Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել

26001213_1799258046752108_6381081648170541759_n

Ապրելն ավելի է հեշտանում, երբ դու վերջապես հրաժարվում ես մարդկանց «բարիք անելու» փորձերից:

Երբ դադարում ես հետապնդել սիրելիներին` փորձելով ամուր գոցել նրանց բերանները, ինչը, քո կարծիքով, այդ պահին օգտակար է նրանց:

Բոլոր կարևոր մտքերն ու առօրյա ճշմարտությունները հասանելի են օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր, և այս ամենը շատ մակերեսային բնույթ ունեն: Դրանք թռչում են օդի մեջ և ցանկացած պահի կարող են հայտնվել նրանց մոտ, ովքեր պատրաստ են լինում ընդունել: Եվ միայն նրանց:

Անհնար է էմոցիոնալ աճ գրանցել և ինչ-որ մեկին լուսավորել: Անհնար է ուրիշի փոխարեն որևէ շարժում անել: Անգամ հոգոց հանել հնարավոր չէ:

Կյանքը ձեռք է բերում մեկ այլ, միանգամայն փիլիսոփայական իմաստ, երբ դու պատասխան ես տալիս միայն քո փոխարեն: Երբ սկսում ես գնահատել բոլոր այն ինքնուրույն քայլերը, որոնք անում են քո շրջապատում գտնվող մարդիկ:

Սա առանձին` քեզանից կախում չունեցող մեծագույն հրաշք է:

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Նկարը`  Նինո Չակվետաձեի

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Ագլայա Դատեշիձե «Ես գիտեմ` հիմա կարդում ես այս տողերը»

Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»

Լինել այստեղ և հիմա` առանց ակնկալիքների կառուցման

Փոխադարձ սերն ու երջանկությունը շատ ավելի բարդ փորձություններ են, քան դժբախտությունն ու անպատասխան սերը:

Երջանկությունը կարող է ուղեկցվել տագնապով, կորցնելու վախով և այլ խրթին զգացումներով, մինչդեռ վշտի ժամանակ գործում է միայն մեկ ուղղությամբ ընթացող տեսանելի ճանապարհ. գոյատևել, դիմակայել, վերանայել և դուրս գալ:

Իսկ երջանկությունը կյանքի շատ ավելի բարդ խնդիր է, անգամ կարելի է ասել փիլիսոփայական կատեգորիա է. լինել այստեղ և հիմա` առանց ակնկալիքների կառուցման:

Այդ իսկ պատճառով` նրան, ով չի կարողանում երջանկությանը դիմանալ, վերապատրաստման նպատակով ժամանակավորապես դժբախտություն է տրվում:

Ագլայա Դատեշիձե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել»

  1. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ողջույն բոլորին, ովքեր ճգնաժամի մեջ են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s