«Թվում է`տեսած մեկն ես. տեսել ես Նորավանքի, Դադիվանքի խաչքարերը, Հաղպատի «Ամենափրկիչը», Դսեղի «Սիրուն խաչը», Գոշավանքի` վարպետ Պողոսի ասեղնագործ խաչքարը, Վանի ս. Խաչի և Վարագավանքի խաչերը ու երևի լոռեցու միամտությամբ մտածում ես` հազիվ թե գտնվի էլի մեկը, որի առաջ կախարդված կանգնես ու հայիլ-մայիլ լինես: Բայց չէ…
Պարզվում է` Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ) կա «Զարմանք» կոչվող հին խաչքար: Այս խաչքարի մասին համացանցը լռում է` ասելու և ցուցադրելու ոչինչ չունի: Սովետական հանրագիտարանում խաչքարի մասին հիշատակություն չկա: Հայկական հուշարձանների էլեկտրոնային շտեմարանում և Հայաստանի մշակութային կոթողների ցանկում, կարծես թե, գրանցված չէ (համենայն դեպս, ինձ այդպես էլ չհաջողվեց որևէ տեղեկություն գտել):
Նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեն այս խաչքարի մասին` շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեն:
Հարգանքով` Նունե Մովսիսյան
Լուսանկարը` Արեգ Գևորգյանի