Օշո «Սերը` անվերջանալի գետ»

22049976_496537157388735_5042672383077445505_n

Կյանքի մեծագույն փորձն այն է, երբ դու ուղղակի տալիս ես առանց որևէ պայմանների, առանց որևէ ակնկալիքների` նույնիսկ չսպասելով հասարակ շնորհակալության: Ընդհակառակը` իսկական, ճշմարիտ սերը պարտավորված է զգում այն մարդու հանդեպ, ով ընդունում է իր սերը: Չէ՞ որ կարող էր և մերժել:

Երբ սկսում ես խորը երախտագիտությամբ ողողված քո սերը տալ բոլոր նրանց, ովքեր ընդունում են, դու զարմանքով նկատում ես, որ դարձել ես արքա: Դու այլևս այն աղքատը չես, ով մուրացիկի պայուսակը ուսին սեր էր խնդրում թակելով ամեն մի դուռ: Իսկ այն մարդիկ, ում դռները դու ծեծում էիր, չէին կարող քեզ սեր տալ, որովհետև իրենք ևս աղքատ էին: Աղքատ մարդիկ սեր են խնդրում միմյանցից և, երբ հիասթափվում են, սկսում են զայրանալ, որ սերը չի գալիս: Բայց դա անխուսափելի է:

Սերը պատկանում է արքաների աշխարհին, ոչ թե աղքատներին: Մարդը դառնում է արքա, երբ այնքան է լցվում սիրով, որ կարողանում է այն տալ առանց պայմանների:

Այդ ժամանակ ավելի մեծ անակնկալ է տեղի ունենում. դու սկսում ես սեր տալ բոլորին, անգամ` անծանոթներին…

Բանն այն չէ` դու ումն ես տալիս, ուղղակի տալու հրճվանքն այնքան մեծ է լինում, որ ի՞նչ տարբերություն, թե ով է այն ընդունում: Երբ այդ հոգեվիճակը դառնում է քո էության մի մասը, դու սկսում ես սեր տալ բոլորին և յուրաքանչյուրին, ընդ որում, ոչ միայն մարդկային էակներին, այլ նաև կենդանիներին, ծառերին, հեռավոր աստղերին, որովհետև սերն այնպիսի մի բան է, որ կարելի է հեռվում գտնվող աստղին էլ փոխանցել սիրալիր հայացքով:

Աղբյուրը`  Ошо

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s