Աստվածաշնչյան ընթերցումներ (Պողոս Առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին)
Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մէջ։
Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք էք։
Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ. որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առաջ. քանզի գրուած է, թէ՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտութեան մէջ։
Եւ դարձեալ, թէ՝ Տէրը գիտէ իմաստունների մտածումները, որ ընդունայն են։
Դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը։
Բայց ինձ համար արժէք չունի դատուած լինել ձեզնից կամ նոյնիսկ՝ մարդկանցից. եւ ես ինքս ինձ էլ չեմ դատում, որովհետեւ ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետեւ նա, որ դատում է ինձ, Տէրն է։
Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատէք, մինչեւ գայ Տէրը, որ ի լոյս է հանելու խաւարի գաղտնիքները եւ յայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները. եւ ապա իւրաքանչիւրը գովասանք պիտի ստանայ Աստծուց։
Իսկ արդ, ո՞վ է, որ պիտի քննի քեզ։ Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. եւ եթէ ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պէս։
Արդէն իսկ յագեցած էք եւ արդէն հարուստ դարձած. թագաւոր դարձաք առանց մեզ. եւ երանի թէ թագաւորէիք, որպէսզի մենք էլ թագաւորէինք ձեզ հետ։ Արդ, ինչպէ՞ս էք ուզում. գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ՞ սիրոյ հեզութեան, արդարութեան եւ խոնարհութեան Հոգով։
Լաւ չեն ձեր այդ պարծանքները. չգիտէ՞ք, թէ մի փոքր թթխմոր ամբողջ զանգուածը խմորում է։
Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք, առանց թթխմորի:
Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով։
Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից։
Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց ոչ ամէն բան՝ օգտակար։ Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց պէտք չէ, որ որեւէ բանի իշխանութեան տակ լինեմ։
Եւ ով մերձենում է Տիրոջը, մէ՛կ հոգի է դառնում նրա հետ։
Աղբյուր՝ bible.armenia.ru
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մաքրեցեք, դեն նետեք հին խմորը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մաքրեցեք, դեն նետեցեք հին խմորը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)