Սերն էներգիայի գեներատոր է: Այն օգտագործել միայն հաճույքի համար կամ փորձել ենթարկեցնել բնության այդ ուժը` ռեսուրսի հիմար ու անիմաստ վատնում է:
Լավագույն բանը, որ կարելի է անել` այդ ուժը պահպանելն է և ներդնելը սեփական զարգացման մեջ:
Եթե ձեր սերը դարձել է տառապանք, ապա այն արդեն սեր չէ, այլ ուրիշ մեկին կառավարելու ցանկություն. տառապանքը փաստում է այն մասին, որ այդ ցանկությունը չի բավարարվում:
Բնական է, որ նման ցանկություն է առաջանում. բնության ուժերը անում են հնարավոր ամեն բան, որպեսզի դուք կապվեք ձեր զուգընկերոջը, որպեսզի երեխաներ ծնվեն:
Միայն թե դա միակ ստեղծագործությունը չէ, որը հնարավոր է արարել այդ էներգիայի շնորհիվ: Որքան բարձր է ձեր հոգևոր կազմակերպվածության մակարդակը, այնքան ավելի շատ եք դուք ազատ, այնքան ավելի շատ եք կարողանում սիրուց ստեղծագործություն ստանալ:
Աղբյուր` Нина Рубштейн
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև`
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ