Ջեֆ Ֆոստեր «Խոսում է սերը»

13344778_1743700089208215_3388040496955637578_n

Խոում է Սերը:

Ես այնպիսին եմ, ինչպիսին ցանկացած մեկը,

Բայց և այնպես, ես իմ բնույթով անվերջ եմ:

Ես լույս եմ:

Նա, ով գիտե իր սեփական բնույթը,

Կճանաչի և իմ լույսը:

Նա, ով մոռացել է լույսը,

Կտեսնի միայն մարմին,

Միայն ձևը,

Կլսի միայն բառեր:

Շատերը զգում են, որ

Իրենք չեն «ներառվում»,

Ի՞նչ արած:

Թո՛ւյլ տուր քեզ մի բան ասել, ընկե՛ր,

Դու չպետք է մտածես՝

Ինչպես «ներառվել»:

Դու անսպառ լույս ես,

Դու մաքուր ներուժ ես:

Դու ավելին ես, քան ասենք՝

Տասը հազար տեսանելի աշխարհներ:

Դու լռություն ես:

Դու չես կարող ներառվել,

Քո ներքին բովանդակությունն անխոցելի է:

Դու արևածագին ծիծաղում ես թռչունների հետ,

Մյուսները բողոքում են՝ ժամանակի ընթացքում դառնալով դաժան,

Տանջահար, լլկված, նեղացկոտ ու ձանձրալի՝

Աշխարհին մեղադրելով իրենց

Դժբախտության մեջ:

Մինչդեռ դու թարմանում ես

Ավելի ու ավելի, քան երբևէ եղել ես:

Դու երջանիկ ես, որովհետև

Պատերազմի մեջ չես:

Ուղղակի դու պետք է ավելի քիչ

Հոգ տանես՝ ինչպես ներառվել,

«Նորմալ» լինելը քեզ համար քիչ է,

Իսկ «հաշտեցումը» էլի խեղդվեց:

Դու երջանիկ ես քո համարձակությամբ,

Դու գիտես ազատության ուրախությունը:

Ես լույս եմ,

Եվ ես դիմում եմ լույսին:

Ես լույս եմ տեսնում քո մեջ

Եվ ճանաչում եմ այն:

Դու ես եմ,

Եվ դա սերն է,

Այն պայմանականությունից դուրս մի բան է:

Եվ մենք միմյանց գիտենք

Միլիարդավոր տարիներ:

Աղբյուր՝  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Էլեն Ջանոյանի, Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ջեֆ Ֆոստեր «Խոսում է սերը»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий