Մի հոգեբան ինձ շատ դուր եկավ: Նա միանգամայն դրական բաներ ասաց մի տիկնոջ, ով տրտմությամբ թվարկում էր, թե ինքը ինչ չունի:
-Իսկական ընկերներ չկան, բարձր աշխատավարձ՝ նույնպես: Կարգին ավտոմեքենա չունեմ, լավ բնակարան՝ նույնպես: Երիտասարդությունն արդեն անցել է: Հույս էլ չկա, որ այս ամենը երբևէ կլինի:
Փոքր-ինչ գիրուկ, մորուքավոր, հաճելի հոգեբանն ուղղեց ակնոցն ու բարեհոգաբար ասաց.
— Դուք, անշուշտ, շատ բան չունեք: Կարելի է շարունակել ցանկը. չունեք ծանր, անբուժելի հիվանդություն: Միլիոնների հասնող պարտք չունեք: Պատասխանատվություն չեք կրում ինչ որ մեկի՝ հիվանդ ազգականի կամ տկարամիտ ծերուկի համար: Կուզ չունեք, հաշմանդամություն՝ նույնպես:
Շատ բաներ դուք չունեք: Եթե փորձեք թվարկել այն, ինչ չունեք, ապա ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրանա: Եվ կհայտնվի հույսը, որ այդ ամենը ոչ միայն չկա, այլև չի լինելու:
Տիկինը մտածեց, հաշվեց իր ունեցածն ու չունեցածը և սկսեց ժպտալ:
Այնպես որ, այո՛, մենք շատ բաներ չունենք: Եվ պետք էլ չէ, որ ունենանք: Ամեն ինչ կարելի է վաստակել, բարելավել, նվեր ստանալ կամ ժամանակավորապես համակերպվել: Սարսափելի ոչինչ չկա: Գլխավորը, որ դու կենդանի և առողջ լինես և, որ քո մտերիմներն իրենց լավ զգան և առողջ լինեն: Որ վատ բան չպատահի: Իսկ դա արդեն լավ է: Եկեք հենց սրանից սկսենք և թվարկենք այն, ինչ մենք չունենք…
Աղբյուրը` Анна-Валентиновна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Աննա Կիրյանովա» կայքէջին
Уведомление: Դասարանական ախատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Աննա Կիրյանովա «Մեր չունեցածի մասին» — Նանե Այնթաբյան