Ա՜յ քեզ բան…

484177_275025965928843_901483321_n

Ինձ հիացնում են այն մարդիկ, ում նայելիս հանկարծ այնպիսի գեղեցկություն ու խորություն է բացվում, որ մարում ես հրճվանքից և հիացմունքից: Ա՜յ քեզ բան…

Գեղեցիկ արտաքի՞ն: Ո՛չ, պարտադիր չէ: Ամենևին պարտադիր չէ: Այդ մարդիկ ուղղակի ձգող հայացք ունեն: Աներևակայելի գրավիչ մի ինչ-որ բան, գեղեցիկ այն աստիճան, որ ուզում ես անընդհատ նայել ու հիանալ: Ա՜յ քեզ բան…

Շռա՞յլ են: Այո՛, ամեն ինչում՝ իրենց Սիրո մեջ, իրենց Անկեղծությամբ: Գումարային հարցերում` նույնպես: Ընդ որում`պարտադիր կերպով: Ներքին շռայլությունը արտահայտվում է դրամի նկատմամբ ունեցած հարաբերություններում, իսկ դա շատ լուրջ դրսևորում է: Ո՛չ, այդ մարդիկ բոլորովին էլ հարուստ չեն: Նրանք հաճախ տնտեսում են սեփական կարիքների համար: Բայց և կարող են ինչ-որ մեկին գեղեցիկ ծաղկեփունջ ուղարկել՝ չափսոսալով ո՛չ գումար, ո՛չ ժամանակ: Ուղարկել միայն այն բանի համար, որպեսզի ուրախացնեն: Իսկ դու կանգնում ես ծաղիկները բռնած, և կոկորդը սեղմվում է հուզմունքից: Ա՜յ քեզ բան…

Բարի՞ են: Այո՛, այն էլ ինչպե՜ս: Նրանք իսկապե՛ս բարի են: Նման մարդու ներկայությունն արդեն իսկ գրկախառնություն է: Միայն այն մտքից, որ քո կյանքում գոյություն ունի այդպիսի Մարդ, և դու նրան ճանաչում ես, արդեն բավական է, որ սիրտդ պարուրվի տաք, փափուկ վերմակով և սկսի մեղմորեն բաբախել: Ա՜յ քեզ բան…

Անկեղծ են և համարձա՞կ: Այո՛, իհարկե: Բայց նրա՛նք են, ովքեր չունեն սուր և վահան: Ով չի վախենում ինքը լինելուց, չի վախենում սիրելուց, չի վախենում ցավից: Միով բանիվ` նա՛ է, ով ապրում է: Այո՛, նման մարդկանց կյանքը շատ հաճախ ծանր և ցավոտ է լինում, բայց նրանք ապրում են, չէ՞: Նրանց կյանքը ընդհանրապես պայքար չէ: Նրանք պայծառ են և կենսախինդ: Անկախ ամեն ինչից: Եվ շատ երախտապարտ են:

Եվ կյանքը նայում է նրանց լայն բացված աչքերով և անթաքույց հիացմունքով: Ա՜յ քեզ բան…

Եվ ընդհանրապես՝ ինձ հիացնում են Մարդիկ…Ո՛չ սխեմաներ, ո՛չ կերպարներ, և ո՛չ էլ ներկայացումներ, այլ իրական՝ ապրող մարդիկ: Մարդիկ, ովքեր անհամեմատ հետաքրքիր և գեղեցիկ են ավելի, քան կարելի է պատկերացնել: Ապրող մարդիկ արժանի են, որ իրենց միայն սիրեն:

Եվ, եթե ձեզ թվում է, թե ես հիմա ձեզ կասեմ, որ այդ մարդիկ քիչ են, ապա դուք սխալվում եք: Չեմ ասի: Որովհետև ես շատերին գիտեմ: Իսկ ինչ-որ մեկը քեզ նույնիսկ շատ է մոտ…

Ես հիանո՛ւմ եմ: Սովորո՛ւմ եմ: Շնորհակա՛լ եմ: Սիրո՛ւմ եմ:

Աղբյուր`  Татьяна Аллёнова

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s