Վրացական պոեզիա

Օջախ, դրոշ, ճշմարտություն բառերը հայերեն և վրացերեն լեզուներում նույն նշանակությունն ու արտասանությունն ունեն:

Իոսեբ Նոնեշվիլի «Օջախ, դրոշ, ճշմարտություն»

Օջախ և՛ դրոշ, և՛ ճշմարտություն՝

Չեն թարգմանվում այս բառերը մեզ մոտ.

Մանկուց են ծանոթ նրանք վրացուն,

Եվ հային նույնպես մանկուց են ծանոթ:

Իր կալն ու կրակն, իր արտն ու այգին,

Իր գերդաստանը և տունը խաղաղ

Օջախ է կոչել հնուց վրացին,

Եվ հայը նույնպես կոչել է օջախ:

Այն, որ սխրանքի պսակը վրան,

Ճեղքել է բոլոր մրրիկները գորշ,

Դրոշ է կոչել վրացին նրան,

Եվ հայը նույնպես կոչել է դրոշ:

Այն, որ փարոս է եղել հուրհրան

Եվ վառվել է մեր դարավոր ճամփին,

Ճշմարտություն է հայն ասել նրան,

Ճշմարտություն է ասել վրացին:

Երեք սրբազան բառերը այս հին

Մեր միասնության զրահն են կռել,

Եվ միասնության այդ կուռ զրահին

Ոսոխներն իրենց թրերն են փշրել:

Օջախ և՛ դրոշ, և՛ ճշմարտություն՝

Չեն թարգմանվում այս բառերը մեզ մոտ.

Մանկուց են ծանոթ նրանք վրացուն,

Եվ հային նույնպես մանկուց են ծանոթ:

Թեյմուրազ Ջանգուլաշվիլի  «Գարունն է կանչում»

Ես դաշտի վրա փնտրում եմ կակաչ,

Գոգս լեցուն է ճերմակ փաթիլով,

Ծաղիկ ու արև, ապրիլը կանաչ,

Տե՛ս, մեզ են կանչում, կանչում են սիրով:

Նույն մանուշակտ ծաղկում է կրկին,

Կրկին կիզում է նույն արևն այնպե՜ս…

Այս ուռիները, արևը, լորին,

Տե՛ս, մեզ են կանչում:

Մնում եմ…

Ու՞ր ես…

Շոթա Նիշնիանիձե «Երկու երգ ծովին

Դու չես ցամաքի, երբ լցվում ես միշտ,

Անթիվ գետերով կյանքդ նորոգում,

Լուսինը հալվում, լցվում է նորից

Ու ամեն անգամ կրծքիդ օրորվում…

Ծով, քանի՛ կյանք ես ընդունում քո մեջ,

Մերթ հուզվում ես խոր, մերթ ժպտում գերող…

Ինչպե՞ս կարող ես չլինել դու մեծ,

Երբ ապրել գիտես հազար կյանքերով…

Մորիս Փոցխիշվիլի «Ամենքին»

Ես կհավատամ, թե սիրտդ ասի,

Որ ծաղկին նրա արցունքն է իջել.

Կարո՞ղ ես՝ զգա ցավը ուրիշի,

Ցավը սեփական դժվար չէ՜ հիշել:

Դե՛, ե՛կ ու որպես սիրո սուրհանդակ

Խի՛նդ բեր ու հրճվանք իմ փոքրիկ սրտին,

Թե չէ սիրտը մեծ՝ ինքն էլ կխնդա…

Դու ձորի վրա դարձար կամրջակ,

Ափից ափ տարար ինձ, խոհերիս հետ,

Դե՛, չասված խոսքեր հուծիր համարձակ,

Թե չէ ասվածը կասվի ինքն իրեն…

Ե՛կ, ինչ էլ կուզես՝ թող սիրտդ հուշի,

Միայն թե տրտունջ հետդ չբերես,

Կարո՞ղ ես՝ հիշիր ճիշտը ուրիշի,

Թե չէ քոնը ի՜նչ, միշտ էլ կհիշե՜ս…

Աղբյուր՝  «Վրացական պոեզիա» — Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-1983

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Վրացական պոեզիա»

  1. Уведомление: Այցելություն Գյումրի « englishclubmskh

  2. Уведомление: Արևելյան գրականություն ընթերցումներ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: «Տիգրան Հայրապետյանի օրեր» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ուսումնական Գյումրի | Գոհար Եղոյան

  5. Уведомление: Գյումրի – Հայկ Պետրոյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s