Երբեմն հանդիպում ես մարդու և չես հասկանում` ինչն է խնդիրը: Կարծես թե սովորական, կարգին մարդ է էլի: Խոսում է, շնչում է, շարժվում է, ժպտում է, ապրում է իր համար: Ամեն ինչ, կարծես թե, կա: Բայց ինչ-որ բան` մի շատ կարևոր բան, մեկ է, պակասում է այդ մարդու մեջ:
Այսօր ես զգացի, որ այդ մարդիկ նման են օվկիանոսի, ծովի, լճի կամ գետի վրա կանգնած փարոսների: Իջնում է գիշերը, և նրանք, պարզվում է` չեն կամենում վառվել: Առաջնորդող լույսը չի վառվում…
Արտաքինից կենդանի, գործող փարոս է, իրականում` մեռած, անօգուտ աշտարակ:
Մի՛ դադարեք սիրել բոլոր ժամանակներում, ցանկացած ռեժիմի և ցանկացած ղեկավարության օրոք, ցանկացած տիրույթում, ցանկացած առավելությունների և թերությունների դեպքում…
Ինչքան էլ բարդ և դժվար լինի` չդադարե՛ք սիրել: Եվ հատկապես, երբ ծանր իրավիճակում եք և գրեթե ուժ չունեք, երբ ամեն ինչից և բոլորից ուզում եք փախչել կամ անհետանալ…
Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, անհույս և անտանելի` բարձրացե՛ք, քանի դեռ ուժ ունեք և վառե՛ք կրակը:
Կենդանի մարդիկ մեռնում են` փոթորիկների ժամանակ մնալով առանց մեր ուղղորդող լույսերի: Դիպչելով սառը ժայռերի անտարբերությանը` նրանք մեռնում են մեր դատարկ, մեռած փարոսների պատճառով:
Աղբյուրը` Клаус Т.
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Դասարանական աշխատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ