Ինչի՞ համար է աշխատանքը: Աշխատանքը փոխանակում է: Այսօր այն ուղղակի անվանում են առևտուր:
Աշխատանքը, ըստ էության, փոխանակում է, ընդ որում` սիրո փոխանակում:
Հարկ է, որ դուք սիրով կատարեք ձեր աշխատանքը, որպեսզի ուրիշներն էլ շահեն ձեր սիրուց: Այսկերպ կառուցեք ձեր հարաբերությունները: Դուք նկատե՞լ եք` երբ մեկը սիրով է անում իր աշխատանքը, նա դառնում է իր գործի վարպետ:
Նրան մարդիկ ուղղակի փնտրում են. «արա ինձ համար դա, ես քեզ կվճարեմ ցանկացած գումար»:
Եթե դուք իմաստուն եք, ապա կասեք. «Ինձ մի խորհուրդ տուր»:
Եվ մարդիկ` իրենք ձեզ բաներ կտան, այն դեպքում, երբ դուք ոչինչ էլ չեք խնդրել: Պարզապես սկսվում է փոխանակում:
Եթե դուք ինչ-որ բան անում եք անշահախնդրորեն, սիրով ու որակով, ապա այդ ամենի դիմաց` դուք մեխանիկորեն սկսում եք ստանալ այն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Այսպես է աշխատում Տիեզերքը, Տիեզերքի օրենքները, բնությունը:
Տես, որ բոլոր կենդանի էակները այս սկզբունքը կիրառում են անգիտակցաբար: Ամեն մեկը տալիս է այն, ինչ անհրաժեշտ է մյուսներին, և վերցնում է այն, ինչ պետք է իրեն: Ամեն ինչ` բույսերը, թռչունները, միջատները այսկերպ են կապվում:
Մարդը պետք է սովորի օգտագործել այս կապը` այն կիրառելով արդեն բանականության օգնությամբ:
Աղբյուրը` Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասարանական աշխատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ