Հարաբերությունները մշտապես ստուգում են, թե ինչ կարող ես դու անել, հետևողականորեն քեզ դրդում են ստեղծել, արտահայտել և փորձարկել սեփական փորձի շնորհիվ ի հայտ բերած քո բարձրագույն որակները, զարգացնել աշխարընկալման քո կարևոր հատկությունները, կատարելագործել ինքդ քո նկատմամբ ունեցած առավել զարմանահրաշ պատկերացումները: Ուրիշ ոչ մի տեղ դու դա չես կարող անել ուղղակիորեն, արդյունավետ և այդքան ակնհայտ, որքան մարդկանց հետ հարաբերվելիս: Ավելին` իրականում դու ընդհանրապես չես կարող այս ամենը իրագործել հարաբերություններից դուրս:
Հետաևաբար, օրհնի՛ր ցանկացած հարաբերություն և ընդունի՛ր որպես նշանակալից դիպվածք, որովհետև այն «Ով ես Դու հիմա և ինչպիսին ես ուզում դառնալ» կարգախոսն է ձևավորում:
Եվ ընդհանրապես, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան փորձիր չընդունել որպես թշնամի կամ անգամ` խնդիր: Բոլոր խնդիրներն աշխատիր ընկալել որպես հնարավորությունների զարգացման միջոցներ:
Մարդկանց մեծամասնությունը հարաբերությունների մեջ է մտնում հիմնականում օգուտ ունենալու նպատակով, այլ ոչ թե հարաբերությունների ծանրության տակ մտնելու համար:
Ցանկացած հարաբերությունների նպատակը հետևյալն է` որոշել, թե քեզ ինչ չափով կուզեիր «ներկայացնել», այլ ոչ թե ինչ չափով ուրիշ մեկին կուզեիր գրավել և պահել:
Ռոմանտիկ է հնչում, երբ դու ասում ես, որ այժմ, երբ մտերիմ մարդը քո կյանքում տեղ է զբաղեցրել, դու քեզ ամբողջական ես զգում: Բայց հարաբերությունների նպատակը այն չէ, որ լինի մեկը, ով կկարողանա քեզ ամբողջական դարձել, այլ այն, որ լինի մեկը, ում հետ դու կկիսես քո ամբողջականությունը:
Մարդկանց հետ հարաբերվելիս` երբե՛ք և ոչինչ մի՛ արեք պարտքի զգացումից դրդված: Ինչ որ անելու լինես` արա գիտակցումով, որ այդ կերպ հրաշալի հնարավորություն ես ստանում ներկայացնելու քո պատկերացումները և, որ դու որոշել ու դարձել ես նա, Ով Իրականում Կա:
Աղբյուր` Нил Уолш: Беседы с Богом. Необычный Диалог
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջ
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասարանական ախատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ