Խոցելի լինելը թուլության նշան չէ:
Խոցելիությունը զգացմունքային ռիսկ է, չպաշտպանվածություն, անորոշություն. դրանցով է լցված մեր կյանքի յուրաքանչյուր օր:
Խոցելիությունը ազնիվ լինելու համարձակություն է:
Մի՛ վախեցեք, երբ բոլոր թուլություններով հանդերձ, ձեզ հասկանան խորքային մակարդակում:
Մի՛ վախեցեք սիրել ամբողջ սրտով, նույնիսկ, եթե սերն այդ երաշխիքի մեջ չէ, նույնիսկ, երբ այդ սերը, ըստ էության, ծանր է, չափազանց ծանր…
Մի՛ վախեցեք երախտագիտություն և ուրախություն արտահայտել այն պահին, երբ սարսափով մտածում եք. «Ես կարո՞ղ եմ քեզ այդպես ուժեղ սիրել: Կարո՞ղ եմ սիրուն հավատալ այսպես կրքոտ կերպով: Կարո՞ղ եմ այդչափ ջերմորեն արձագանքել»:
Պարզապես կանգ առեք և, թե «ինչ կարող է հետո տեղի ունենալ» մտքից չխենթանալու փոխարեն` ուղղակի ասեք. «Շնորհակա՛լ եմ, որովհետև, եթե ես ինձ այսպես խոցելի եմ զգում, նշանակում է` ես կենդանի եմ և ապրում եմ»:
Աղբյուրը` Brené Brown
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի