Նայիր ինքդ քեզ

20622250_1559236467470289_4979844659987174774_n

Եթե դու ուզում ես, որ քո կանոններին հետևեն` ինքդ հետևի՛ր դրան:

Եթե դու զայրանում ես մարդկանց վրա` մի՛ զարմացիր, որ իրենք էլ քեզ վրա զայրանան:

Եթե ստում ես` մի՛ սպասիր ուրիշներից այլ հարաբերություն:

Եթե բարի գործ քիչ ես անում` մի՛ հարցրու, թե ինչու է չարն այդքան շատ:

Եթե կոպտում ես մարդկանց` մի՛ ակնկալիր քնքշություն նրանցից:

Եթե դու համբերություն չես ցուցաբերում` մի՛ պահանջիր համբերություն շրջապատի մարդկանցից:

Նայի՛ր ինքդ քեզ:

Մի՛ հարցրու` ինչո՞ւ ինձ չեն սիրում, այլ մտածի՛ր. «արդյո՞ք ես սեր եմ պարգևել մեկն ու մեկին»:
Մտածի՛ր ինչ-որ բան ասելուց առաջ` բառը վիրավորում է դանակից ծանր:

Մենք ենք մեր շուրջը աշխարհը ստեղծում: Եթե մենք զայրանում ենք և կոպտում` առնվազն տարօրինակ է ի պատասխան ժպիտեր և փոխադարձ սեր ակնկալելը:

Բարին հենց այնպես չի հայտնվի քո կյանքում: Միայն դու կարող ես նրան քո կյանք բերել:

Իսկ, եթե դու բարիք ես անում, բայց փոխարենը որպես պատասխան չես ստանում նույնը, մտածի՛ր` որն է խնդիրը: Դա փորձությո՞ւն է, թե՞ դու բարի գործն անկեղծորեն չես անում: Իրո՞ք դու ուրիշներին Լույս ես տալիս, թե՞ դա անում ես, որպեսզի ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցես:

Եթե դուք գիտակցված կերպով կործանարար զգացմունքներով լի քարեր եք շպրտում կյանքի վրա, և արդեն չեք տեսնում երկինքը` ինքներդ ձեզ և ուրիշներին մի՛ հարցրեք. «Ինչո՞ւ են բոլորը երես թեքում ինձնից»:

Մի՛ կանգնեցրու հեռացողներին և մի՛ բղավիր. «Սպասե՛ք», այլ մտածի՛ր, թե դու ի՞նչ ես արել նրանց համար: Հնարավոր է, որ նրանք ուղղակի հոգնել են քեզ համար ինչ-որ բան անելուց և երախտագիտության փոխարեն փնթփնթոցներ լսելուց:

Բարիք գործողը թույլ չէ:

Աղբյուրը` Кузменко И

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s