Խոստացի՛ր ինքդ քեզ՝
Ուժեղ լինել, որպեսզի ոչինչ չկարողանա խախտել քո հոգևոր խաղաղությունը:
Առողջություն, երջանկություն և բարօրություն ցանկանալ յուրաքանչյուրին, ում էլ որ դու հանդիպելիս լինես քո ճամփին:
Ձեր ընկերներին զգացնել տվեք, որ յուրաքանչյուրի մեջ առանձնահատուկ բան կա:
Ցանկացած իրադրության մեջ լավ կողմ փնտրեք և ձեր լավատեսությունը իրականություն դարձրեք:
Մտածեք միայն լավ բաների մասին, աշխատեք միայն լավ բաների համար և սպասեք միայն լավ բաներ:
Ուրիշների հաջողություններն ընդունեք ոչ պակաս ուրախությամբ, քան ձեր սեփականը:
Մոռացեք անցյալի սխալները և կենտրոնացեք ապագայի մեծ ձեռքբերումների վրա:
Մշտապես պահեք դեմքի երջանիկ արտահայտություն և ժպիտ պարգևեք բոլորին և յուրաքանչյուրին:
Սեփական կատարելագործմանը տրամադրեք այնքան ժամանակ, որպեսզի էլ ժամանակ չմնա շրջապատողներին քննադատելու համար:
Եղիր չափազանց ազատ՝ անհանգստանալու դեպքում, չափազանց վեհանձն՝ զայրանալիս, չափազանց ուժեղ՝ վախենալիս և չափազանց երջանիկ՝ սեփական սխալներն ընդունելու համար:
Քո մասին լավը մտածիր և այդ փաստը ցույց տուր աշախարհին, բայց դա արա ոչ թե ամպագոռգոռ բառերով, այլ տպավորիչ գործողություններով:
Հավատա, որ ամբողջ աշխարհը քո կողմից է, քանի դեռ հավատարիմ ես քո մեջ եղած լավագույնին:
Աղբյուրը` Джо Витале «Ключ»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի