Պարզապես այդպես է ստացվում

27072632_966606263492616_868425524127657963_n.jpg

Երբեմն վիրավորում են մարդուն, իսկ նա ոչինչ չի ասում:

Գնում է իր ճամփով: Հնարավոր է՝ լաց էլ է լինում, բայց ոչ մեկը չի տեսնում: Նա չի պատասխանում և վրեժխնդիր չի լինում: Տնային դաստիարակչուհու նման, ում աշխատավարձը չեն վճարել: Կամ էլ հիվանդ կազակի նման, ով դաշտում հանդիպել է սալյով գնացող հողատիրոջն ու ուտելու բան խնդրել: Իսկ նրան չեն տվել:

Տնային դաստիարկչուհին լուռ հավաքել է իրերն ու գնացել, իսկ կազակը հոգոց է հանել ու հեռացել:

Նա, ում վիրավորել են` չեն վճարել, զրկել են ուրախությունից կամ մի կտոր հացից, նույնպես հեռանում է:

Հեռանում է՝ իր հետ տանելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն…Ոչ միտումնավոր իհարկե: Պարզապես այդպես է ստացվում:

Եվ հուսահատ հողատերը դաշտ է գնում ու փնտրում հիվանդ կազակին: Եվ բարոնուհին, ով չէր վճարել տնային դաստիարակչուհուն` հերթական դժբախտությունից հետո նույնպես որոնում է նրան և չի կարողանում գտնել:

Այնպես որ, պետք չէ վիրավորել նրանց, ովքեր ձեզ չեն պատասխանում:

Նրանք ուղղակի հեռանում են՝ քաղաքավարի հրաժեշտ տալով: Եվ չեն հիշեցնում այն, ինչ տեղի է ունեցել, վրեժխնդիր չեն լինում, փող կամ հաց չեն պահանջում:

Երբ նման մարդկանց վիրավորում են, չգիտես ինչու, հետևանքները շատ տխուր են լինում: Հազիվ թե պատիժը վերևից լինի, թեև…շատ հնարավոր է, որ այդպես է: Խիղճը հենց էլ ի վերուստ է տրված: Երբ մարդն անհաղորդ է խղճի ձայնին՝ պատժվում է: Պատժվում է հիվանդություններով ու կորստյան ցավով:

Հետևաբար, մի՛ վիրավորեք մարդկանց: Մարդուն պետք չէ օգտագործել կամ ոչնչացնել, ափսոսալ մի կտոր հաց տալ կամ ծաղրել: Հաստա՛տ բան եմ ասում՝ պետք չէ:

Հատկապես չի կարելի վիրավորել բարի մարդկանց: Նրանք չեն պատասխանի, բայց նրանց փոխարեն կպատասխանի մեկ ուրիշը`…Անտեսանելի և ուժեղ Մեկը:

Աղբյուրը` Анна Валентиновна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s