ժամանակ երկու-երեք օրից կառողջանաս:
Ցզին-հուան նստած էր` ձեռքն այտին հենած, և նրա դեմքի ճնշված արտահայտությունը չէր փոխվում: Բայց, ըստ երևույթին,Շան-չայի խոսքերը նրա մեջ հետաքրքրություն առաջացրեցին, և նա հարցրեց.
-Իրո՞ք:
-Դե, իհարկե, ճիշտ եմ ասում: Քույրս էլ ոչ մի կերպ չէր լավանում, ինչպես հիմա` դու: Բայց հենց հիվանդությունը փոխանցեցհյուրին` առողջացավ:
-Իսկ հյու՞րը:
-Հյուրի~ն է խղճում: Ասում են` այդ հյուրը հիվանդությունից կուրացել է: Բայց մե՞զ ինչ:
Երբ Շան-չան հեռացավ, և Ցզին-հուան մենակ մնաց, ծնկի իջավ խաչելության առաջ և աչքերը հառելով խաչված Քրիստոսին`սկսեց ջերմեռանդորեն աղոթել.
-Տեր Հիսուս, որ երկնքում ես: Ես զբաղվում եմ այս ատելի արհեստով, որպեսզի կերակրեմ իմ հորը: Բայց իմ արածըխայտառակում է միայն ինձ, և ուրիշ ոչ ոքի ես վատություն չեմ անում: Դրա համար ես կարծում եմ, որ եթե մեռնեմ հենցայսպիսին, միևնույն է, ես կընկնեմ երկինք: Բայց հիմա ես կարող եմ շարունակել, եթե միայն իմ հիվանդությունը փոխանցեմուրիշի: Ուրեմն, թեկուզ ես ստիպված լինեմ սովամահ լինել (և այդ ժամանակ իմ հիվանդությունն էլ կանցնի), ես պետք է ոչոքի հետ անկողին չմտնեմ: Թե չէ ես իմ երջանկության համար կկործանեմ ուրիշի, որն ինձ ոչ մի վատություն չի արել: Բայցես, վերջիվերջո, կին եմ: Ես կարող եմ ինչ-որ պահի տրվել գայթակղությանը: տեր Հիսուս, որ երկնքում ես: Խնդրում եմ,պահպանիր ինձ: Թեզանից բացի ես ոչ մի հույս չունեմ:
Ընդունելով այսպիսի որոշում` Ցզին-հուան, չնայած Շան-չայի և Ին-չուայի հորդորներին, այլևս հյուր չէր ընդունում, և եթեպատահում էր` իր հին ծանոթ տղամարդկանցից էին գալիս, Ցզին-հուան պարզապես նստում էր, ծխում, զրուցում` կատարելովնրանց և ոչ մի ցանկությունը:
-Ես սարսափելի հիվանդություն ունեմ: Եթե դուք պառկեք ինձ հետ` այն կկպչի նաև ձեզ,- ասում էր նա միշտ, երբ հարբածհյուրը փորձում էր բռնությամբ տիրել նրան: Նման դեպքերում նա չէր ամաչում նույնիսկ իր խոցոտ ամոթույքը ցույց տալ: Այդպատճառով այցելությունները կամաց-կամաց դադարեցին: Եվ ապրելը օրեցօր դարձավ ավելի դժվար:
Այդ երեկո նա երկար նստեց` սեղանին թիկնած, ոչինչ չանելով և մտախոհ նայելով իր դիմաց: Հյուրերն առաջվա պես չէինայցելում նրան: Գիշերը մոտենում էր, ամեն ինչ լռել էր, և Ցզին-հուայի ականջներին էր հասնում միայն ծղրիդներիերգեցողությունը: Իսկ քարե հատակով, չջեռուցվող սենյակում սաստկացող ցուրտը ջրի նման թափանցիկ նախ նրա մետաքսեկոշիկների, ապա դրանք նուրբ գրկած տոտիկների մեջ:
Ցզին-հուան որոշ ժամանակ նայում էր լամպի տամուկ լույսին, ապա ցնցվեց և թույլ հորանջեց: Գրեթե հենց այդ պահիններկված դուռը թափով բացվեց, և ներս մտավ անծանոթ օտարերկրացի: Երևի այն բանից, որ դուռը թափով բացվեց, լամպիլույսը հանկարծ թրթռաց, բռնկվեց, և կիսամութ սենյակը լուսավորվեց տարօրինակ կարմիր լույով: Ոտքից-գլուխ այդ կարմիրովլուսավորված հյուրը մի քայլ ետ գնաց և փակեց դուռը: Ցզին-հուան վեր կացավ և զարմացած նայեց անծանոթ օտարերկրացուն:Հյուրը կլիներ երեսունհինգ տարեկան: Նա արևավառ, մորուքավոր և խոշորաչյա տղամարդ էր` սրճագույն բծերով կոստյումով ևնույնիսկ սև կեպիով: Միայն մի բան էր անհասկանալի, թեև նա, անտարակույս, օտարերկրացի էր, բայց, որքան էլ տարօրինակէ, նրա տեսքից անհնար էր որոշել` ասիացի՞ է արդյոք նա, թե՞ եվրոպացի: Կեպիի տակից դուրս պրծած սև մազերով, հանգածծխամորճն ատամների արանքում, շեմքի մեջ կանգնած` նրան կարելի էր դնել մահու չափ հարբած անցորդի տեղ, որը սխալմամբէ այստեղ հայտնվել:
-Ձեզ ի՞նչ է հարկավոր,- գրեթե նախատինքով հարցրեց փոքր-ինչ վախեցած Ցզին-հուան` չհեռանալով սեղանի մոտից: Հյուրըթափահարեց գլուխը, ինչ-որ, ինչ-որ անհասկանալի բան ասաց օտար լեզվով: Ի պատասխան` Ցզին-հուան գլուխը թափ տվեց,ինչից լամպի լույսի տակ առկայծեցին նրա նեֆրիտե ականջօղերը:
Տեսնելով, թե ինչպես է աղջիկը խոժոռել իր սիրուն հոնքերը` հյուրը հանկարծ բարձր քրքջաց, անբռնազբոսիկ շարժումովհանեց կեպին և օրորվելով ուղղվեց նրա մոտ: Թուլացած նստեց դիմացի աթոռին: Այդ պահին Ցզին-հուային հանկարծ նա թվացայնքան հարազատ ու մտերիմ, կարծես վաղուց ճանաչել է նրան, ուղղակի չի հիշում` որտեղ և երբ: Հյուրն առանցձևականությունների մատները խրեց սկուտեղի ձմերուկի կորիզների մեջ, բայց չչրթեց, այլ սկսեց ուշադիր նայել Ցզին-հուային,ձեռքի տարօրինակ շարժումներով և իր օտար լեզվով փորձելով ինչ-որ բան հասկացնել: Ցզին-հուան չհասկացավ նրա բառերիիմաստը, բայց աղոտ կռահեց, որ հյուրը գիտե, թե ինչով է զբաղվում ինքը: Չինարեն չհասկացող օտարերկրացիների հետ երկարգիշերներ անցկացնելը Ցզին-հուայի համար սովորական բան էր: Այդ պատճառով նա նորից նստեց և իր սովորույթի համաձայնբարեհոգի ժպտալով սկսեց շատախոսել` իր խոսքը համեմելով հյուրին բոլորովին անհասկանալի կատակներով: Բայց հյուրըամեն երրորդ բառի վրա այնպես էր հռհռում, կարծես իրոք հասկանում էր, և ձեռքերն ավելի եռանդուն էին«խոսում»: Հյուրիցօղու հոտ էր փչում, բայց նրա հարբած կարմիր երեսը առնացի կենսական ուժից այնպես էր փայլփլում, որ լուսավորվում էր ողջխղճուկ սենյակը: Համենայնդեպս, Ցզին-հուայի աչքին մինչ այդ իր տեսած բոլոր օտարերկրացիների մեջ ամենագեղեցիկն էր`չխոսելով այլև Նանկինի իր ծանոթների մասին: Այսպես թե այնպես, բայց նա չէր կարողանում չմտածել, թե նախկինումհանդիպել է այդ տղամարդուն: Նայելով ճակատին թափված նրա սև գանգուրներին և անընդհատ զվարթ ժպտալով` Ցզին-հուանջանում էր հիշել, թե որտեղ է այդ դեմքը տեսել:
«Արդյո՞ք նա չէ, որ իր գեր կնոջ հետ գետանավով էր եկել: Բայց` ոչ, նա շատ ավելի շիկահեր էր: Իսկ գոցե նա՞ է, որլուսանկարեց Ցինվայում Կուն-Ցզիի դամբարանը: Բայց նա, կարծես թե, ավելի տարիքով էր: Այո, այո մի անգամ ես տեսել եմ.Լիդացյաոյում, կամրջի մոտ, հենց ռեստորանի դիմաց, ամբոխ էր հավաքված, և մեկը իսկևիսկ այս մարդու նման, հաստմահակով խփում էր ռիկշայի մեջքին: Բայց… նրա աչքերը ոնց որ ավելի կապույտ էին»:
Մինչ Ցզին-հուան մտածմունքների մեջ էր` անծանոթը նույն զվարթությամբ լցրեց ծխամորճը, ծխեց, և սենյակը լցվեցանուշաբույր ծխով: Հետո հանկարծ նա ինչ-որ բան ասաց, ծիծաղեց, այս անգամ կամացուկ, և, բարձրացնելով երկու մատները,մոտեցրեց Ցզին-հուայի աչքերին, հասկացնելով «երկու» թիվը, որն, իհարկե, նշանակում էր երկու դոլար: Բայց Ցզին-հուան,որն այլևս հյուր չէր ընդունում, առաջվա պես ճարպկորեն չրթում էր և ի նշան մերժումի` երկու անգամ գլուխը տարուբերեց:Այդժամ հյուրը, փռվելով սեղանին, երեսը մոտեցրեց Ցզին-հուայի երեսին և արուօ աներկմիտ հայացքով նրա աչքերի մեջնայելով` բարձրացրեց երեք մատները:
Ցզին-հուան, բերանում դեռ ձմերուկի կորիզները, փոքր-ինչ ետ քաշվեց, և նրա դեմքը վրդովմունք էր ցույց տալիս: Հյուրն, ըստերևույթին, կարծեց, թե նա երկու դոլարով չի համաձայնվում: Մինչդեռ բոլորովին հնարավոր չէր նրան բացատրել, թե բաննինչն է, քանի որ նա չինարեն չէր հասկանում: Դառնորեն զղջալով իր թեթևամտության համար` Ցզին-հուան իր սառն աչքերը միկողմ թեքեց և կամա-ակամա տարուբերեց գլուխը:
Բայց անծանոթը թեթևակի ժպտաց և կարծես մի քիչ տատանվելով` չորս մատները բարձրացրեց և կրկին օտար լեզվով ինչ-որբան ասաց: Վերջապես համբերահատ եղած Ցզին-հուան դեմքն այտին հենեց` չկարողանալով նույնիսկ ժպտալ, բայց հենց այդժամանակ որոշեց , որ իրեն մնում է գլխով «ոչ» ասել այնքան ժամանակ, մինչև դա հյուրին հոգնեցնի: Բայց հենց այդ պահինհյուրի ձեռքի բոլոր հինգ մատները վեր բարձրացան:
Հետո երկար ժամանակ նրանք շարունակում էին զրուցել ձեռքերի շարժումների և դիմախաղի միջոցով: Մատ առ մատ համառորենբարձրացնելով առաջարկվող գինը` հյուրն ի վերջո ցույց տվեց, որ ինքը չի խնայի նունիսկ տասը դոլարը` պոռնկուհի համարպատկառելի գումար, չտատանեց Ցզին-հուային: Աթոռից վեր կենալով` նա հենվեց սեղանի կողքին, և երբ հյուրը շռայլորեն իրերկու ձեռքերի բոլոր մատները, զայրացած ոտքը խփեց գետնին և իրար ետևից գլուխը տարուբերեց: Եվ հենց այդ պահինխաչելությունը, չգիտես ինչու, պոկվեց կեռիկից և թեթև զնգոցով ընկավ քարե հատակին, Ցզին-հուայի ոտքերի մոտ:
Նա ձեռքն իսկուն մեկնեց և խաչելությունը խնամքով բարձրացրեց: Պատահաբար նրա աչքն ընկավ խաչված Քրիստոսի դեմքին,և, տարօրինակ բան` այդ դեմքը կարծես իր սեղանի մոտ նստած օտարերկրացու իսկական արտացոլումը լիներ:
«Ահա թե ինչու էր ինձ անընդհատ թվում, թե ես նրան նախկինում տեսել եմ, ախր, սա հենց տեր Քրիստոսի դեմքն է»:
Բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` Ցզին-հուան ցնցված նայում էր հյուրին: Հյուրը, ում դեմքը գինուց կարմրատակել էր ևառաջվա պես լամպի լույսով լուսավորված էր, ժամանակ առ ժամանակ ծխամորճը բերանին էր մոտեցնում և բազմանշանակժպտում: Եվ նրա աչքերը չէին կտրվում Ցզին-հուայից, վերուվարելով նրա փոքրիկ մարմնով մեկ, ճերմակ պարանոցով ևականջներով, որոնց վրա փայլում էին նեֆրիտե ականջօղերը: Բայց Ցզին-հուային թվում էր, թե նույնիսկ այդ վիճակում հյուրցմի տեսակ վեհություն է ճառագում:
Մի քիչ սպասելով` հյուրը ծխամորճը բերանից հանեց և գլուխը բազմանշանակ խոնհարելով` ծիծաղաձայն ինչ-որ բան ասաց:
Այդ խոսքերը Ցզին-հուայի վրա հմուտ հմուտ հմայողի շշունջ ազդեցություն ունեցան: Արդյո՞ք նա չէր մոռացել իր մեծահոգիորոշման մասին: Խոնհարելով ժպտացող աչքերը և բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` նա ամոթխած մոտեցավ խորհրդավորհյուրին:
Հյուրը տաբատի գրպանի մեջ արծաթե դրամները հաշվեց, որոշ ժամանակ հիացավ առաջվա պես աչքերով ժպտացող Ցզին-հուայով, բայց հանկարծ նրա աչքերի մեջ կրակ բռնկվեց, նա վեր թռավ տեղից և ամուր գրկելով Ցզին-հուային` նրան սեղմեցօղեհոտ իր գրկում: Ցզին-հուան, ասես գիտակցությունը կորցրած, գլուխը ետ գցած, գունատ այտերը` հանկարծ շառագունած,հմայված նայում էր հյուրի աչքերին: Հասկանալի էր` նա այլևս չէր կարող կշռադատել` տրվե՞լ տարօրինակ օտարերկրացուն,թե՞ խույս տալ նրա համբյուրներից` նրան չվարակելու մտավախությամբ: Իր շրթունքները հանձնելով մազումորուքի մեջ կորածնրա բերանին` Ցզին-հուան գիտեր միայն մի բան. Նրա կուրծքը ափեափ լցված էր առաջին սիրո հայտնության բերկրանքով:
Մի քանի ժամ անց արդեն մարած լամպով սենյակում հազիվ լսելի էր ծղրիդների ձայնը, որն աշնանային թախիծ էր խառնումերկու քնածների երազային շնչառությանը: Եվ Ցզին-հուայի երազը, պոկվելով մահճակալի փոշոտ առագաստից, բարձրացավվեր, վեր, դեպի աստղաշատ և լուսնապսակ գիշերը:
…Ցզին-հուան նստած էր կարմիր սանդալենուց պատրաստված աթոռին և սեղանիկին դրված զանազան ուտեստներն էրճաշակում զույգ ձողիկներով: Ծիծեռնակի բույն, շնաձկան լողակ, խաշած ձվեր, ձկնապուխտ, տապակած խոզ, ձկնապուր…Անհաշիվ ուտելիքներ: Իսկ սպասքը կազմում էին երկնագույն լոտոսներով և ոսկեփայլ փյունիկներով ջրաներկված գեղեցիկափսեներ ու պնակներ: Նրա թիկունքում շղարշե վարագույրը ծածկում էր պատուհանը, որից անդին, ըստ երևույթին, գետ էրհոսում. Սենյակում լսելի էր գետի անընդհատ քչքչոցը և ուրախ ճողփանքի ձայնը: Ցզին-հուային թվում էր, թե նա գտնվում էմանկուց իրեն հարազատ Ցզինվայում: Բայց նա, անտարակույս, երկնքում էր, Քրիստոսի հարկի տակ:
Ստեպ-ստեպ Ցզին-հուան վայր էր դնում ձողիկները և դիտում էր շուրջը: Բայց ընդարձակ սենյակում միայն վիշապազարդսյուներ էին, կերակուրներից ելնող գոլորշով պատված խոշոր քրիզանթեմներով ծաղկամանները, և ուրիշ ոչ մի շունչ:
Եվ սակայն, բավական էր` ափսեն դատարկվեր, Ցզին-հուայի աչքի առաջ, չգիտես որտեղից, հայտնվում էր տաք բուրմունքարձակող մի նոր ուտելիք: Եվ հանակարծ տապակած կաքավը, որին նա դեռ չէր էլ հասցրել դիպչել, թևերը թափահարեց և շուռտալով գինու սափորը` հասավ առաստաղին:
Այդ ժամանակ Ցզին-հուան զգաց, որ ինչ-որ մեկը թիկունքից լռիկ մոտեցել է իր աթոռին: Այդ պատճառով, վայր չդնելովձողիկները, նա արագ ետ շրջվեց: Այնտեղ, որտեղ ըստ նրա, պետք է պատուհան լիներ, պատուհանի փոխարեն փայտիցպատրաստված մետաքսապատ աթոռին վեհորեն նստած էր անծանոթ օտարերկրացին, ատամների արանքում` ղեյլանի երկարբրոնզե ծխամորճ: Ցզին-հուան անմիջապես ճանաչեց այս գիշեր իրեն հյուր եկած օտարերկրացուն: Միայն թե հիմա նրագլխավերևում, մեկ ապակու հեռավորության վրա, նշմարվում էր նուրբ լուսապսակ, որ երեք օրական լուսին էր հիշեցնում:
Հենց այդ պահին, կարծես սեղանի վրայից դուրս պրծնելով, մեծ ափսեի մեջ հաըտնվեց ախորժաբեր ուտելիք: Նա իսկույնմեկնեց ձողիկները և ուզում էր համեղ պատառ վերցնել, բայց հանկարծ հիշեց ետևում նստած օտարերկրացուն և ուսի վրայովնայելով` ամոթխած հարցրեց.
-Դուք սեղանին չե՞ք մոտենա արդյոք:
-Ոչ, մենակ կեր: Եթե դու հիմա ուտես, քո հիվանդությունն այս գիշեր կչքանա:
Լուսապսակով օտարերկրացին այդ բառերը ասելիս ծխամորճը բերանից չէր հանել և ժպտում էր մի ժպիտով, որ լի էր անսահմանսիրով:
-Ուրեմն` դուք չե՞ք կամենում ուտել:
-Ե՞ս: Ես չեմ սիրում չինական խոհանոց: Դու դեռ ինձ չե՞ս ճանաչել: Հիսուս Քրիստոսը երբեք չինական կերակուր չի կերել:
Այս բառերից հետո նանկինյան Քրիստոսը դանդաղ վեր կացավ աթոռից և, մոտենալով թիկունքից, քնքշորեն համբուրեցապշահար Ցզին-հուայի այտը:
Ցզին-հուան դրախտային քնից արթնացավ, երբ սենյակն արդեն լցվում էր աշնանային պաղ այգաբացի լույսերով: Բայցմահճակալի փոշոտ, նավակաձև առագաստի տակ դեռ տաք կիսախավար էր: Այդ կիսամթի մեջ աղոտ ուրվագծվում էր մինչևբերանը հին, գունաթափ բրդե ծածկոցով փաթաթված Ցզին-հուայի դեմքը, և նա աչքերը դեռ բաց չէր արել: Հավանաբարգիշերային քրտինքից նրա յուղած մազերը կպել էին իրար և թափվել երեսին, իսկ կիսաբաց շրթունքների արանքից, ինչպեսբրնձահատիկներ, սպիտակին էին տալիս մանր ատամիկները:
Թեև Ցզին-հուան արթնացել էր, բայց նրա հոգին դեռ թափառում էր երազի դրվագներում` շքեղ քրիզանթեմների, տապակածկաքավների, Հիսուս Քրիստոսի պատկերներով… Սակայն առագաստի տակ ավելի ու ավելի շատ էր արևի լույս ընկնում` նրաերանելի անուրջներն ընդհատելով բիրտ իրականության հստակ գիտակցությամբ, այն բանի գիտակցությամբ, որ երեկ շաքարեղեգե այս մահճակալի վրա նա պառկել է խորհրդավոր անծանոթի հետ: «Բա որ հիվանդությունը կպչի նրա՞ն…»` այս մտքիցՑզին-հուան իրեն ահավոր վատ էր զգում, և նրան թվում էր, թե նա այս առավոտ ի զորու չի լինի նայել տղամարդու դեմքին:Բայց հանկարծ անհաղթահարելի ցանկություն ունեցավ տեսնել նրան. Գոնե մի անգամ էլ նրա արևավառ, սիրելի դեմքինչնայելը շատ ծանր կլիներ Ցզին-հուայի համար: Փոքր-ինչ տատանվելով` նա զգուշորեն բացեց աչքերը և նայեց մահճակալին:Սակայն, ի զարմանս իրեն, և’ մահճում, և’ ընդհանրապես սենյակում, ծածկոցով փաթաթված Ցզին-հուայից բացի` մարդ չկար`ո’չ Քրիստոսի նման անծանոթը, ո’չ էլ ուրիշ որևէ մեկը:
«Ուրեմն` դա էլ եմ երազում տեսել»…
Ցզին-հուան վրայից գցեց կեղտոտ ծածկոցը և վեր կացավ: Հետո զույգ ձեռքերով տրորելով աչքերը, ետ տարավ ծանրառագաստը և դեռ քնատ աչքերով սենյակը զննեց:
Պաղ առավոտը սենյակի բոլոր իրերն անողոք լույսի տակ էր ցույց տալիս: Հին սեղանը, մարած լամպը, աթոռները (մեկը շուռէր տված հատակին, մյուսը շրջված էր դեպի պատը), ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ երեկոյան: Իսկ սեղանին, ձմերուկիչրթած կորիզների մեջ, աղոտ փայլում էր փոքրիկ խաչելությունը: Թաթելով լույսից շլացող փայլերը և տնտղելով սենյակը,Ցզին-հուան միաժամանակ անշարժ նստեց դեռ չհարդարված մահճին:
-Ոչ, երեկվանը երազ չէր…-շշնջաց` մտածելով անծանոթի անհասկանալի անհետացման մասին: Իհարկե, կարելի էր մտածել,որ նա սուսուփուս դուրս է եկել, մինչ աղջիկը քնած է եղել: Բայց Ցզին-հուան չէր հավատում, որ գիշերն իրեն այդքանջերմորեն գուրգուրող տղամարդը կհեռանար` առանց հրաժեշտի մի բառ ասելու: Ավելի ճիշտ` նրա համար շատ ծանր էրհավատալ, որ հենց այդպես էլ եղել է: Բացի այդ, Ցզին-հուան մոռացել էր խորհրդավոր օտարերկրացուց ստանալ խոստացածտասը դոլարը:
«Մի՞թե նա իրոք գնացել է»:
Դառնացած սրտով նա ուզում էր հագնել ծածկոցին գցված մետաքսե սև զգեստը, երբ հանկարծ նրա մեկնած ձեռքը քարացավ,իսկ երեսն ասես վառվեց: Արդյո՞ք նրա ներկած դռան ետևում խորհրդավոր օտարերկրացու քայլերի ձա՞յնը որսաց, թե՞ բարձն ուծածկոցը ողողած օղեհոտը գիշերային հուշն արթնացրեց: Ոչ հենց այդ ակնթարթին Ցզին-հուան զգաց, որ հրաշք է եղել, և իրմարմնի վրա չարորակ սիֆիլիսային խոցերը մի գիշերվա մեջ իսպառ ու անհետ չքացել են, ասես րեն էլ եղել:
«Ուրեմն` իրոք Քրիստոսն էր»: Միտակ շապկով թռչելով անկողնուց, ինքնամոռաց, ծնկելով քարե սառը հատակին, ինչպեսհամբարձված Տիրոջ հետ զրուցող չքնաղ Մարիա Մագթաղինացին, ջերմորեն աղոթեց խաչելության առաջ:
Արդեն հաջորդ տարի, գարնանային մի երեկո, ճապոնացի այն երիտասարդ զբոսաշրջիկը, որ մի անգամ արդեն գիշերել էրՑզին-հուայի մոտ, նորից նստած էր նրա դիմաց, լամպի լույսի տակ, սեղանի մոտ:
-Իսկ խաչելությունը դեռ պատի՞ն է,- փոքր-ինչ ծաղրական երանգով նկատեց նա, և այդ ժամանակ Ցզին-հուան, անմիջապեսլրջանալով, նրան պատմեց զարմանահրաշ այս պատմությունը, թե ինչպես է մի անգամ Քրիստոսը գիշերով Նանկին եկել և իրենբուժել սարսափելի հիվանդությունից:
Լսելով աղջկան` երիտասարդ ճապոնացի զբոսաշրջիկն իր մեջ ահա թե ինչ մտածեց.
«Ես ճանաչում եմ այդ օտարերկրացուն: Ճապոնա-ամերիկայան խառնածին է, անունը, կարծեմ, Ջորջ Մերրի է: Նա պարծեցելէր Ռոյթեր գործակալության իմ ծանոթ թղթակցի մոտ, թե մի անգամ Նանկինում գիշերն անց է կացրել մի մատղաշ պոռնկուհուհետ, քրիստոնեուհու, և երբ վերջինս դեռ քաղցր քնած է եղել` սուսուփուս ճողոպրել է: Երբ ես վերջին անգամ Նանկինում էի,իջևանել էի հենց այս հյուրանոցում, որտեղ և նա, այնպես որ, նրան առա այսօր դեմքով հիշում եմ: Նա ներկայացավ որպեսանգլիական ինչ-որ թերթի լրագրող, բայց իրականում շատ անպիատան և վատ մարդ էր: Հետո նա սիֆիլիսի հողի վրախելագարվեց… Ստացվում է, որ նա այս կնոջից է վարակվել: Եվ այս կինը մինչև հիմա այդ սրիկային Քրիստոսի տեղն էդնում: Ասե՞մ նրան ճշմարտությունը, թե՞ լռեմ, որպեսզի նա ցմահ մնա իր երազի մեջ, որ Արևմուտքի հնագույն ավանդազրույցէ հիշեցնում…»:
Երբ Ցզին-հուան ավարտեց իր պատմությունը, ճապոնացին լուցկով վառեց և ծխեց իր բուրավետ սիգարը: Եվ դիտմամբընդունելով այնպիսի տեսք, կարծես իրեն շատ հետաքրքրում է աղջկա պատմածը` մի կերպ հարցրեց.
-Ահա թե ինչ… Տարօրինակ է: Եվ դու դրանից հետո էլ ոչ մի անգամ չե՞ս հիվանդացել:
-Ոչ, ոչ մի անգամ,- առանց տատանվելու և պարզերես պատասխանեց Ցզին-հուան` շարունակելով ձմերուկի կորիզ չրթել:
Թարգմանությունը՝ Կարինե Աշուղյանի
Ագուտագավա Րյունոսկե «Ռայսոմոնի դարպասը»
Այդ բանը պատահեց մի երեկո։ Մի ծառա Ռասյոմոնի դարպասի տակ կանգնած սպասում էր անձրևի կտրվելուն։
Ընդարձակ դարպասի տակ նրանից բացի ուրիշ ոչ ոք չկար։ Միայն տեղ-տեղ կարմիր ներկը թափված հաստ ու կլոր սյան վրա նստած էր ծղրիդը։ Քանի որ Ռասյոմոնի դարպասը գտնվում էր Սուձակու մարդաշատ փողոցում, այստեղ անձրևի կտրվելուն կարող էին սպասել իտիմեգասա[1] ու մոմիեբոսի[2] հագած մի քանի կանայք և տղամարդիկ։ Այնուամենայնիվ, ոչ ոք չկար ծառայից բացի։
Դա բացատրվում էր նրանով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից աղետներ էին գալիս Կիոտոյի գլխին՝ մեկ երկրաշարժ, մեկ փոթորիկ, մեկ հրդեհ, մեկ սով։ Եվ, իհարկե, մայրաքաղաքը դատարկվեց։ Ինչպես պատմում են հինավուրց տարեգրությունները, բանն այնտեղ հասավ, որ սկսեցին ջարդել բուդդաների արձանները, սուրբ իրեղենները և լաքած, ոսկեզօծ փայտը ճանապարհի եզրին կիտելով, վաճառել իբրև վառելիք։ Այդպես էին գործերը մայրաքաղաքոլմ, ուստի Ռասյոմոնի դարպասի պահպանման համար հասկանալի է, ոչ ոք այլևս հոգ չէր տանում։ Եվ, այդ լքվածությունից օգտվելով, աղվեսներն ու գորշուկներն էին բնակություն հաստատել այստեղ։ Ապրում էին գողեր։ Վերջապես թույլ տրվեց նույնիսկ անտեր դիակներ բերել գցել այնտեղ։ Եվ երբ արևը մայր էր մտնում, այդտեղ մի տեսակ ահազդու էր դառնում, և ոչ ոք չէր համարձակվում մոտ գնալ դարպասին։
Դրա փոխարեն ինչ-որ տեղից անթիվ-անհամար ագռավներ էին հավաքվում։ Նրանք ցերեկը կռկռալով շրջաններ էին գծում տանիքի հարթության վրա։ Երեկոյան, երբ դարպասի վերևում երկինքը շառագունում էր վերջալույսի շողերից, թռչուններն այնպես պարզորոշ էին գծագրվում, ասես քնջութի ցրիվ եկած սերմեր լինեին։ Ագռավները, հասկանալի է, գալիս էին կտցահարելու դարբասի վերին հարկի դիակները։ Ի միջի այլոց, այս անգամ, ըստ երևույթին ուշ լինելու պատճառով, դրանցից և ոչ մեկը չկար։ Միայն քարե կիսաքանդ սանդուղքին, որի ճեղքվածքներում բարձր խոտ էր աճել, այս ու այնտեղ սպիտակին էր տալիս ագռավի չորացած ծերտը։ Յոթերորդ, ամենաբարձր աստիճանին նստած, լվացված կապույտ զգեստով ծառան անընդհատ շոշափում էր աջ այտի վրայի հասած պզուկը և անուշադիր դիտում էր անձրևը։
Վերևում հեղինակը գրել է. «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն»։ Բայց եթե նույնիսկ անձրևը կտրվեր, ծառան միևնույն է, ոչ մի տեղ չուներ գնալու։ Թող լինեին այն սովորական ժամանակները, նա, հասկանալի է, կվերադառնար տիրոջ մոտ։ Սակայն այդ տերը մի քանի օր առաջ նրան աշխատանքից հեռացրել էր։ Ինչպես արդեն ասվեց, այն ժամանակ Կիոտոն անսովոր ձևով դատարկվել էր։ Եվ այն, որ ծառային հեռացրել էր տերը, որի մոտ նա աշխատել էր երկար տարիներ, պարզապես ընդհանուր դատարկվածաթյան մի փոքրիկ արտահայտություն էր։ Դրա համար էլ, գուցե, ավելի տեղին կլիներ ասել, ոչ թե «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն», այլ՝ «Անձրևից դարպասի ծածկի տակ աքսորված ծառան մոլոր նստել էր, չիմանալով ուր խցկվել»։ Եղանակն էլ իր հերթին քիչ չէր նպաստում այս հեյանյան[3] ծառայի դյուրազգացությանը։ Նույնիսկ ոչ մի հույս չկար, որ կապկի ժամվա[4] վերջից թափվող անձրևը վերջապես կկտրվի։ Եվ ծառան նորից անկապ մտքեր մտմտալով այն մասին, թե ինչպես անի, որ ամեն ինչից ձեռք քաշելով, գոնե վաղը յոլա գնա, ուրիշ խոսքով ասած, մի կերպ դասավորվի այն, ինչը ոչ մի կերպ չի դասավորվում, լուսում և չէր լսում Սուձակու փողոցի վրա թափվող անձրևի խշշոցը։
Դարպասին շփշփացող անձրևը խշշոցով մոտենում էր հեռվից։ Աղջամուղջը երկինքը ավելի ու ավելի ցած էր քաշում, և եթե վերև նայեիր, կթվար, թե դարպասի ծածկը իր կղմինդրավոր եզրերով դիմհարում է ծանր, մութ ամպերին։
Որպեսզի որնէ կերպ դասավորվեր այն, ինչը ոչ մի կերպ չէր դասավորվում, կարիք չկար միջոցների մեջ խտրություն դնել։ Եթե դրվեր, ապա, վերջ ի վերջո, մնում էր մի բան՝ ցանկապատի հետևը կամ փողոցում սովից մեռնել։ Եվ հետո դիակը կբերեին այստեղ ու սատկած շան պես կգցեին դարպասի վերին հարկը։ Իսկ եթե խտրություն չդներ… ծառայի մտքերն արդեն շատ անգամ անցնելով այս ճամփան, բախվում էին միևնույն բանին։ Բայց այդ «եթեն», ինչպես միշտ, «եթե» էր մնում։ Միջոցների մեջ խտրություն չդնելու հնարավորությունը խոստովանելով, ծառան, ըստ էության, համարձակություն չուներ խոստովանելու այն, ինչը բնականաբար բխում էր այդ «եթեից». ուզում ես, թե չես ուզում, մի բան է մնում միայն, գող դառնալ։
Ծառան բարձր փռշտաց և հոգնած վեր կացավ։
Կիոտոյում երեկոներն այնպես ցուրտ է լինում, որ մարդիկ երազում են վառարանի մասին։ Քամին խավարի հետ ազատորեն դեգերում էր դարպասի սյուների միջև։ Ծղրիդը, որ նստել էր կարմիր ներկած սյան վրա, արդեն ինչ-որ տեղ էր կորել։
Վիզը ներս քաշելով դեղին, անթեք զգեստի վրայից հագած կապույտ շորի մեջ և ուսերը բարձրացնելով, ծառան իր շուրջը նայեց։ Նա մտածեց, որ արժեր այդտեղ մի գիշեր մնալ, եթե անձրևից ու մարդկային աչքից հեռու մի տեղ գտնվեր, ուր հնարավոր լիներ հանգիստ քնել։ Հենց այս մտքի վրա էլ, բարեբախտաբար, նա նկատեց դեպի դարպասի աշտարակը տանող, նույնպես կարմիր ներկած լայն սանդուղքը։ Եթե վերևում մարդիկ կային, ապա միայն մեռելներ էին։ Բռնելով կողքից կախված սուրը, որպեսզի պատյանից դուրս չսահի, ծառան ծղոտե ձորի[5] հագած ոտքը դրեց ներքևի աստիճանին։
Անցավ մի քանի րոպե։ Դեպի Ռասյոմոնի դարպասի աշտարակը տանող լայն սանդուղքի մեջտեղում կատվի պես կծկված և շունչը պահած մի մարդ աչք էր ածում վերևի հարկը։ Աշտարակից ընկնող լույսը աղոտ լուսավորում էր նրա աջ այտը, այն այտը, որտեղ կարճ մազերի մեջ թարախոտ պզուկն էր կարմրին տալիս։ Սկզբում ծառան լրիվ հավատացած էր, որ վերևում միայն մեռելներ կան։ Սակայն, երկու-երեք աստիճան բարձրանալով, նա պարզեց, որ վերևում էլի ինչ-որ մեկը կա, որ, վառվող լապտերը ձեռքին, այս ու այն կողմ էր շարժվում։ Դա անմիջապես նկատելի էր, որովհետև դեղին, թույլ լույսը տատանվելով սողում էր անկյունները սարդոստայնով պատած առաստաղով։ Եթե այդպիսի անձրևային երեկոյին Ռասյոմոնի դարպասի աշտարակում կրակ է վառվում, նշանակում է խաղ չեն անում։
Մողեսի պես անշշուկ, ծառան գրեթե սողալով, վերջապես, հասավ ամենավերին աստիճանին։ Եվ այնուհետև, ինչքան հնարավոր է, ամբողջ մարմնով սանդուղքին հպված, ինչքան հնարավոր է վիզը ներս քաշած, վախվխելով մտիկ տվեց աշտարակի ներսը։
Աշտարակում, ինչպես պատմում էին, անկարգ թափված էին բազմաթիվ դիակներ, բայց քանի որ լույսը թույլ էր տալիս ավելի քիչ տարածություն տեսնել, քան կարելի էր ենթադրել, ուստի թե ինչքա՞ն էին դրանք՝ ծառան գլուխ չհանեց։ Միակ բանը, որ հազիվհազ հաջողվում էր նկատել, այն էր, որ դրանց մեջ կային և՛ մերկ, և՛ զգեստով դիակներ։ Հասկանալի է, որ կանանց և տղամարդկանց դիակները իրար էին խառնված։ Բոլորը, ինչպես պատահեր, ընկած էին հատակին, բաց բերաններով, տարածված ձեռքերով՝ ոնց որ կավե տիկնիկներ, այնպես որ կարելի էր նույնիսկ կասկածել, թե դրանք երբևէ կենդանի մարդիկ են եղել։ Լուսավորված աղոտ լույսով, որ ընկնում էր նրանց մարմնի ցցված մասերին՝ ուսերին, կրծքին, որից սև ստվերները թվում էին ավելի սև, նրանք համրի նման լռում էին հավիտենական լռությամբ։
Դիահոտից ծառան ինքնաբերաբար փակեց քիթը։ Բայց հաջորդ պահին նա մոռացավ, որ պետք է քիթը փակ պահել, ցնցող տպավորությունը նրան գրեթե լրիվ զրկեց հոտառությունից։
Միայն այդ պահին նրա աչքերը տարբերեցին դիակների միջև պպզած կերպարանքը։ Դա հինոկի կեղևի գույն ունեցող կիմոնոյով[6], ցածրահասակ, նիհար, սպիտակահեր մի պառավ էր, որ նմանվում էր կապկի։ Աջ ձեռքում բռնած սոճու վառվող մի տաշեղ` նա ուշադիր նայում էր դիակներից մեկի դեմքին։ Երկար մասերից դատելով՝ դա կնոջ դիակ էր։
Ծառան վախից և հետաքրքրությունից շնչելն էլ մոռացավ։ Օգտագործելով տարեգրի հինավուրց արտահայտությունը՝ նա զգում էր, որ իր «գլխի մազերը բիզ-բիզ են կանգնում»։ Մինչդեռ պառավը, մարխը խցկելով հատակի տախտակների արանքը, երկու ձեռքերը պարզեց դեպի դիակի գլուխը, որին մինչ այդ նայում էր, և, ինչպես ձագերի մոտ ոջիլ փնտրող կապիկ, սկսեց մեկ առ մեկ քաշել նրա երկար մազերը։ Դրանք, ըստ երևույթին, հեշտությամբ տեղի էին տալիս նրա ջանքերրն։
Քանի որ մազերը մեկ-մեկ էր քաշում, վախը ծառայի սրտում աստիճանաբար թուլացավ։ Միաժամանակ նրա մեջ կամաց-կամաց գլուխ բարձրացրեց պառավի հանդեպ սուր մի ատելություն։ Ո՛չ, ասել «պառավի հանդեպ», թերևս, ճիշտ չի լինի։ Ավելի շուտ, յուրաքանչյուր րոպե նրա մեջ ուժեղանում էր զզվանքը ընդհանրապես ամեն տեսակ չարիքի հանդեպ։ Եթե այդ ժամանակ որևէ մեկը կրկին նրան մի հարց տար, որի մասին նա մտածում էր ներքևում՝ դարպասի աստիճանների վրա, սովամա՞հ լինել, թե՞ գող դառնալ, նա, հավանորեն, առանց տատանվելու կընտրեր սովամահությունը։ Չարիքի նկատմամբ ատելությունն այնպես ուժեղ բոցավառվեց նրա մեջ, ինչպես հատակի արանքում խցկված սոճու տաշեղը։
Ծառան պարզ է, չէր հասկանում, թե ինչու է պառավը քաշում դիակի մազերը։ Հետևաբար, տրամաբանորեն դատելով, նա չէր կարող իմանալ՝ արդյոք դա բարի է, թե չար։ Բայց ծառայի համար արդեն անթույլատրելի մի չարություն էր և այն, որ անձրևային գիշերին Ռասյոմոնի դարպասի աշտարակում քաշում հանում են դիակի մազերը։ Պատկերացրեք, նա բոլորովին մոռացել էր, որ հենց քիչ առաջ ինքն էր մտածում գող դառնալ։
Եվ ահա, ոտքերը կծկելով, ծառան սանդուղքից մի ոստյունով ներս ընկավ և սրի կոթից բռնած՝ լայն քայլերով մոտեցավ պառավին։ Ինչ ասել կուզի, որ պառավը վախեցավ։
Հենց որ պառավի հայացքն ընկավ ծառայի վրա, այնպես վեր թռավ, կարծես պարսատիկով քար էին նետել նրա վրա։
–Կանգնի՛ր։ էդ ո՞ւր։—Պառավի ճանապարհը փակելով բղավեց ծառան, երբ նա շփոթված, տրորելով դիակները, փորձում էր փախչել։ Այնուամենայնիվ, նա ջանաց ծառային մի կողմ հրել։ Բաց չթողնելով՝ ծառան նրան ետ հրեց։ Որոշ ժամանակ իրար կառչած, մեռելային լռության մեջ նրանք պայքարում էին։ Սակայն հենց սկզբից էլ պարզ էր, թե ով կհաղթի։ Վերջ ի վերջո ծառան ոլորեց պառավի ձեռքերը և գցեց հատակին։ Նրա ձեռքերը միայն կաշի-ոսկոր էին, ոնց որ հավի ճանկեր։
–Ի՞նչ էիր անում։ Դե, խոսիր։ վերջդ վատ կլինի, թե որ չասես։
Եվ պառավին մի շարժումով ետ շպրտելով, ծառան քաշեց սուրը ու փայլուն շեղբը մոտեցրեց նրա աչքերին։ Բայց պառավը լուռ էր։ Դողդողացող ձեռքերով, շնչահեղձ, աչքերը չռած, այնպես որ կարծես ակնախոռոչներից դուրս էին թռչելու, համրի նման համառորեն լռում էր նա։ Միայն այժմ ծառան պարզ ըմբռնեց, որ պառավի կյանքը և մահը ամբողջությամբ իր ձեռքում է։ Այդ գիտակցությունն աննկատելիորեն սառեցրեց նրա մեջ փոթորկվող զայրույթը։ Մնացին միայն սովորական ինքնագոհության և բա– վարարվածության զգացումները, ինչպես լինում է ցանկացած գործի հաջող ավարտից հետո։ Վերևից ներքև դիտելով պառավին նա մեղմ ասաց.
–Ես քաղաքային պահակախմբի ծառայող չեմ։ Ես ճամփորդ եմ և հենց նոր անցնում էի դարպասի մոտով։ Հետևապես քեզ բռնելու միտք էլ չունեմ։ Միայն ինձ ասա, թե ի՞նչ էիր անում այստեղ՝ աշտարակում։
Պառավը ավելի լայն բացեց առանց այն էլ չռված, կարմրած կոպերով աչքերը և սևեռուն նայեց ծառայեն։ Նայեց գիշատիչ թռչնի սուր հայացքով։ Հետո, կարծես ինչ-որ բան ծամելով, շարժեց խորշոմած շրթունքները, որոնք կնճիռների տակից գրեթե հարում էին քթին։ Երեում էր, թե ինչպես է նրա բարակ վզի վրա շարժվում սուր ադամախնձորը։ Եվ ընդհատումներով նրա կոկորդից մինչև ծառայի ականջը հասավ ագռավի կռնչյունի նմանվող մի խուլ ձայն.
– Մազերն էի պռճկում… մազերն էի պռճկում… դա կեղծամի համար է։
Ծառալին հիասթափեցրեց այն, որ հակառակ իր սպասումների, պառավի պատասխանը շատ սովորական դուրս եկավ։ Եվ հիասթափության հետ միաժամանակ նրա սրտում վերականգնվեց նախկին զայրույթը՛ միախառնված թեթև ատելությանը։ Ըստ երևույթին, պառավը նկատեց դա։ Ձեռքում դեռ շարունակելով պահել դիակի գլխից պոկած երկար մասերը, նա իր դոդոշային ձայնով անլսելի փնթփնթաց.
— Ճիշտ է, մեռելների մազերը պոկելը, գուցե, վատ բան է։ Ախր, այս մեռելները, որ այստեղ ընկած են, բոլորն էլ արժանի են դրան։ Ահա թեկուզ այն կինը, որի մազերը նոր պոկեցի. նա օձեր էր կտրատում չորս սուն[7] երկարությամբ, շերտ-շերտ չորացնում էր, իսկ հետո չորացած ձկան տեղ ծախում էր արքայական պահակախմբին… Դրանով էլ ապրում էր։ Եթե նա չմեռներ ժանտախտից, հիմա էլ դրանով կապրեր։ Իսկ ասում էին, որ չորացած ձուկը, որ նա ծախում էր, համեղ է, և պահապանները միշտ առնում էին նախաճաշի համար։ Միայն թե ես կարծում եմ, որ նա վատ բան չէր անում։ Առանց դրա նա սովից կմեռներ, ուրեմն ակամա էր անում։ Ահա դրա համար էլ կարծում եմ, որ ես էլ վատ բան չեմ անում։ Ախր ես առանց դրա սովամահ կլինեմ, ուրեմն ես էլ եմ ակամա անում։ Եվ այն կինը, ախր նա լավ գիտեր, թե ինչ է նշանակում մի բան անել ակամա։ Նա, երևի, ինձ չէր մեղադրի։
Ահա թե ինչ պատմեց պառավը։
Սուրը պատյանը դնելով և ձախ ձեռքը պահելով կոթին, ծառան անտարբեր լսում էր նրան։ Պատկերացրեք, որ այդ ժամանակ նա աջ ձեռքով շոշափում էր այտին կարմրին տվող թարախոտ մեծ պզուկը։ Այնուամենայնիվ, քանի դեռ լսում էր, նրա հոգում սկիզբ էր առնում ինչ-որ արիություն։ Դա այն նույն արիությունն էր, որը նրան պակասում էր ներքևում՝ սանդուղքի վրա։ Եվ դա ուներ մի ուղղություն, որ բոլորովին հակառակ էր այն ոգևորությանը, որով քիչ առաջ, աշտարակը բարձրանալով, բռնել էր պսռավին։ Նա այլևս չէր տատանվում՝ արդյոք սովամա՞հ լինել, թե՞ գող դառնալ։ Ավելին, այդ պահին, ճիշտն ասած, սովամահության գաղափարը նրա գիտակցությունից այնպես էր դուրս թռել, որ պարզապես չէր կարող նույնիսկ մտքովն անցնել։
–Ահա՜ թե ինչ,— հեգնանքով ասաց նա, երբ պառավն ավարտեց իր պատմությունը։ Հետո մոտեցավ և հանկարծ, ձեռքը պզուկից հեռացնելով, բռնեց պառավի օձիքից ու գոռաց.— Դե, ուրեմն, մի՛ գանգատվիր, եթե ես քեզ թալանեմ։ Հակառակ դեպքում, ես էլ ստիպված կլինեմ սովամահ լինել։
Ծառան քաշեց-հանեց նրա կիմոնոն։ Հետո իր քղանցքից կառչած պառավին կոպտորեն հրեց ուղիղ դիակների վրա։ Մինչև սանդուղքը մի հինգ քայլ հազիվ լիներ։ Թևի տակ դնելով հափշտակած կիմոնոն, որ հինոկի կեղևի գույն ուներ, ծառան մի ակնթարթում ոլորապտույտ սանդուղքով վազեց դեպի գիշերային խավարը։
Պառավը, որ սկզբում մեռածի պես անշարժ պառկած էր, նրա գնալուց անմիջապես հետո վեր կացավ դիակների միջից։ Ոչ այն է փնթփնթալով, ոչ այն է լալով, նա տակավին վառվող մարխի լույսի տակ սողաց մինչև մուտքը։ Կռանալով այնքան, որ կարճ, սպիտակ սազերը խառնիխուռն փնջերով թափվեցին ճակատին, նա ներքև նայեց։ Դարպասի շուրջը միայն սև ու խավար գիշեր էր։
Այդ պահից ծառան անհետ կորավ։
1915
- ↑ Իտեմիգասա – կանացի հինավուրց գլխարկ:
- ↑ Մոմիեբոսի – տղամարդու հինավուրց գլխարկ:
- ↑ Հեյան – 794-1192 թթ. Ճապոնիայի պատմաշրջանի անվանումը:
- ↑ Կապկի ժամ – հնում ճապոնական հաշվումով` ցերեկվա 2-4 ընկած ժամանակահատվածը:
- ↑ Ձորի – կոշիկի տարածված տեսակ:
- ↑ Հինոկի կեղևի գույնի, այսինքն` բաց շագանակագույն: Հինոկի – մշտադալար նոճի:
- ↑ Սուն – 3,3 սանտիմետր:
Թարգմանությունը` Նորայր Ադալյանի
Աղբյուրը` Գրական ակումբ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ընտրությամբ քերականություն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ընթերցարան – Մարգարիտ Սարգսյան
Уведомление: Ընթերցարան – Նառա Նիկողոսյան
Уведомление: Ձմեռային ընթերցարան — Հայոց լեզու, գրականություն