Ինչ էլ որ տեղի ունենա քո կյանքում՝ կանգ առ մի ակնթարթ:
Ուշադրությունդ կենտրոնացրու ներկա պահի վրա: Թող այդ պահը դառնա հետաքրքրաշարժ: Դանդա՜ղ փորձիր գիտակցել, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ դու գտնվում ես այդ պահին:
Թոթափի՛ր կյանքի մասին քո եզրակացությունները, անցյալի և ապագայի մասին ունեցած քո երազները, սկսիր նկատել զգացողությունները, զգացմունքները, մտքերը, որոնք ներկա են այստե՛ղ և հիմա՛:
Թող որ իսկական փորձը՝ տեսարժան վայրերը, ձայններն ու բույրերը դառնան ամենահետաքրքիր պարն ամբողջ տիեզերքում:
Իսկ դու նայի՛ր, համտեսի՛ր, շոշափի՛ր, աշխարհը լսիր ասես առաջին անգամ:
Դա քո՛ Եդեմն է, քո խառնափնթոր, ակտիվ, ուրախ և սրտաճմլիկ Դրախտային այգին, և դու, վերջապես, արթնացել ես այն ունենալու համար:
Դադարեցրու՛ ամեն ինչ հասկանալու քո ջանքերը: Զիջի՛ր: Հանձնվի՛ր ներկա պահին:
Ընկղմվի՛ր անտեղյակության մեջ…
Աղբյուրը՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին