Հավատացե՛ք` գեղեցկությունը երկար վարսերը, գեղեցիկ ոտքերը, արևահարված մաշկը և ճերմակ ատամները չեն:
Գեղեցիկ է այն մարդը, ով լաց լինելուց հետո հանկարծ ժպտում է:
Գեղեցիկ է ծնկի այն սպին, որը մնացել է փոքր ժամանակ ընկնելուց:
Գեղեցիկ են աչքերի տակի մուգ շրջանակները, որոնք առաջանում են, երբ դու սիրահարվելուց չես կարողանում քնել:
Գեղեցիկ է զարթուցիչի զանգից արթանացած մարդու դեմքի արտահայտությունը:
Գեղեցիկ է շպարից մաքրված դեմքը, երբ ցնցուղ ես ընդունում:
Գեղեցիկ է, երբ ժպտում ես այն կատակի վրա, որը միայն դու ես հասկանում:
Գեղեցիկ են այն կնճիռները, որոնք նկարում է ժամանակը:
Գեղեցիկ է այն, ինչը մենք զգում ենք ներսում և այն` ինչպես է դա փոխում մեզ դրսից:
Գեղեցիկ են բոլոր այն նշանները, որոնք թողնում է կյանքը. բոլոր ապտակները և համբույրները, որոնք պահում է հիշողությունը:
Աղբյուրը` Эмма Уотсон
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի