Ժամանակն ընդունել բարակ շերտերով. սա նշանակում է դանդաղեցնել, համեմել, ինքդ քեզ լսել ներսից և որքան հնարավոր է երկար զգալ այն ամենի համը, ինչ տեղի է ունենում:
Խնձորի կամ պանրի, մսամթերքի կամ որևէ այլ բանի բարակ շերտերը շատ ավելի լավ են փոխանցում համը:
Հենց բարակ շերտն է զգացողություններ բացահայտում: Լույսի ներքո այն կարող է ձեզ ցույց տալ բոլոր երակներն ու նուրբ երանգը: Բարակ շերտը փափուկ է և ճկուն: Ճիշտ այդպես մեր տոնական զգացողությունները տարիների ընթացքում բարակում են` դառնալով էլ ավելի խորը:
Ինձ համար դա շատ դժվար է, բայց այդպես ես հասնում եմ նրբանկատության և բավարարվածության: Ունենում եմ չափի և նուրբ հավասարակշռության գգացողություն, որը թույլ է տալիս ինձ լավ զգալ յուրաքանչյուր օր: Լավ զգալ ազատ ժամանակ և չշտապել ինչ-ինչ բաների հասնելու համար:
Ես ուզում եմ դադարեցնել զսպանակվել իմ ներքին պարուրակին` թույլ տալով վարվել այնպես, ինչպես ինքն է կարողանում: Ես գիտեմ` երբ ես լսում եմ ինքս ինձ, ապա ավելի շատ եմ սկսում գեղեցկություն և իմաստ տեսնել:
Հենց այդ պատճառով ես առաջարկում եմ ժամանակն ընդունել բարակ շերտերով: Դադար առնել շնչելու և արտաշնչելու ընթացքում: Նայել, թե ինչպես է ամեն ինչ հոսում: Քանզի ժամանակից և ուշադրությունից բացի մենք ոչինչ չունենք: Ես այդպես եմ կարծում: Իսկ դուք ի՞նչ եք մտածում:
Աղբյուրը` Аглая Датешидзе
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի