Մի՛ կենտրոնացիր աշխարհի «սխալ» լինելու վրա:
Երբ դու պայքարում ես աշխարհը մասնատելու դեմ, ներքուստ դառնանում ես և ակամայից օգնում ես քո` ներկա պահին տեսած բռնությանը:
Նայիր աշխարհին այնպես, ինչպիսին այն կա: Նայի՛ր այնպես, ինչպես նկարիչն է նայում դեմքին՝ բոլոր թերություններով, աղավաղումներով, սպիներով, անհամաչափությամբ, անհարթություններով և կնճիռներով հանդերձ:
Լույս տես խավարի մեջ, սեր՝ սիրո նահանջի և բարություն՝ դրա բացակության դեպքում: Սիրի՛ր աշխարհն այպես, ինչպես այն հառնում է քո առաջ:
Հասկացի՛ր աշխարհին:
Ների՛ր աշխարհին:
Գրկի՛ր աշխարհը քո սիրող ձեռքերով:
Աշխարհն այս երիտասարդ է. նա սխալներ է անում, որ սովորի: Սիրո այս տեսանկյունից նայելով` նորից աշխարհ մտիր: Եղի՛ր ամուր, ինչպես ժայռը, լուսավորի՛ր աշխարհը քո զորավոր ներկայությամբ: Խոսի՛ր նրանց փոխարեն, ովքեր ձայն չունեն: Ամրապնդի՛ր ուղերձը քո գթասրտության: Տարածի՛ր ճշմարտությունը:
Պայքարի՛ր քո իմացածի համար, և ոչ թե այն բանի դեմ, ինչը դու ատում ես:
Ուշադրությունը քեզ տրված ամենամեծ օրհնությունն է, հետևաբար օրհնի՛ր նորածին աշխարհին:
Մի՛ կերակրիր մեռնող աշխարհին անհանդուրժողականությամբ:
Քո եղբայրների և քույրերի հետ եղիր:
Բացահայտիր ճշմարիտ ընտանիքը՝ մաշկի գույնից, ռասայից, կրոնից, հավատալիքներից անդին:
Ուրիշների հետ ընկերակցիր հանուն սիրո: Այդ ժամ դու չե՛ս հարձակվի աշխարհի վրա, չե՛ս պայքարի աշխարհի դեմ, և բոլոր հրեշտակներն էլ քո կողքին կլինեն…
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասարանական ախատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ