Աշխարհին պետք ես հենց դու` կենդանի մեկը, ոչ թե ավատար. մարդ-իդեալ, մարդ-լուսավորիչ, մարդ-վերջին ճշմարտություն կամ մարդ-մեքենա:
Մենք բոլորս էլ փորձում ենք ինչ-որ կերպ երևալ, բայց… ոչ մեկին ձև պետք չէ:
Աշխարհին հոգի է պետք. Էություն, Գոյություն, Կենդանություն:
Կենդանությունը գաղափար չէ, հուշարձան չէ, նկար էլ չէ: Կենդանությունը երկկողմանի հարթություն չէ, որն ունի ընդամենը մեկ տեսանելի դիտանկյուն: Կենդանությունը գետ է: Այն մշտապես փոփոխվում, թրթռում է եռաչափ խորությամբ…
Աշխարհին պետք են քո սխալները, որովհետև սխալներն այդ խոսում են այն մասին, որ դու շարժման մեջ ես:
Աշխարհին պետք է քո զգայունությունը, որովհետև այն խոսում է քո որոնումների մասին:
Աշխարհին պետք չեն քո դիպլոմն ու գերարտոնյալ վիճակը: Աշխարհին պետք է Քո փորձը: Պետք են քո Ձեռքերը, Գլուխն ու Սիրտը: Պետք են զգալու և հասկանալու Քո կարողությունները:
Աշխարհին պետք ես հենց դու, ոչ թե մեկ ուրիշը…
Աղբյուրը` Twin Souls
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Երբեմն չես ուզում պետք լինել աշխարհին… ուզում ես պետք լինել կոնկրետ մեկ հոգու։ Տեսնես ինչի՞ ա էդպես…
НравитсяНравится
Բա չիմանայի, Արամազդ ջան:
НравитсяНравится