Ֆեոդոր Դոստոևսկի

dostoevsky_200612122028290

Նոյեմբերի 11-ին ծնվել է ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկին

Նա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության վրա: Նրա  հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն:

Առավել հայտնի են նրա «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Կարամազով եղբայրներ», «Խաղամոլը» վեպերը:

Մտքեր  Դոստոևսկուց

Ես ուզում եմ, որ այն ամենը, ինչ տեսնում եմ, լինի այլ կերպ: Ձեր մեջ սիրտ չկա, ճշմարտություն է, ուրեմն՝ ճշմարիտ չէ:

► Ամեն ինչ մարդու ձեռքումն է ու ամեն ինչ նա աչքաթող է անում հենց միայն վախկոտության պատճառով…այդ արդեն աքսիոմա է…հետաքրքիր է, թե մարդիկ ինչի՞ց են ամենից շատ վախենում. նրանք ամենից շատ վախենում են  նոր քայլից, սեփական նոր խոսքից…Բայց ես չափազանց շատ եմ շաղակրատում: Ոչինչ չեմ անում հենց այդ պատճառով, որ շաղակրատում եմ:

►Մանրուքը, մանրուքն է գլխավորը…Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ…

►Մարդուն ճանաչելու համար նրան պետք է մոտենալ աստիճանաբար ու զգուշությամբ:

►Ճշմարտությունից ձեռք են քաշում այնքան ժամանակ, մինչև որ գունազարդված մարդը իրենց հիմար դրության մեջ է գցում:

►Իսկ եթե սիրուց բացի հարգանք էլ չկա, այլ ընդհակառակը, արդեն կա զզվանք, արհամարհանք, նողկանք, այդ դեպքում ի՞նչ կլինի: Այդ դեպքում դուրս է գալիս, որ ուրեմն դարձյալ հարկ կլինի մաքրություն պահպանել:

►«Հարկավոր է, որ մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ…Իսկ ես ուր եմ գնում,-հանկարծ մտածեց նա»:

►Վանելով չես ուղղի մարդուն, առավել ևս երեխային: Երեխայի նկատմամբ կրկնակի զգուշություն է հարկավոր: Էհ, դուք, առաջադեմ բթամիտներ, ոչնչից ոչինչ չեք հասկանում: Մարդուն չեք հարգում, ձեզ եք վիրավորում:

►Բանն այն չէ, որ նրանք ստում են. ստելը միշտ էլ կարելի է ներել, ստելը վտանգավոր չէ, որովհետև դեպի ճշմարտություն է տանում: Ոչ, ցավալին այն է, որ ստում են ու հավատում իրենց ստին:

►Գործիմացությունը դժվարությամբ է ձեռք բերվում, երկնքից ձրի չի իջնում:

►Օգնելու համար պետք է նախ այդպիսի իրավունք ունենալ:

►Բնությունը հայելի է, ամենաթափանցիկ հայելի, նայիր դրան և հիացիր:

► Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն:

►Ի՞նչ ասել է ավելի ազնիվ: Ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում մարդկային գործունեությունը որոշելու իմաստով: «Ավելի ազնիվ », «ավելի մեծահոգի»  այդ ամենը դատարկ բան է, անհեթեթություն, հին, նախապաշարմունքային խոսքեր, որոնք ես բացասում եմ: Ազնիվ է այն ամենը, ինչ որ օգտակար է մարդկությունը:   Ինչքան կուզեք քրքջացեք, դա այդպես է:

►Ընկերս, մինչև այժմ ես միայն սիրում էի քեզ, իսկ հիմա հարգում եմ, որովհետև դու կարողացար բողոքել:

►Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի դյուրին բան չկա: Եթե շիտակությունը միայն մեկ հարյուրերորդական մասը կեղծ է, ապա իսկույն դիսոնանս է տեղի ունենում, և դրան հետևում է սկանդալը: Իսկ եթե շողոքորթությունը նույնիսկ ամբողջովին կեղծ է, այդ դեպքում էլ դուրեկան է և հաճույքով է լսվում, թեկուզև կոպիտ հաճույքով: Ով որքան էլ կոպիտ լինի շողոքորթությունը, գոնե կիսով չափ ճշմարտություն է թվում:

►Տանջանքն ու ցավը միշտ էլ պարտադիր են լայն գիտակցության և խոր սրտի համար: Ինձ թվում է, որ իրոք մեծ մարդիկ աշխարհում պետք է մեծ տխրություն զգան: Տառապանքը մարդկության գոյության կարևորագույն և, գուցե միակ օրենքն է:

►Ազատությունն ինքդ քեզ չզսպելու մեջ չէ, այլ ինքդ քեզ կառավարելու:

►Լռելը մեծ տաղանդ է:

►Մարդը գաղտնիք է: Պետք է հասկանալ այդ գաղտնիքը, և եթե ամբողջ կյանքդ հատկացնես հասկանալուն, մի ասա, թե ժամանակ ես կորցրել: Ես զբաղվում եմ այդ գաղտնիքով, որովհետև ուզում եմ մարդ լինել: Աստված, բնությունը, հոգին, սերը… սրտով պետք է ճանաչել ու վերապրել, ոչ թե մտքով: Միտքը հոգում է ծնվում: Միտքը զենք է, հոգևոր ուժով ու նրա դրդմամբ գործող մեքենա:

Աղբյուրը՝  Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ»

Ընտրանին` Ն.Մ.-ի

Ֆեոդոր Դոստոևսկի  «Ռուսաստանը և Եվրոպան» 

Իմ խորին համոզմամբ, լիարժեք և էական ոչ մի բան չի լինի Ռուսաստանում, և երբեք էլ  չի եղել, քանզի այդքան մարդատյացներ և զրպարտիչներ չկան անգամ բացահայտ թշնամիների մեջ, որքան բոլոր այս սլավոնական ցեղերի մեջ է: Այդ ամենը ակնհայտ կդառնա, հենց Ռուսաստանը նրանց ազատություն տա, իսկ Եվրոպան համաձայնվի ճանաչել այդ անկախությունը: Նույնիսկ թուրքերի մասին կսկսեն ավելի հարգանքով խոսել, քան Ռուսաստանի: Նրանք կքծնեն եվրոպական տերություններին, կզրպարտեն Ռուսաստանին, կբամբասեն և խարդավանքներ կդավեն…Ազատագրված սլավոնացիները հատկապես հաճույքով ի լուր աշխարհի կհայտարարեն, որ իրենք կրթված ցեղից են, ընդունակ ընկալելու եվրոպական բարձր մշակույթը, իսկ Ռուսաստանը բարբարոս երկիր է, հյուսիսային մռայլ հսկա, ռուսները նույնիսկ մաքուր  սլավոնական արյուն չունեն, եվրոպական քաղաքակրթությունը ատում են ու հալածում…

Նրանք իրար հետ անընդհատ կռվելու են, մեկ մեկու նախանձեն և մեկը մյուսի դեմ անընդհատ դավեր նյութեն: Իսկ լուրջ խնդիրներ ունենալու դեպքում անպայման դիմելու են Ռուսաստանին օգնությանը…

Ռուսաստանը երկար ժամանակ կփորձի հաշտեցնել նրանց, կնախազգուշացի, կզգուշացնի և նույնիսկ, շատ հնարավոր է՝ հարկ եղած դեպքում սուր կբանացնի: Իհարկե, հարց է առաջանում՝ դրանից ի՞նչ օգուտ Ռուսաստանին, ինչո՞ւ է Ռուսաստանը նրանց համար կռիվ տալիս հարյուր տարի, թափում իր արյունը, վատնում իր ուժերը, փողը: Մի՞թե, որ արժանանա այս խղճուկ, ծիծաղելի ատելությանն ու երախտամոռությանը…

Սա Ռուսաստանին պետք է, որ ապրի բարձրագույն կյանքով, վեհ կյանքով, փայլի այս մեծ աշխարհում, ունենա վսեմագույն ու մաքուր գաղափարներ, ստեղծի ու իրականացնի, վերջապես, որպեսզի ունենա  հզոր ու ուժեղ օրգանիզմ:  Միայն թե այդ օրգանիզմը հարկավոր է ստեղծել ոչ թե քաղաքական բռնությունով ու սրով, այլ համոզմունքով, օրինակով, սիրով, անձնուրացությամբ, լույսով: Բարձրացնել բոլոր նրանց՝ ահա այս է Ռուսաստանի նպատակը, եթե կուզեք՝ օգուտը:

Եթե ժողովուրդները չեն ապրում վեհ, համայն մարդկությանն ուղղված վսեմ նպատակներով տոգորված գաղափարներով, այլ միայն ծառայում են իրենց ազգային նեղ «շահերին», ապա այդպիսի ժողովուրդները դատապարտված են կործանման: Նրանք ժամանակի ընթացքում դառնում են անուժ, հոգնում են, թուլանում և մեռնում:

Եվ որքան մենք հանուն եվրոպացիների արհամարհենք մեր ազգությունը, այնքան շատ նրանք մեզ կարհամարհեն:

Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել: Լինել ռուս առաջին հերթին և ամեն ինչից առաջ: Լինել ռուս՝ նշանակում է դադարել արհամարհել սեփական ժողովրդին: Եվ երբ եվրոպացիները տեսնեն, որ մենք որպես ժողովուրդ սկսել ենք հարգել ինքներս մեզ և մեր ազգությունը, անմիջապես կսկսեն մեզ հարգել: Այդ ժամանակ նրանք երես չեն թեքի, այլ կլսեն մեզ: Վերադառնալով մեր իսկ ինքնությանը՝ մենք վերջապես կապիկից կդառնանք մարդ: Մենք կստանանք ազատ մարդու մեր կերպը, մեզ կվերաբերեն  ոչ թե ծառայի կամ սպասավորի, այլ արժանապատվություն ունեցող մարդկանց նման…Այս է պահանջում  մարդկության համընդհանուր ոգին: Ոչ թե միլիոնավոր կտրված գլուխներ, այլ բոլոր ազգերի և անհատների նկատմամբ խորին հարգանք, մարդկանց համընդհանուր ազատության գործնական պահպանում՝ սիրո, աշխատանքի, սեփական օրինակի, իսկական եղբայրական փոխհարաբերությունների հաստատում:

Հա, ի դեպ, միայն թե չկարծեք ես իսկակապես ուզում եմ ինչ-որ մեկին համոզել: Սա կատակ էր: Մարդը թույլ էակ է: Գուցե թե՝  սա կարդան գալիք սերնդի դեռահասները…

«Գրողի օրագիր», 1876թ.

Հ.Գ. Բանն այն է, որ Դոսոևսկին իր ժամանակի մարդկանց համարում էր «զզվելի, անարժեք, ստոր»:

Թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Ֆեոդոր Դոստոևսկի»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s