Կյանքը որպես մշտական էքսպերիմենտ

fhgj

Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ իրենք իրենց չափազանց լուրջ են վերաբերվում:

Լուրջ մարդը մեռած մարդ է: Նրան օտար է գիտակցության ճկունությունը և ինքն իրեն տարբեր կողմերից դիտելու կարողությունը: Լուրջ մարդը ձգտում է մեն մի` լուրջ մարդու​ դերի և ժամանակի ընթացքում դանդաղորեն ծածկվում է ժանգով: Նա խորապես և լրջորեն հավատում է իր կյանքի յուրաքանչյուր եզրահանգմանը` ամուր կառչելով դրան: Եվ ցանկացած մեկը, ով կասկածում է, դառնում է նրա թիվ մեկ թշնամին:

Լուրջ մարդը ընդունակ չէ ընդունել, որ աշխարհի և ինքն իր մասին ունեցած բոլոր պատկերացումները, ինչպես նաև իր արարքներն ու գործողությունները գիտակցության ավտոմատ խաղ է, որի միակ խնդիրը էներգիա խնայելը և գոյատևում ապահովելն է:

Քանի դեռ մարդը խորին համոզմունք ունի առ այն, որ ինքը միշտ ճիշտ է և, որ իր տեսլականը իրադրության միակ հնարավոր տեսլականն է` նա զարգանալու տեղ չունի: Զարգանալու համար պետք է կարողանալ դուրս գալ դերից և կյանքը ընդունել որպես մշտական էքսպերիմենտ` անհայտ նախնական տվյալներով և անհայտ վերջնամասով: Եվ հասկանալ, որ միակ բանը, որն իսկապես պետք է անել այս աշխարհում` ինքն իրեն առավելագույն կերպով անլուրջ վերաբերելն է: Այդ դեպքում ցանկացած իրավիճակում` խաղ, էքսպերիմենտ, դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք անել, այդ թվում` ազատ եք և ձեր խաղի հետևանքների հարցում:

Այդ դեպքում ցանկացած գաղափար, ինքնակերտման ցանկացած կերպար, ցանկացած սկզբունք, ցանկացած հետաքրքրություն, մտադրություն, նպատակ, բնավորություն` միայն խաղ է, որը բացում է խաղացողի հնարավորությունները, զարգացնում է ամենատարբեր գործիքները` սեփական կյանքը լիարժեք ապրելու համար: Մի բան, որ իրեն չի կարող թույլ տալ լուրջ մարդը: Նրա ունեցած միակ ամենակարևոր դերն ինքն իր և ուրիշների դատապարտումից խուսափելն է: Հենց սրա շուրջ է կառուցված լուրջ մարդու ամբողջ կյանքը:

Աղբյուրը` Нина Рубштейн

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s